ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
05.10.2010 թ.
Շուրջ 40-ամյա ավանդության համաձայն ՀՊՄՀ առաջին կուրս ընդունված ուսանողները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում հանդիսավոր արարողության ժամանակ երդվեցին:
Ուսանողներին շնորհավորեց և Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը փոխանցեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Շնորհավորական խոսք ասացին ՀՊՄՀ շրջանավարտ, ՀՊՄՀ ուսխորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, դոկտոր-պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:
ՀՊՄՀ ռեկտոր Ռ.Միրզախանյանը ասաց. ,,Մեծ ուրախության օր է այսօր: Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող համալսարանական ընտանիքն ավելացել է 1440 անդամներով: Լինենք հպարտ և պատասխանատու այն մեծ գործերի համար, որոնք սպասում են մեզ, քանզի մեր համատեղ աշխատանքի հաջողությամբ է պայմանավորված վաղվա ազգային դպրոցի հաջողությունը: Ազգային դպրոցի հաջողությունները պայմանավորված են կրթության հանդեպ ձեր ջանասիրությամբ և այն գործերով, որի համար այսօրվանից պատասխանատվություն եք կրում,,:
Ուսանողներին շնորհավորեց և երաժշտական կատարումով հանդես եկավ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:
Երդման արարողությունից հետո առաջին կուրսեցիները ծանոթացան մեծ լուսավորչի տուն-թանգարանի նյութերին:
Սեփական լրատվություն |