ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2017» գրքույկը:
Այստեղ ի մի են բերված հանրապետության գրադարանային համակարգի (թե հանրային, թե բուհական) 2017 թվականի աշխատանքային վիճակագրական տվյաները:
Մանրամասնորեն ներկայացված են պետական համակարգի 17 բուհական գրադարաններ, որոնց թվում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը:
Հուրախությամբ պետք է արձանագրել, որ Մանկավարժականի գիտական գրադարանը 8-րդ անգամ անընդմեջ գրադարանային հիմնական ցուցանիշներով բուհական և հասարակական գրադարանների համակարգում առաջինն է:
2017 թվականին գրադարանն ունեցել է 23.225 ընթերցող, 1.449.618 հաճախում, 3.745.729 տպագիր նյութի /գիրք, ամսագիր, հանդես, թերթ/ շրջանառություն-տացք: Տարվա միջին ծանրաբեռնվածությամբ յուրաքանչյուր ընթերցող գրադարանից օգտվե է 62 անգամ /նախորդ տարի ևս եղել է 62/ և օգտագործել է 161 տպագիր նյութ /նախոդ տարվա 178-ի դիմաց/: Տարվա ընթացքում գրադարանն իր գրքային պաշարը հարստացրել է 7929 միավոր նոր ուսումնական ձեռնարկներով և ամենաժամանակակից հայկական և արտասահմանյան գրականությամբ: Բացի թղթային տպագիր նյութերից գրադարանը իր համակարգչային բազայի օգնությամբ հնարավորություն է տվել ընթերցող ուսանողների, դասախոսների գրել և սեփական հասցեին փոխանցել 1.962.697 միավոր ռեֆերատ, կուրսային աշխատանք, մագիստրոսական թեզ, թղթապանակ /նախորդ տարվա 1.834.482-ի դիմաց/:
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի ցուցանիշները հիմնական մրցակից Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի ընթերցողների ցուցանիշը գերազանցում են 8225-ով. հաճախումը՝ 5.4 անգամ, տացքը՝ 4.4 անգամ:
Գրադարանային ցուցանիշներով Մանկավարժականի գիտական գրադարանը առաջինն է նաև հանրապետության հասարակական գրադարանների համակարգում:
Ընթերցողների թվով Համալսարանի գիտական գրադարանը զիջում է միայն Ազգային գրադարանին /պակաս ունի 6634 ընթերցող/, սակայն 5.4 անգամ գերազանցում է վերջինիս հաճախումների թվով /Ազգային գրադարանի 2016 թ-ի հաճախումներն ընդամենը 267.189 են/, 2.4 անգամ տացքի թվով: Հասարակական մյուս գրադարանների՝ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի, Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի վիճակագրական տվյաներն շատ ցածր են:
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի հաջողությունները համալսարանի ղեկավարության արդյունավետ ղեկավարման և կոլեկտիվի նվիրված աշխատանքի արդյունք են ինչպես նաև գրադարանում իրականացվող ու տպագիր նյութի պրոպագանդմանը նվիրված միջոցառումները /նոր գրքերի ամենշաբաթյա ցուցադրություն-ցուցահանդեսներ, ամենամյա «Լավագույն ընթերցող» միջոցառում և նույնանուն գրքույկի հրատարակում, «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա հանդիպում և «Չորեքշաբթի» գրական ժողովածուի հրատարակություն, շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին ուսանողների, դասախոսների, այլ բուհերի ուսանողների, Համալսարանի և Երևան քաղաքի այլ դպրոցների աշակերտների սպասարկում, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիների սպասարկում/:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ընթերցասրահների բաժնի վարիչ |