Չորեքշաբթի, 24.04.2024, 23:43
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Դեկտեմբեր » 26 » 2013 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆ
15:10
2013 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎԱՆԴԱԿԱՆ՝ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում չորրորդ անգամ անցկացվեց գրքին, ընթերցողին նվիրված «2013 թվականի լավագույն ընթերցող» միջոցառումը: Այս տարի միջոցառման համակազմակերպիչ էր նաև համալսարանի ուսանողական խորհուրդը:



Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը բացելով միջոցառումը ողջունեց ներկաներին և նշեց, որ
առաջին անգամ միջոցառումն անցկացվել է 2010 թ-ին և արդեն դարձել է ամենամյա և ավանդական: Նա ասաց, որ համալսարանի 10 ֆակուլտետներից և հենակետային դպրոցից ընտրվել են ամենաընթերցասեր 11 ուսանողներ, մեկ դպրոցական և արդեն երկրորդ անգամ՝ համալսարանական և ոչ համալսարանական երկու ամենակարդացված հեղինակներ:
Միջոցառմանը «Հայր մերով» հաջողություն մաղթեց Սևանի Վազգենյան դպրանոցի վերատեսուչների խմբի անդամ Արթուր Սարկավագը: Նա նաև նշեց. «Չնայած միջոցառումը բացահայտում է բուհի լավագույն ընթերցասեր ուսանողներին, սակայն առավել շատ ուղղված է գրքի փառաբանմանը: Գիրքն ավելին է քան ինֆորմացիայի աղբյուր, այն հարստություն է և իր կազմի մեջ ունի թաքնված գանձ, շարունակեք կարդալ և գտնել դրանցում թաքնված գանձերը»:



Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ այս տարվա մրցանակաբաշխությունն աննախադեպ ելք է ունեցել. առաջին անգամ բուհի լավագույն ընթերցող է դարձել համալսարանի սկզբնական ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողուհի Լիլիթ Գյուրունյանը՝ 350-ից ավելի գրքերի ընթերցումով: Նա նաև դարձել է «Համակրանք» անվանակարգի հաղթող էլեկտրոնային քվեարկությամբ ստանալով 573 ձայն: Ուսանողուհուն հաղթողի վկայական հանձնեցին ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը և հայրը՝ Արցախյան ազատամարտի վետերան Զավեն Գյուրունյանը: Գրադարանի կողմից ստացած գրքերի ծանրոցից բացի Լիլիթը նույնպիսի մի ծանրոց էլ ստացավ ֆակուլտետի դեկանից: Համալսարանի լավագույն ընթերցող դառնալու համար Տիգրան Պետրոսյանցը նրան նվիրեց «Նյու-Յորքի մոդա» անգլերեն մեծածավալ ալբոմը, իսկ «Համակրանք»-ի մրցանակը՝ 2012 թվականի լավագույն ընթերցողներից մեկի՝ Լիանա Գիժլարյանի /ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի ուսանողուհի/ հեղինակային բնանկարն էր:



Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Լեյլի Սարոյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը:



Նա շնորհավորանքի իր խոսքը փոխանցեց ֆակուլտետի վաստակաշատ դասախոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանին: Վերջինս նշեց. «Այս միջոցառումը յուրատիպ ձոն է գրքին, գիրքը պիտի սիրել, անգամ շոյել և գիրքը ցույց կտա մարդու անցնելիք ճանապարհը»:



Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողուհի Լիան Մանուկյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Զարոյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ժաննա Ղուկասյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը, հատուկ կրթության ֆակուլտետի ուսանող Արսեն Պապիկյանին վկայական հանձնեց փոխդեկան Թերեզա Ազատյանը, մշակույթի ֆակուլտետի ուսանողուհի Հերմինե Հովհաննիսյանին վկայական հանձնեց փոխդեկան Արտաշես Հովհաննիսյանը, գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանին վկայական հանձնեց
փոխդեկան Լիանա Այվազյանը, կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Տիգրանուհի Արշակյանին վկայական հանձնեց նույն ֆակուլտետի անբիոնի վարիչ Յուրի Գասպարյանը /ուսանողուհու ծնողները՝ Գնել Արշակյանն ու Սուսաննա Հարությունյանը Ջերմուկ քաղաքից եկել էին և մասնակցեցին վկայականի հանձնմանը/, նույն ֆակուլտետի ուսանող Գրիգոր Կորկոտյանին /նա միակն է, որ լավագույն է եղել նաև 2012 թվականին/ և օտար լեզվի ֆակուլտետի ուսանողուհի Էլվիրա Միրզոյանին /նա 2013 թվականին դարձել է նաև ֆակուլտետի լավագույն ուսանողուհի/ վկայականներ հանձնեց համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը: Նա նշեց. «Պետք է փաստել, որ համալսարանական գործունեության մեջ շատ կարևոր է կրթության բաղադրիչը, որին անմիջապես նպաստում է մեր համալսարանի գրադարանը: Պետք է նշեմ, որ այսօր մենք ունենք որակապես նոր գրադարան, որը իր յուրաքանչյուր նախաձեռնությամբ նպաստում է ուսանողներին, որ լավ վերաբերվեն գրքին և ձգտեն ավելի լավ սովորել»:



Հենակետային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Աբրահամյանին վկայական հանձնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը: Իր խոսքը նա ավարտեց այսպես. «Շատ կարևոր է, որ համահամալսարանական կյանքում չի անտեսվում նաև դպրոցի պարագան և մեր աշակերտը ևս ուսանողներին համահունչ արժանանում է պարգևի»:
 



Համալսարանական և ոչ համալսարանական ամենակարդացված հեղինակներ անվանակարգով մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ: Համալսարանական հեղինակներից մրցույթում հաղթել է սոցիոլոգիական գիտության դոկտոր-պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Յուրի Գասպարյանը /նրա գրքերը պահանջվել են ավելի քան 7000 անգամ/: Ոչ համալսարանական հեղինակներից երկրորդ անգամ անընդմեջ հաղթող է դարձել անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը /նրա գրքերը պահանջվել են ավելի քան 21000 անգամ: Յուրի Գասպարյանին և Ալբերտ Նալչաջյանին վկայականներ հանձնեց համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Ալբերտ Նալչաջյանը նշեց. «Ճիշտ է ես մանկավարժականում չեմ դասավանդում, բայց իմ դասագրքերով ներկա եմ և ուրախ եմ, որ դրանք ուսանողության համար դասապատրաստման աղբյուր են»: Նա գրադարանին նվիրեց 2013 թվականին հրատարակած իր երեք նոր գրքերը:



«Ալեքսանդրիայի հայտնի գրադարանի մուտքին փորագրված է եղել. «Մտքի առողջարան» բառերը: Եվ այդպես է. գրադարանը հոգու առողջարան է, երբեք ձեր կապը մի խզեք գրադարանից և ձեր հոգին ու միտքը միշտ առողջ կլինի»,- միջոցառման ավարտին նշեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:



Տիգրան Պետրոսյանցը բարի մաղթեց բոլորին եկող Նոր տարվա կապակցությամբ:


Աննա Մարտիրոսյան
ավագ գրադարանավար

http://armspu.am/news/ln/ru/n/2430
 

Winner of Best Reader Award Takes Distance Learning Course at ASPU
25.12.2013
The annual Best Reader Award ceremony held at Armenian State Pedagogical University for the fourth year in a row took place at the University on December 25. The ceremony started with the blessing of a priest, avalanche of wishes and handover of certificates and presents. 
 
One student from each faculty of the University and one pupil from the ASPU Basic School were chosen from hundreds of thousands of readers. Both of them showed the highest attendance between January and November, using the library books more than 100 times.
 
The deans and deputy deans of the faculties congratulated the winners and gave them prizes and certificates. 
 
"The library is the resort of the soul,” Tigran Petrosyants, Director of the ASPU Scientific Library, reminded once again. He was glad to say that the number of best readers is increasing year by year, and many continue to rely on books as the key source of knowledge and the most important way of expanding their world-view.
 
Tigran Petrosyants said this year’s ceremony was unprecedented as for the first time the winner was a student taking a distance learning course at the Faculty of Primary Education. The winning student [Lilit Gyurunyan] left her ‘rivals’ behind with a difference of at least 350 books. 
 
Heghine Khachatryan, Dean of the Faculty of Primary Education, thanked Tigran Petrosyants, for organizing the event and said that in the era of scientific and technological developments it shapes the culture of book worship among students. 
 
"Although the event helped identify the best book-reading students of the University, it was aimed at glorifying the book. Books are not only a source of information; they are wealth and treasures hidden under the cover,” said Deacon Arthur, an inspector at Vaskenian Theological Seminary. He called on the attendees to continue seeking new hidden treasures in books.
 
It is the second year prizes and certificates are also given in the nomination "Most Widely Read Authors.” The books of psychologist Albert Nalchajyan were the most frequently demanded books at the library (21 350 times), followed by the books of Doctor of Social Sciences Yuri Gasparyan (7000).



«Лучший читатель» АГПУ – студентка заочного отделения
25.12.2013
Благословление священника, море пожеланий, сертификаты и подарки – так в Педагогическом университете началось ставшее доброй традицией и четвертый годпроводимое присуждение премии «Лучший читатель».
 
Из тысяч читателей вуза было отобрано по одному студенту от каждого факультета университета и один ученик от Базовой школы АГПУ, которые в январе-ноябре текущего года проявили самые высокие показатели, воспользовавшись библиотекой более 100 раз. Деканы факультета и их заместители поздравили победителей и вручили им призы и сертификаты.
 
«Книга – здравница души», – еще раз напомнил директор Научной библиотеки Тигран Петросянц, с радостью отметив, что число лучших читателей с каждым годом увеличивается: книга продолжает для многих оставаться важнейшим фактором обогащения знаний и расширения мировоззрения. 
 
Тигран Петросянц отметил беспрецедентный факт: впервые лучшим читателем вуза стал студент заочного отделения. Звание «Лучший читатель» было присуждено студентке факультета начального образования Лилит Гюрунян, прочитавшей за период с января по ноябрь этого года более 350 книг. 
Кстати, ее результат превысил лучшие показатели прошлых лет. Декан факультета начального образования Гегине Хачатрян выразила благодарность Тиграну Петросянцу за организацию мероприятия, отметив, что в эпоху развития науки и техники подобные мероприятия формируют у студентов культуру культа книги.
 
«Несмотря на то что мероприятие выявляет лучших читателей вуза, однако оно больше направлено на превознесение книги. Книга – это больше чем источник информации: это богатство и скрытое в обложке сокровище», – отметил инспектор Севанской духовной семинарии «Вазгенян»  дьякон Артур,  призвав присутствующих  постоянно искать и находить новые спрятанные в книгах сокровища. 
 
Уже второй год при вручении премии «Лучший читатель» сертификаты и призы получают также  самые читаемые авторы. В текущем году студенты чаще всего (21 350 раз) заказывали в библиотеке авторские книги психолога Альберта Налчаджяна. С показателем в 7000 раз на втором месте – доктор социологических наук Юрий Гаспарян.



ՀՊՄՀ «Լավագույն ընթերցող»-ը հեռակա բաժնի ուսանող է

25.12.2013

Հոգևորականի օրհնություն, մաղթանքների տարափ, վկայականներ և նվերներ. այսպես Մանկավարժական համալսարանում մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած  և չորրորդ տարին անցկացվող «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությունը:
 
Բուհի հազարավոր ընթերցողներից ընտրվել են համալսարանի յուրաքանչյուր  ֆակուլտետի մեկական ուսանող և ՀՊՄՀ հենակետային վարժարանի մեկ աշակերտ, որոնք ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին  ցուցաբերել են ամենաբարձր ցուցանիշ՝  գրադարանից օգտվելով 100-ից ավելի անգամ: Հաղթողներին շնորհավորեցին  և մրցանակներն ու վկայականները հանձնեցին ֆակուլտետների դեկաններն ու տեղակալները:
 
«Գրադարանը հոգու առողջարան է»,-ևս մեկ անգամ հիշեցրեց Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ ուրախությամբ նշելով, որ լավագույն ընթերցողների թիվը տարեցտարի մեծանում է. գիրքը շարունակում է շատերի համար մնալ որպես գիտելիքները հարստացնելու, աշխարհայացքն ընդլայնելու կարևորագույն գործոն: 
 
Տիգրան Պետրոսյանցը այս տարվա մրցանակաբաշխությունն աննախադեպ համարեց. առաջին անգամ բուհի լավագույն ընթերցողը հեռակա բաժնի ուսանող է. 350-ից ավելի գրքերի ընթերցումներով ընթերցասերներին առաջնորդում է Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Գյուրունյանը:
 
Ի դեպ, նման արդյունքով վերջինս գերազանցում է նաև նախորդ տարիների լավագույններին:
 
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Պետրոսյանցին նման միջոցառում կազմակերպելու համար՝ նշելով, որ գիտության և տեխնիկայի զարգացման դարաշրջանում այն ուսանողների մոտ ձևավորում է գրքի պաշտամունքի մշակույթ:
 
«Չնայած միջոցառումը բացահայտում է բուհի լավագույն ընթերցասեր ուսանողներին, սակայն առավել շատ ուղղված է գրքի փառաբանմանը: Գիրքը ավելին է քան ինֆորմացիայի աղբյուր. այն հարստություն է և կազմերի մեջ թաքնված գանձ»,- նշեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Արթուր սարկավագը՝ կոչ անելով ներկաներին՝ շարունակ փնտրել և գտնել գրքերում թաքնված նոր գանձեր:
 
Արդեն երկրորդ տարին «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությանը վկայականներ և մրցանականեր են ստանում նաև ամենաշատ ընթերցված հեղինակները: Ընթացիկ տարում ուսանողները գրադարանից օգտվելիս առավել շատ՝  21 350 անգամ պահանջել են  հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հեղինակային գրքերը.  7000 անգամ ցուցանիշով երկրորդ տեղում սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Յուրի Գասպարյանն է:
 
        
 
         
 
                                                 


Հայտնի է ՀՊՄՀ-ի <<Լավագույն ընթերցող>>-ը

Դեկտեմբերի 25-ին Խաաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրականության ընթերցասրահում չորրորդ անգամ անընդմեջ անցկացվեց <<Լավագույն ընթերցող>> միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը, Արթուր սարկավագը, ՀՊՄՀ ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ՀՊՄՀ-ի ուսանողական խորհուրդը և այլոք: Տիգրան Պետրոսյանցը հայտարարեց 2013թ.-ի լավագույն ընթերցողին: Լավագույն ընթերցող ճանաչվեց Սկզբնական կրթության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողուհի Լիլիթ Գյուրունյանը: Լիլիթը հաղթողի տիտղոսին արժանացել էր կարդալով շուրջ 350-ից ավել գիրք: Նա արժանացավ նաև <<Համակրանք>> անվանակարգին: Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ասաց, որ չկա ավելի թանկ նվեր, քան 2013թ.-ի լավագույն ընթերցողի համար կլինի գիքը: Այդ պատճառով էլ մենք նախապատրաստել ենք գրքերի մի ամբողջ տրցակ, որոնք իր մասնագիտության գծով են: Այդ գրքերի մեջ կան նաև մեր ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսների հեղինակած գրքերը:

Տիգրան Պետրոսյանցը Լիլիթ Գյուրունյանին նվիրեց անգլերեն լեզվով գիրք, իսկ 2012 թ.-ի <<Լավագույն ընթերցող>> Լիանա Գիժլարյանը իր համակրանքի համար պատրաստած հեղինակային նկարը նվիրեց կրկին Լիլիթ Գյուրունյանին: Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը ասաց, որ պետք է կրկին փաստել, որ համալսարանական գործունեության մեջ շատ կարևոր է կրթության բաղադրիչը, որը անմիջապես նպաստում է մեր համալսարանի գրադարանը: Պետք է նշեմ, որ այսօր մենք ունենք որակապես նոր գրադարան, որը իր յուրաքանչյուր նախաձեռնությամբ նպաստում է ուսանողներին, որ լավ վերաբերվեն գրքին և ձգտեն ավելի լավ սովորելուն:

ՀՊՄՀ-ի ֆակուլտետների լավագույն ընթեցողներն են`

Բանասիրական կրթության ֆակուլտետ-Լեյլի Սարոյան

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ-Գոհար Զարոյան

Սկբնական կրթության ֆակուլտետ -Լիլիթ Գյուրունյան

Մշակույթի ֆակուլտետ -Հերմինե Հովհաննիսյան

Հատուկ կրթությաև ֆակուլտետ -Արսեն Պապիկյան

Օտար լեզուներ ֆակուլտետ -Էլվիրա Միրզոյան

Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետ -Գրիգոր Կորկոտյան

Ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ -Ժաննա Ղուկասյան

Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետ -Գոհար Մարտիրոսյան

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ -Լիանա Մանուկյան

Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետ – Տիգրանուհի Արշակյան

Հիմնական դպրոց-Աննա Աբրահամյան

Միջոցառման վերջում էլ Խաչատուր Աբովյանի անվան գիտական գրադարանի 2013 թվականի ամենաընթերցված հեղինակներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ ամենաընթերցված հեղինակներն էին` հոգեբան Ալբերտ Նալչաջյանը և սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Յուրի Գասպարյանը:

Էդգար Ապրեսյան

http://hpmhux.am/?p=1271



Просмотров: 1919 | Добавил: Mankavarj | Рейтинг: 4.9/50
Всего комментариев: 2
2 Hoetqn  
0
buy generic lipitor <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg without prescription</a> order lipitor generic

1 Pqkuzi  
0
atorvastatin where to buy <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg for sale</a> atorvastatin price

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz