Շաբաթ, 20.04.2024, 11:17
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2020 » Հունվար » 31 » Ամփոփում
13:50
Ամփոփում

9-ՐԴ ԱՆԳԱՄ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2018» գրքույկը:
Այստեղ ի մի են բերված հանրապետության գրադարանային համակարգի (թե հանրային, թե բուհական) 2018 թվականի աշխատանքային վիճակագրական տվյաները:
Մանրամասնորեն ներկայացված են պետական համակարգի 17 բուհական գրադարաններ, որոնց թվում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը:
Հուրախությամբ պետք է արձանագրել, որ Մանկավարժականի գիտական գրադարանը 9-րդ անգամ անընդմեջ գրադարանային հիմնական ցուցանիշներով բուհական և հասարակական գրադարանների համակարգում առաջինն է:
2018 թվականին գրադարանն ունեցել է 23.211 ընթերցող, 1.268.253 հաճախում, 3.376.328 տպագիր նյութի /գիրք, ամսագիր, հանդես, թերթ/ շրջանառություն-տացք: Տարվա միջին ծանրաբեռնվածությամբ յուրաքանչյուր ընթերցող գրադարանից օգտվել է 54,6 անգամ /նախորդ տարի եղել է 62/ և օգտագործել է 141 տպագիր նյութ /նախոդ տարվա 161-ի դիմաց/: Տարվա ընթացքում գրադարանն իր գրքային պաշարը հարստացրել է 1659 միավոր նոր ուսումնական ձեռնարկներով և ամենաժամանակակից հայկական և արտասահմանյան գրականությամբ: Բացի թղթային տպագիր նյութերից գրադարանը իր համակարգչային բազայի օգնությամբ հնարավորություն է տվել ընթերցող ուսանողների, դասախոսների գրել և սեփական հասցեին փոխանցել 1.898.869 միավոր ռեֆերատ, կուրսային աշխատանք, մագիստրոսական թեզ, թղթապանակ /նախորդ տարվա 1.962.697-ի դիմաց/:
Նախորդ տարվա նկատմամբ ընթերցողների թվի, հաճախումների, գրքային տացքի նվազումները կապված են ուսանողների թվի կրճատման հետ:
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի ցուցանիշները հիմնական մրցակից Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի ընթերցողների ցուցանիշը գերազանցում են 5851-ով. հաճախումը՝ 4,1 անգամ, տացքը՝ 3,7 անգամ:
Գրադարանային ցուցանիշներով Մանկավարժականի գիտական գրադարանը առաջինն է նաև հանրապետության հասարակական գրադարանների համակարգում:
Ընթերցողների թվով Համալսարանի գիտական գրադարանը զիջում է միայն Ազգային գրադարանին /պակաս ունի 8131 ընթերցող/, մյուս բոլոր ցուցանիշներով մի քանի անգամ գերազանցում է Ազգային գրադարանի ցուցանիշները:: Հասարակական մյուս գրադարանների՝ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի, Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի վիճակագրական տվյաներն շատ ցածր են:
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի հաջողությունները համալսարանի ղեկավարության արդյունավետ ղեկավարման և կոլեկտիվի նվիրված աշխատանքի արդյունք են ինչպես նաև գրադարանում իրականացվող ու տպագիր նյութի պրոպագանդմանը նվիրված միջոցառումները /նոր գրքերի ամենշաբաթյա ցուցադրություն-ցուցահանդեսներ, ամենամյա «Լավագույն ընթերցող» միջոցառում և նույնանուն գրքույկի հրատարակում, «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա հանդիպում և «Չորեքշաբթի» գրական ժողովածուի հրատարակություն, շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին ուսանողների, դասախոսների, այլ բուհերի ուսանողների, Համալսարանի և Երևան քաղաքի այլ դպրոցների աշակերտների սպասարկում, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիների սպասարկում/:

Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ընթերցասրահների բաժնի պետ

Просмотров: 1078 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Iaxvrr  
0
lipitor uk <a href="https://lipiws.top/">atorvastatin us</a> buy atorvastatin without prescription

1 Fnydjl  
0
atorvastatin online <a href="https://lipiws.top/">order lipitor pills</a> order lipitor 40mg without prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz