ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 19-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում գրադարանի կոլեկտիվն ամփոփեց առաջին կիսամյակում կատարված
աշխատանքների արդյունքները: Միջոցառմանը մասնակցեց ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ գրադարանային ծառայության հիմնական ցուցանիշներով
գրադարանն արձանագրել է առաջընթաց 2012 թվականի առաջին կիսամյակի
համեմատությամբ: Վեց ամսում գրադարանն ունեցել է 305.752 հաճախում /անցած
տարվա նույն ժամանակից 77.752-ով ավելի/, տպագիր արտադրանքի սպասարկման
տացքը կազմել է 1.129.548 միավոր /211.100-ով ավելի/: Համակարգչային
ծառայություններից օգտվել է 43.129 ուսանող, դասախոս, այլ ընթերցող
/3261-ով ավելի/: Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց կոլեկտիվին
կատարված աշխատանքի համար, նշեց, որ համահամալսարանական նորացումների,
կրթության ժամանակակից հրամայականների կատարման գործում խիստ կարևորվում է
գրադարանի դերը և համալսարանի ղեկավարությունը քայլեր է կատարում գրադարանն
ավելի արդիական դարձնելու, ուսանող-հետազոտողի խնդիրը գրադարանի միջոցով
իրականացնելու ուղղությամբ:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
|