Հինգշաբթի, 28.03.2024, 11:16
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 6 » ԱՄՓՈՓՈՒՄ
09:23
ԱՄՓՈՓՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

05.04.2011 թ.

     Ապրիլի 4-ին գիտական գրադարանի առաջին ընթերցասրահում տեղի ունեցավ գրադարանի կոլեկտիվի հավաք: Քննարկվեցին առաջին եռամսյակի արդյունքները: Հաշվետվություն ներկայացրեցին համալրման-մշակման բաժնի վարիչ Նարինե Դանիելյանը, գրապահոցի բաժնի վարիչ Լուսիկ Աբրահամյանը, սպասարկման բաժնի վարիչ Գոհար Փաշայանը, մատենագիտության բաժնի վարիչ Անուշ Բաբայանը, բանասիրական ֆակուլտետի շենքում գտնվող գրապահոցի ավագ մատենագետ Հասմիկ Մարտիրոսյանը, առաջին ընթերցասրահի պատասխանատու Վեռա Շահումյանը, երկրորդ ընթերցասրահի պատասխանատու Մարինե Մինասյանը:
     Արձանագրվեց, որ եռամսյակի ընթացքում
     - ընթերցողների թիվը եղել է 17961,
     - գրանցվել է 121759 հաճախում, որի ընթացքում տպագիր արտադրանքի տացքը հասել է 556164-ի /այս թիվը գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի թիվը/,
     - գրադարանը հրատարակել է հինգ տեղեկատու հատոր /,,Հիշարժան տարեթվեր 2011,,, ,,Մանկավարժ,, թերթի խմբագիրները,,, ,,Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտորները,,, ,,2010 թվականի լավագույն ընթերցող,,, ,,Ատենախոսություններ. 1968-2010,,/,
     - գրադարանի սպասասրահում բացվել է նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ստեղծագործող ուսանողների գոբելեն աշխատանքների  ցուցահանդեսը,
     - ,,Հոբելյանական,, ցուցավահանակում կազմակերպվել է հոբելյանական հինգ
        ցուցադրություն,
     - եռամսյակի ընթացքում գրադարանի գործունեության մասին եղել է մամուլի երեք արձագանք:

     Հավաքի աշխատանքն ամփոփեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Նա նշեց կատարված դրական աշխատանքների մասին, շնորհակալության խոսք ուղղեց գրապահոցի աշխատակիցներին` գրապահոցի մաքրման աշխատանքները կատարելու համար: Կարևորեց ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կոլեկտիվի մասնակցության անհրաժեշտության փաստը: Շնորհավորեց գրադարանի աշխատակցուհիներին ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և այդ առիթով բոլորին նվիրեց նորերս իր հրատարակված ,,200 հայ զորավարներ,, գիրքը:

    
     Եռամսյակի արդյունքներով լավագույն ընթերցող ճանաչվեց պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանող Գաբրիել Նահապետյանը: Նա գրադարանից ստացել է 43 գիրք: Գաբրիեը 2010 թվականի լավագույն ընթերցողներից մեկն է:





    
Просмотров: 1335 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/237
Всего комментариев: 2
2 Gaxhor  
0
buy lipitor 80mg for sale <a href="https://lipiws.top/">order lipitor online</a> order generic atorvastatin 10mg

1 Ulrhdy  
0
order atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 80mg drug</a> buy atorvastatin 40mg online

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz