Ուրբաթ, 29.03.2024, 13:29
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 14 » Ա Ր Խ Ի Վ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20101026_6&flag=am
15:00
Ա Ր Խ Ի Վ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20101026_6&flag=am

Հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ

Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպմանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ներկա էին դասախոսներ եւ ուսանողներ, նրա արվեստի երկրպագուներ։
Արվեստագետին ներկայացրեց համալսարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցը։
Երաժշտությունը նրա համար սոսկ երաժշտություն չէ. նրանում ամփոփված է իր մեծ սերը հայոց լեզվի ու գրականության հանդեպ։ Պատահական չէր 1967—ին Քուչակի հայրեններին անդրադառնալու նրա մոտեցումը. գույների հյուսվածք ու անսովոր կենսասիրություն, որ կոմպոզիտորի մատների ներքո վերածվեցին մեղեդու։ «Ես սփյուռքի ծնունդ եմ, եւ իմ ականջը մշտապես շոյել է եկեղեցում թեւածող հոգեւոր երաժշտությունը, իմ մտապատկերում Հառիճի վանքն է, ուր հաճախ էի լինում, ու Շիրակի դաշտը...»։ Երջանկություն է Ղազարոս Սարյանի նման ուսուցիչ ունենալ, իսկ Իսահակյանին նա համարում է իր հոգեւոր հայրը։
Խորհրդային տարիներին երգիչներին որոշակի սկզբունքներ ու չափանիշներ էին ներկայացնում, իսկ այսօր շատերն են երգում, ով ունի երգելու ցանկություն... Մեր օրերի խայտաբղետ երաժշտական դրսեւորումների մասին մեղմ ու հանգիստ է արտահայտվում՝ նկատելով, որ, այնուամենայնիվ, ինքնամաքրման առաջ տեղի կտան բոլոր մակերեսային երեւույթները...
Տարիներ առաջ կուլտուրայի ֆակուլտետի դեկան Կառլեն Միրզախանյանի հրավերով եկավ դասավանդելու մանկավարժականում, ունեցավ լավ ուսանողներ, այդ թվում՝ Մովսես Գորգիսյան եւ հրաշալի գործընկերներ։ «Այդ տարիներն առ այսօր իմ հպարտությունն են»,— ասում է մեծ երգահանը։ Համալսարանի գիտխորհրդի որոշմամբ՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը երգահանին պարգեւատրեց համալսարանի բարձրագույն պարգեւով՝ Խաչատուր Աբովյանի մեդալով, եւ հրավիրեր մանկավարժական՝ դասավանդելու, վարպետության դասեր տալու ապագա մանկավարժներին։
Համալսարանի նորաստեղծ երգչախումբը, երիտասարդ խմբավար Իրինա Հովսեփյանի գլխավորությամբ ներկայացրեց Մանսուրյանի ստեղծագործություններից։
«Կարեւորն այն է, որ երգը մարդու սրտից ու հոգուց բխի»,— ասում է Տիգրան Մանսուրյանն ու մոտենում դաշնամուրին՝ մեզ՝ ներկաներիս, որերորդ անգամ տանելով իր զարմանահրաշ մեղեդիների աշխարհը՝ իր անսահման բարության ու անսպառ հմայքի միջով։

Սիլվա ԱՍՐՅԱՆ
Просмотров: 4983 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/93
Всего комментариев: 2
2 Bmjuju  
0
atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg canada</a> atorvastatin online buy

1 Wlaady  
0
lipitor 10mg tablet <a href="https://lipiws.top/">cheap lipitor</a> order atorvastatin 20mg online cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz