Ուրբաթ, 29.03.2024, 15:53
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Մայիս » 9 » ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20 ԱՄՅԱԿՆ Է
11:28
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20 ԱՄՅԱԿՆ Է

ՓԱՌՔ ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԻՆ





http://www.armtimes.com/sites/default/files/img/8-1_30.jpg

ՇՈՒՇԻ, 9 ՄԱՅԻՍԻ 2012 Թ.
Զ Ո Ր Ա Հ Ա Ն Դ Ե Ս





















Մայիսյան փառավոր եռատոն. մայիսի 9-ը

09.05.2012

Մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է հաղթանակների քանակով և  նշանակությամբ: Այսօր`  մայիսի 9-ին, լրացավ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Այսօր նաև նշվում է  Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:
 
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի էին շտապում պատերազմի մասնակից վետերաններ, Արցախյան գոյամարտի մանակիցներ ու հասարակ քաղաքացիներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
 
Հաղթանակի և  խաղաղության տոնի առթիվ  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու  Հայրենական պատերազմի վետերանները`  համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, նախ  ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակի» զբոսայգի:
 
Նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ, գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։
 
Հայրենական մեծ պատերազմի վետերան Դավիթ Սարիբեկյանը մաթեմատիկոս է: Երկար տարիներ աշխատել է մանկավարժական համալսարանում: Ռազմաճակատ  մեկնել է 1943 թվականին, ծառայել հրանոթային զորամիավորումում: Այնտեղ մնացել է երկու տարի, վիրավորվել, սակայն հաղթանակած է վերադարձել հայրենիք: 
 
Ասում է, որ ամեն տարի մայիսի 9-ին նախորդող գիշերն արթուն է լուսացնում: Անհամբեր սպասում է այսօրվան, որ հանդիպի մարտական ընկերներին ու հիշի անցյալը` թեկուզ մտովի կրկին վայելի հաղթանակի բերկրանքը:
 
Ցավում է, որ պատերազմի մասնակիցներին ավելի հաճախ չեն հիշում ու որպես խոցելի խնդիր առանձնացնում է ցածր թոշակն ու  նյութական  ոչ բարեկեցիկ վիճակը:
 
Պատերազմի վետերան Գոհար Գուդաղյանն այսօր դարձավ 90 տարեկան: Պատերազմի յուրաքանչյուր դրվագ հիշում է ամենայն մանրամասնությամբ:
 
Ասում է, որ ռազմաճակատում շատ կանանց պես  հասարակ բուժքույր չի եղել, ապա հպարտությամբ ավելացնում, որ լինելով գնդացրորդ պայթեցրել է գերմանական բազմաթիվ հրթիռներ:
Մինչև հիմա արթուն է հիշողությունն այն մասին, թե ինչպես  հրամանատարը գրկեց իրեն ու հայտնեց հաղթանակի և հայրենիք վերադառնալու մասին լուրը:
 
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Էդիկ Գևորգյանը կարևորեց,  որ ժողովուրդը չի մոռանում տոնել իր տարած հաղթանակներն ու ամեն տարի  հոծ բազմությամբ երախտիքի իր տուրքն  է մատուցում հայորդիներին: 
 
«Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Ես նախ և առաջ նկատի ունեմ 1918 թվականի  մայիսյան հերոսամարտերը, ապա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը և մեր` հայոց նորագույն պատմության ամենահերոսական դրվագներից մեկը` Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրումը»: 
 
Պատմաբանը վստահ է` պետականության գաղափարի արժևորման գործում մեծ անելիք ու դերակատարում  ունի հատկապես մանկավարժական համալսարանը:
 
«Լինելով մանկավարժական բուհ, մենք գալիք սերունդներին անընդհատ ներարկում ենք հայրեասիրություն, պարբերաբար կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ, պատմության դասընթացների միջոցով էլ նրանց հիշեցնում պատմության հերոսական դրվագներին»,-ավելացրեց Էդիկ Գևորգյանը:

http://armspu.am/news/n/816/ln/am

Просмотров: 1650 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/357
Всего комментариев: 2
2 Rrstcb  
0
atorvastatin 80mg pill <a href="https://lipiws.top/">lipitor 40mg sale</a> order atorvastatin for sale

1 Jwwwox  
0
lipitor 20mg tablet <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg sale</a> lipitor over the counter

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz