Հինգշաբթի, 18.04.2024, 23:24
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 14 » Ա Ր Խ Ի Վ http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=39360
14:14
Ա Ր Խ Ի Վ http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=39360
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիները երդում են տվել

05.10.2010 15:16

Լիանա Եղիազարյան
«,Ռադիոլուր,,

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում այսօր տեղի է ունեցել Երեւանի` Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի շուրջ 1440 առաջին կուրսեցիների երդման արարողությունը: Սա արդեն ավանդույթ դարձած մի միջոցառում է, որն ամեն տարի կազմակերպում է հանրապետությունում իր մեծությամբ երկրորդ բուհը, որտեղ այսօր սովորում է շուրջ 15 հազար ուսանող: Երդման արարողությանը ներկա են եղել բուհի նորանշանակ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բուհի նախկին սան, ներկայիս ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Ուսանողներին, սակայն, հատկապես ոգեւորել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ներկայությունը եւ նրա կողմից իրենց նվիրված կատարումը:

«Այս հանդիսավոր ու նվիրական պահին երդվում եմ` հավատարիմ մնալ այն կոչմանը, որին հավատարմագրվել եմ կամովին»:

Մեր ապագա մանկավարժներն են: Արդեն տասնամյակներ ի վեր Երեւանի` Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ավանդույթ է` առաջին կուրսեցիները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երդվում են սերունդների առջեւ իրենց պարտքն ու իրենց աշխատանքը կատարել բարեխղճորեն: 2012-ին մանկավարժական համալսարանը կնշի իր գոյության 90 ամյակը:

«Մեր համատեղ աշխատանքի հաջողությամբ է պայմանավորված վաղվա ազգային դպրոցի հաջողությունը»,- բուհի նորանշանակ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքն ուղղեց առաջին կուրսեցիներին:

Մանկավարժականում անցկացրած իր համալսարանական տարիներն այսօր հիշեց նաեւ ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Հիշեց, որ մեր պատմության ամենադժվար ժամանակներում էլ չեն դադարել գործել հայկական դպրոցները:

«Դպրոցն անկախ Հայաստանում պետք է դառնա հայրենասիրության տաճար, եւ դուք պետք է լինեք այն սերունդը, որը պետք է զարգացնի հայագիտությունը»,- ասաց պատգամավորը:

Մանկավարժական համալսարանականների երդումը զուգակցվեց նաեւ եկեղեցական օրհնանքով ու ավանդական հայկական դուդուկով: Պապ ու թոռ Ջիվան Գասպարյաններն էլ այսօր կրկին հնչեցրին հայտնի Դլե-յամանը, սակայն այս անգամ` որպես անկեղծ կոչ` գիտությանն ու կրթությանն ավելի մեծ տեղ հատկացնել:

«Մեր ժողովուրդը փոքր է, ու գիտությանը պետք է ավելի մեծ տեղ հատկացնել, որ կարողանա իրեն պաշտպանել: Միայն բիզնեսով չէ»:

Մնում է հուսալ, որ օրերից մի օր հետեւում կմնա անգրագետ կամ շահամոլ մանկավարժների մասին ներկայիս իրականությունը, ինչի մասին բազմիցս է ահազանգվում, իսկ մինչ այդ նաեւ տեղեկացնենք` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նոր ցուցասրահ է բացվել, եւ այսօր տուն-թանգարան մուտքն ազատ է:

Просмотров: 1254 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/82
Всего комментариев: 1
1 Jnbllm  
0
cheap lipitor <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg tablet</a> lipitor 80mg us

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz