Հինգշաբթի, 21.11.2024, 11:59
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հոկտեմբեր » 6 » 1-ԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
09:40
1-ԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ

,,Հայաստանի Հանրապետություն,, օրաթերթ

Երդվեցին մեծ ուսուցչի տուն—թանգարանում

Արդեն 45 տարվա ավանդույթ է, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիները մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի Քանաքեռում գտնվող տուն—թանգարանում երդվում են հավատարիմ լինել ուսուցչի կոչմանն ու գիտելիք փոխանցել, սեր արթնացնել երեխաների մեջ դեպի գիտությունն ու կրթությունը։ Օրվա խորհուրդն իմաստավորվում է նաեւ Ուսուցչի տոնով։
Այս տարվա շուրջ 500 առաջին կուրսեցի պատիվ ունեցավ զինվորագրվել ապագա մանկավարժների հզոր բանակին, որի առաջին ուսուցիչն ու զինվորը եղել է Խաչատուր Աբովյանը։ Մինչ արարողության մեկնարկը՝ առաջին կուրսեցիները այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն–թանգարան։
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով. ուսանողներին շնորհավորեց Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը՝ փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի օրհնանքի խոսքը։ «Թող ձեր ուսումնական այս տարիները լինեն քանքարների հավաքելու շրջան, եւ այնքան շատ կարողանաք հավաքել դրանք, որ փոխանցեք ձեր աշակերտներին։ Մանկավարժական համալսարանը ինձ համար շատ հարազատ օջախ է՝ իր ժրաջանությամբ, աշխատասիրությամբ եւ ուսանողների պարկեշտությամբ»,–ասաց նա։
Առաջին կուրսեցիներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը։ «Այս տարի, 12—ամյա կրթության հետ կապված, սակավ էր դիմորդների թիվը գրեթե բոլոր բուհերում, այնուհանդերձ, պետք է այսօր արձանագրել, որ մանկավարժական համալսարան է ընդունվել շուրջ 500 հոգի, ովքեր վաղը ծառայելու են կրթության ու լուսավորության բարձր նպատակներին։ Մանկավարժական համալսարանի մագիստրատուրա ընդունվել է 1100 հոգի, եւս 1000—ով կհամալրվի մեր հեռակա ուսուցման համակարգը։ Մեր դպրոցն ունի ապագա՝ ի դեմս ձեզ»,–ասաց ռեկտորը՝ հավաստիացնելով, որ նրանց ուսումնառության տարիներին էլ ավելի կկատարելագործվի մանկավարժական կրթությունը։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը շնորհավորելով ուսանողներին, ընդգծեց. «Հայը ձգտել է հետեւել մեծերի խրատներին ու հանճարների խոսքին, դարեր շարունակ նա բարձր է պահել ուսուցչի, մանկավարժի դերը, եւ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը դրա վառ օրինակն է։ Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթությունն ու դաստիարակությունը, գիտելիքն ու քաղաքակրթությունը՝ միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականությունը»։ Նա բարի երթ մաղթեց Աբովյանի գործի հետեւորդներին՝ ապագա մանկավարժներին, եւ հորդորեց նրանց արժանի լինել Աբովյանի անունը կրող համալսարանի ուսանողը լինելու պատվավոր կոչմանը։
Ապա ՀՊՄՀ—ի նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Գալավարյանը բոլոր ուսանողների անունից ընթերցեց առաջին կուրսեցու երդման տեքստը, եւ հանդիսավոր արարողությունը շարունակվեց համերգային գեղեցիկ ծրագրով։
Հ. Գ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Հայաստանի հնագույն կրթօջախներից է, հանրապետությունում իր շուրջ 15 հազար ուսանողների թվով երկրորդ բուհը, որը հաջորդ տարի կտոնի իր հիմնադրման 90–ամյակը։ Այս տարի արդեն բուհում դասավանդում են գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամ, գիտությունների 80 դոկտոր, պրոֆեսոր եւ 394 գիտթեկնածու։ Բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է սոցիալական խնդիրը. 40 տոկոսով բարձրացվել են պրոֆեսորադասախոսական, ինչպես նաեւ ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձերը։

06-10-2011









«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 06-10-2011

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Արդեն 45 տարվա ավանդույթ է, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիները մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում երդվում են հավատարիմ լինել ուսուցչի կոչմանն ու գիտելիք փոխանցել, սեր արթնացնել երեխաների մեջ դեպի գիտությունն ու կրթությունը: Օրվա խորհուրդն իմաստավորվում է նաեւ Ուսուցչի տոնով:

Այս տարվա շուրջ 500 առաջին կուրսեցի պատիվ ունեցավ զինվորագրվել ապագա մանկավարժների հզոր բանակին, որի առաջին ուսուցիչն ու զինվորը եղել է Խաչատուր Աբովյանը: Մինչ արարողության մեկնարկը առաջին կուրսեցիները այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն թանգարան:

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով. ուսանողներին շնորհավորեց Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը` փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնանքի խոսքը. «Թող Ձեր ուսումնական այս տարիները լինեն քանքարներ հավաքելու շրջան, եւ այնքան շատ կարողանաք հավաքել դրանք, որ փոխանցեք ձեր աշակերտներին: Մանկավարժական համալսարանը ինձ համար շատ հարազատ օջախ է` իր ժրաջանությամբ, աշխատասիրությամբ եւ ուսանողների պարկեշտությամբ», ասաց նա:

Առաջին կուրսեցիներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: «Այս տարի 12-ամյա կրթության հետ կապված սակավ էր դիմորդների թիվը գրեթե բոլոր բուհերում, այնուհանդերձ մանկավարժական համալսարան է ընդունվել շուրջ 500 հոգի, ովքեր վաղը ծառայելու են կրթության ու լուսավորության բարձր նպատակներին: Մանկավարժական համալսարանի մագիստրատուրա ընդունվել են 1100 հոգի, եւս 1000-ով կհամալրվի մեր հեռակա ուսուցման համակարգը: Մեր դպրոցն ունի ապագա` ի դեմս ձեզ»,- ասաց ռեկտորը` հավաստիացնելով, որ նրանց ուսումնառության տարիներին էլ ավելի կկատարելագործվի մանկավարժական կրթությունը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը, շնորհավորելով ուսանողներին, ընդգծեց. «Հայը ձգտել է հետեւել մեծերի խրատներին ու հանճարների խոսքին, դարեր շարունակ նա բարձր է պահել ուսուցչի, մանկավարժի դերը, եւ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը դրա վառ օրինակն է: Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթությունն ու դաստիարակությունը, գիտելիքն ու քաղաքակրթությունը` միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականությունը»: Նա բարի երթ մաղթեց Աբովյանի գործի հետեւորդներին` ապագա մանկավարժներին, եւ հորդորեց նրանց արժանի լինել Աբովյանի անունը կրող համալսարանի ուսանողը լինելու պատվավոր կոչմանը:

Ապա ՀՊՄՀ-ի նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Գալավարյանը բոլոր ուսանողների անունից ընթերցեց առաջին կուրսեցու երդման տեքստը, եւ հանդիսավոր արարողությունը շարունակվեց համերգային գեղեցիկ ծրագրով:

Հ.Գ.- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Հայաստանի հնագույն կրթօջախներից է, հանրապետությունում իր շուրջ 15 հազար ուսանողների թվով երկրորդ բուհը, որը հաջորդ տարի կտոնի իր հիմնադրման 90-ամյակը: Այս տարի արդեն բուհում դասավանդում են Գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամ, գիտություների 80 դոկտոր, պրոֆեսոր եւ 394 գիտթեկնածու: Բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է սոցիալական խնդիրը. 40 տոկոսով բարձրացվել են պրոֆեսորադասախոսական, ինչպես նաեւ ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձերը:

Просмотров: 1275 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/88
Всего комментариев: 2
2 Fbhiwz  
0
purchase lipitor online <a href="https://lipiws.top/">atorvastatin online order</a> atorvastatin ca

1 Jgigma  
0
buy atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg generic</a> lipitor generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz