Ուրբաթ, 29.03.2024, 00:09
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մայիս » 3 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
23:40
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Տաթև Ոսկանյան /ՏԱ-Թև/
Մխւիթար Հերացու անվան բժշխախան համալսարան

Պահն անուն չունի

Մի պահ  ամեն բան կարճ է, ընդհատուն,

Տարեց Ուրանն է անգամ տրոհվում

Ընդհամենը մեկ-երկու վայրկյանում.

Աստված, թե մի-քիչ կյանք տայիր մարդուն:


Մի պահ այրում է խոսքը մեր լեզուն,

Իսկ  լռությունն էլ ընդվզում ներսում…

Լռում ենք, խոսում, ինչպես որ հազում.

Աստված, թե մի-քիչ կամք տայիր մարդուն:


Մի պահ ուզում ենք վայրկյանը մեռնի,

Որ հանկարծ ժամը նորից չծնվի,

Մահն էլ չխեղդի ձայնը կոկորդում.

Աստված իմ, ժամ չէ, դար տայիր մարդուն:


Մի պահ ուզում ենք երկինքը պատռել,

Մահվան չէ, կյանքի ճամփաներ փնտրել,

Սաղմոսներ երգել զօր, գիշեր արթուն.

Աստված թե մի-քիչ սեր տայիր մարդուն…


Մի պահ ուզում ենք գոռալ ու լացել,

Ներսի ժանգոտված կողպեքը բացել:

Կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն...     

Աստված, թե մի-քիչ խելք տայիր մարդուն:                                          

26.05.13

***
Երանի՜ Նա ինձ տա թև,
Որ թռիչքս լինի թեթև,
Ու երկնքից այս ճաղապատ,
Ես բարձրանա՜մ, ճախրեմ ազա՜տ,
Ձուլվեմ բոսոր ու կրակոտ
Հուր վարսերին վերջալույսի,
Սիրատոչոր հպվեմ կաթոտ,
Նուրբ շուրթերին նորալուսնի…

Երանի՜ Նա ինձ տա թև,
Որ աչքերս հառեմ վերև,
Համբերության գավը լցված,
Թևերիս ծափով դատարկեմ,
Փակ մատուռը սրով կնքված,
Վառվող սիրո հրով բացեմ,
Խոր լռության դուռը գոցված,
Ուժգին թակեմ, երգով լցվեմ:

Երանի նա ինձ տա թև,
Ես ճայ անթև, անլույս կանթեղ,
Գուցե արևն էլ իջեցնեմ,
Փոխեմ լույսի ընթացքն անշեղ,
Թեկուզ մատներս էլ մոխրանան,
Թեկուզ լույսի կերոն դառնան...
Գուցե մի օր ճախրեմ թեթև՛,
Միայն թե ինձ Տե՜րը տա թև…


22.05.11

Իսկ ես չգիտեմ


Ծածկում ես ափով հայացքս խաշված,

Կապկպում, դնում ինչ-որ դարակում,

Կարծես իմ սերը, գնդասեղ դարձած,

Աջ ու ձախ մարդկանց մատներն է ծակում …


Ինքնամաքրման այս խոնավ մահճում

Օշինդր ես որպես գինի մատուցում,

ՈՒ ես չեմ հարբում, ու ես չեմ հանգչում,

Երբ կյանքն է ջերմում իմ հիվանդ ծոցում:


…Իսկ ես չգիտեմ համը քո հացի,

Որ լեռան վրա բաշխեցիր հատ-հատ:

…Իսկ ես չգիտեմ արվեստը լացի,

Այն լացի, որ քար կծակի կաթ-կաթ…

03.05.2013


Գիշերվա մենախցում

Ահա , մարում է երկինքը,
Լեզուս էլ է պապանձվել:
Լուրթ գիշերվա երկունքը
Խոհերին է ինձ հանձնել.

Խոսքս վաղուց ծամվել է ,
Արժեզրկվել ու մաշվել,
Ուղիղ միտքս ծռվել է
Ու լռության հետ հաշտվել…

Մուսա կոչվող կաղ նժույգս
Մենախցում է սանձվել,
Հետն էլ, մարում է պատրույգս,
Ու աշխարհն է պապանձվել:


18.07.2011

Просмотров: 1290 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/203
Всего комментариев: 1
1 Lkbpme  
0
atorvastatin oral <a href="https://lipiws.top/">buy cheap generic lipitor</a> buy lipitor 20mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz