Հինգշաբթի, 28.03.2024, 19:05
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Նոյեմբեր » 21 » ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
14:14
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Նոյեմբերի 28-ին, ժամը 13.00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի կունենա ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի /խմբագիր Տիգրան ՊետրոսՅանց/ շնորհանդեսը և ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակից, քարտեզագիր Տիգրան Բաբայանի ՛՛Արևմտյան Հայաստանը լուսանկարներում՛՛ լուսանկարաշարի ցուցադրությունը:
































Արարատն է «լեռների լեռը»

20.11.2012

«2010 թվականին ճանապարհորդելով պատմական Հայաստանում և բարձրանալով Արարատի լանջերով՝ գործնականում համոզվեցի, որ Արարատն է «լեռների լեռը»». այս  է եղել այն պատեհ առիթը, որ աշխարհագետին՝ Աշոտ Աջամօղլյանին  մղել է գրելու «Վերելք Արարատ» գիրքը:
«Բնասեր, թե ճանապարհորդ, զբոսաշրջիկ թե լեռնագնաց, ով առաջին անգամ հյուրընկալվում է հայկական գեղեցիկ բնաշխարհում, անմիջապես հետաքրքրվում է իր առջև հառնող երկնասլաց առասպելական Արարատ լեռով, որի ուսումնասիրման կարևորագույն ժամանակաշրջանը 19-րդ դարն է»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակը՝ ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանը:
Վերջինիս կարծիքով այդ ժամանակշրջանի հետ կապված բոլոր նյութերն արժանի են հատուկ ուշադրության և առանձին հրատարակության: 
Իր այս գրքում նա փորձ է արել լրացնել այդ բացն ու լուսաբանել հայ, ռուս, եվրոպացի գիտնականների, լեռնագնացների, զբոսաշրջիկների՝ դեպի Արարատ լեռը կատարած վերելքն ու բնության տարերքի դեմ նրանց հաղթահարած դժվարությունները:
Գրքում առանձնակի տեղ է հատկացված հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին, որը 1829 թվականին Ֆ.Պարրոտի, իսկ 1845 թվականին Հ.Սեյմուրի հետ բարձրացել է Արարատի գագաթը: 
Գրքում համառոտ ներկայացված են Արարատի երկրաբանական ու ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը, լեռ բարձրացած գիտնականների դիտարկումները՝ կապված 1840 թվականի հունիսի 20-ի երկրաշարժի հետ: 
«Վերելք Արարատ»-ում տեղ են գտել նաև  Մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակից, քարտեզագիր Տիգրան Բաբայանի՝ 2008-2009 թվականների վերելքների ժամանակ կատարած լուսանկարները:
Գիրքը խմբագրել է ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը: 
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ լույսընծայված  գիրքը նախատեսված է  ուսուցիչների, ուսանողների, զբոսաշրջիկների, լեռնագնացների և բոլոր հետաքրքրասերների համար:

http://armspu.am/news/n/1374/ln/am

Просмотров: 1164 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/163
Всего комментариев: 2
2 Hxkyhs  
0
buy lipitor 10mg pills <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg pills</a> lipitor 80mg brand

1 Vprovi  
0
atorvastatin price <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin sale</a> lipitor cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz