Կիրակի, 29.06.2025, 16:32
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13101
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Հուլիս » 10 » Ա յ ց
08:31
Ա յ ց

Հայաստանասիրություն
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հուլիսի 9-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ հանդիպումից հետո Համալսարանում վերապատում անցնող սփյուռքահայ ուսուցիչները եղան Համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում:

Նրանք շրջեցին ընթերցասրահում, ծանոթացան գրադարանի բաց դարակների սկզբունքով ներկայացված գիտական հրատարակություններին:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց գրադարանի պատմությունը և դերը Համալսարանի կրթական և Հայաստանի Հանրապետության գրադարանային համակարգում: Նա սփյուռքահայ ուսուցիչներին հավաստեց, որ գրադարանը, ստեղծված լինելով 1922 թվականին, ոչ միայն ժամանակակից գրակունություն ունի, այլ նաև 5000-ից ավելի հազվադեպ գրքեր: Եվ ցուցադրեց Վենետիկում, Մոսկվայում, Թիֆլիսում, Վաղարշապատում, Երևանում 1826-1890-ական թվականներին տպագրված հայերեն գրքեր: Խոսեց հեղինակների և հենց նրանց ընծայականներով դրանք ժամանակի գրադարան-մատենադարաններին նվիրելու մասին՝ ցուցադրելով ընծայականները: Հետաքրքրություն առաջացրեց հատկապես Շուշի քաղաքում 1840 թ-ին տպագրված գիրքը:

Տիգրան ՊետրոսՅանցը ուսուցիչներից մեկին նվիրեց իր «1100 հայազգի գեներալներ, ծովակալներ» անգլերեն գիրքը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 613 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz