Կիրակի, 22.09.2019, 17:06
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11345
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Հունիս » 9 » ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
11:25
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի ծավալած գործունեության շարունակականությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում զինված ուժերի համալրման առումով և վստահություն հայտնել, որ խորհուրդն իր առավել ակտիվ աշխատանքով այսուհետ ևս կշարունակի ձևավորել երկխոսության ու փոխվստահության մթնոլորտ բանակի ու հասարակության միջև:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել ու վերլուծվել են վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կողմից կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվել են գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: Խորհրդի գործունեությունը պաշտպանության նախարարի առաջարկությամբ այսուհետ ևս կհամակարգի Գեղամ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք
www.mil.am

ՀԳ. ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի 15 անդամներից երեքը ներկայացնում են Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը: Խորհրդի նախորդ կազմում ընդգրկված Հակոբ Թադևոսյանի, Անահիտ Հովնանյանի հետ նոր կազմում ընդգրկվել է «Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրեն, Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան ՊետրոսՅանցը
Նա մասնավորապես շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարից խորհրդի կազմում ընդգրկվելու համար և նշեց, որ բանակում ունեցած իր փորձը սիրով կփոխանցի երիտասարդներին և կնպաստի խորհրդի աշխատանքներին:

Просмотров: 448 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2019 Хостинг от uCoz