Ուրբաթ, 29.03.2024, 16:46
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 10 » 2018-ԻՑ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ
10:25
2018-ԻՑ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ
«Հանրակրթության մասին» օրենքում
փոփոխություններ կարվեն


«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծին սեպտեմբերի 8-ին կառավարությունը հավանություն տվեց։ Եթե ԱԺ—ն նույնությամբ հաստատի օրինագիծը, ապա ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը կսահմանի կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձեւավորման կարգը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
Ուսուցչի հերթական ատեստավորումը կանցկացվի հինգ տարին մեկ անգամ՝ ըստ ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցի, իսկ արտահերթ ատեստավորումը՝ հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո։ Ուսուցչի ատեստավորումը կանցկացվի պարզ ընթացակարգով՝ փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից։ Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ կտեղեկացվի փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին։ Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով կներկայացնի ուսուցչի աշխատանքային բնութագիրը եւ ուսուցչի կողմից վերապատրաստումների միջոցով հավաքագրված ուսումնական կրեդիտների մասին տեղեկանք՝ դրանք հիմնավորող փաստաթղթերով։ Ուսուցչի աշխատանքային բնութագիրը կբովանդակի ուսուցչի կենսագրական տվյալները, նրա գործնական, մարդկային հատկանիշների, մասնագիտական եւ մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ինչպես նաեւ ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների մասին հիմնավորված գնահատականը։
Ի դեպ, ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։ Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության, զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո՝ 1. ուսուցչի նախաձեռնությամբ, 2. տնօրենի որոշմամբ ուսումնական հաստատության առարկայական—մեթոդական խորհրդի կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված առաջարկության հիման վրա։ Արտահերթ ատեստավորվող ուսուցիչը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ տվյալ ուսումնական հաստատությունում։ Իսկ ատեստավորման ենթակա չեն տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչները, եւ հղի ու մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել։ Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չի հայտնել։ Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում։ Ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան։
Հավելենք, որ կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին։ Ուսուցիչը որակավորման տարակարգի շնորհման գործընթացին մասնակցում է կամավոր։ Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին։
Ինչու՞ էին անհրաժեշտ օրենքում այս փոփոխությունները։ Ըստ կրթության եւ գիտության նախարարության պարզաբանման, դա պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման եւ որակավորման տարակարգերի շնորհման, որակավորման տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճարներ սահմանելու գործընթացները առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Բանն այն է, որ գործող օրենքով ատեստավորումն իրականացվում է պարզ եւ բարդ ընթացակարգերով։ Ուսուցիչը որակավորման տարակարգ է ստանում բարդ ատեստավորման արդյունքում՝ հանրապետական հանձնաժողովի կողմից կազմակերպվող քննությունների՝ թեստավորման եւ հարցազրույցի արդյունքում։ Սույն նախաձեռնությամբ սահմանվել է, որ ուսուցիչների ատեստավորումը պարտադիր գործընթաց է, որը իրականացվում է մեկ փուլով՝ փաստաթղթային ատեստավորման եղանակով։ Իսկ որակավորման տարակարգի շնորհման գործընթացը ուսուցչի նախաձեռնությամբ իրականացվող գործընթաց է, ինչն առանձնացվել է ատեստավորման գործընթացից։ Այն իրականացվում է սահմանված փաստաթղթերի, ինչպես նաեւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում ստացած տեղեկանքի ուսումնասիրության հիման վրա։ Տեղեկանքը որպես փաստաթուղթ ներկայացվում է որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովին։ Բացի այդ՝ օրենքով հստակ սահմանված չէ, թե վերջ ի վերջո ուսուցչին ո՞վ է շնորհում համապատասխան որակավորման տարակարգ։ Սույն նախաձեռնությամբ հստակ սահմանվում է, որ տարակարգ շնորհում է միայն կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
Փոփոխությունների մեկ այլ անհրաժեշտության մասին էլ է խոսում նախարարությունը։ Գործող օրենքով մանկավարժական աշխատանքի կարող էին անցնել նաեւ միջին մասնագիտական կրթության աստիճանի մանկավարժի որակավորում ունեցող մասնագետները։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները շարունակում են աշխատել մինչեւ 2018թ. օգոստոսի 20—ը։ Նշված ժամկետից հետո պետք է ունենան բարձրագույն կրթություն, որպեսզի իրավունք ունենան շարունակել
։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,, օրաթերթ,
10.09.2011


Просмотров: 5599 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/77
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz