Երեքշաբթի, 16.04.2024, 18:47
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Փետրվար » 2 » ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՄԱՍՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
10:21
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՄԱՍՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ


ՆՈՐ ՍՐԲԱՎԱՅՐ ԵՎ ՈՒԽՏԱՏԵՂԻՙ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

«Ալ ժամանակ չունիմ...

Պետրոս Դուրյան

Կոմիտասի անվան այգում մեր Մեծերի պանթեոնը մարդաշատ էր: Առիթը Պետրոս Դուրյանի մասունքների սափորը հուշապատի մեջ ամփոփելու արարողությունն էր: «Ազգը» հունվարի 25-ի համարում «Պետրոս Դուրյանի մասունքները կամփոփվեն Պանթեոնում» վերտառությամբ հոդվածում մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես Պոլսի Սկյուտար թաղամասում ծնված 21-ամյա բանաստեղծը 1872-ին թաղվում է հենց Սկյուտարի գերեզմանոցում, ու հետո նրա գանգոսկրները հանձնվում են Երեւանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանին ի պահ:

Ահա անցել է 40 տարի եւ թանգարանի տնօրենության (տնօրեն Կարո Վարդանյան) նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարի հանձնարարականով ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որի որոշմամբ էլ Պանթեոնի պատին երեկ ամփոփվեց Պետրոս Դուրյանի մասունքներով աճյունասափորը: Հանդիսությունը բացվեց հոգեւոր դասի կողմից հոգեհանգստի արարողությունով: Մինչ այդ, Սկյուտարի հայկական գերեզմանոցից բերված հողը օրհնվեց տեր Շահե քահանայի ձեռամբ: Բանաստեղծի գրական ժառանգության մասին խոսեցին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ Կարո Վարդանյանը: Պետրոս Դուրյանը մահճում չնայած ասել էր «Ալ ժամանակ չունիմ...», սակայն իր ընդամենը 20 տարվա կարճատեւ կյանքի ընթացքում թողեց արժեքավոր գրական ստեղծագործություններՙ բանաստեղծություններ, թատերգություններ, հրապարակախոսական էջեր, թարգմանություններ, որոնք հարստացնում են մեր գրավոր ժառանգությունը:

Պոլսահայերի անունից «Մարմարա» թերթի խմբագիր Մաքրուհի Հակոբյանը ուղարկել էր Սկյուտարի հայկական գերեզմանոցից հող եւ չափածո մի ձոն Պ. Դուրյանի հիշատակին: Հանդիսությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը, ԱԺ-ի կրթության, գիտության եւ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ, մտավորականներ, ուսուցիչներ, դպրոցականներ: Կարո Վարդանյանը նշեց. «Դուրյանի ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու խնդրում շատ գործ է արվել: Նրա գործերը ամենաշատ հրատարակված եւ վերահրատարակված են, նաեւ ամենաշատ ուսումնասիրվածներից»:

Իհարկե, դեռ շարունակվում է Դուրյան գրողին ճանաչելի դարձնելու գործը սերունդներին: Դրա վառ ապացույցն է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հովանու ներքո մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների աջակցությամբ անցկացված «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնը», որը նվիրված էր նաեւ Պետրոս Դուրյանի հոբելյանին: Հենց այդ փառատոնի դափնեկիրներՙ Սիամանթոյի դպրոցի սան Անահիտ Հակոբյանը եւ 162-րդ դպրոցից Գեւորգ Բալոյանը, փառատոնի ժյուրիի անդամներ ՀՀ վաստակավոր արտիստներ Սամվել Բաղինյանն ու Բորիս Պեպանյանը հնչեցրեցին Դուրյանի ստեղծագործություններից պատառիկներ:

Պետրոս Դուրյանի աճյունասափորը եւ հողը Պանթեոնի նոր սրբավայր պատի մեջ դնելու պատիվը տրվեց ԱԺ նախագահին եւ մշակույթի նախարարին: Այսպիսով, չորս տասնամյակ հետո Պետրոս Դուրյանի մասունքները միացան Պանթեոնում իրենց վերջին հանգրվանը գտած մեր Մեծերի շիրիմներին ու բացվեց եւս մեկ սրբավայր-ուխտատեղի:

http://azg.am/AM/2012020319




Պետրոս Դուրեանի շիրիմը 


 
Պետրոս Դուրեանի շիրիմըՊետրոս Դուրեանի շիրիմը

Իւսկիւտարի Պաղլարպաշը հայոց գերեզմանատուն






Դուրյանի մասունքներն ամփոփվել են Պանթեոնի հուշապատի մեջ. գրողները դրան միանշանակ չեն վերաբերվում 

19:34 . 02/02

Արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանին պոլսահայերը "Սկյուտարի սոխակ" են անվանում, մինչդեռ Հայաստանում դպրոցական ծրագրից Դուրյանը շատերին առավելապես հայտնի է որպես "Լճակի" հեղինակ, որն առաջին հայացքից դյուրին չի թվում, բայց հետո պարտադիր անգիր ես սովորում:

Պետրոս Դուրյանի մարմինն ամփոփված է Պոլսում, իսկ բանաստեղծի գանգի բեկորներն այսօրվանից իրենց հանգրվանն են գտել Երեւանում` Կոմիտասի անվան Պանթեոնում: Գանգի վերաթաղման հարցը բարդ խնդիր էր այն առումով, որ դրա լուծման համար պահանջվեց 43 տարի:    

Պանթեոնում, հուշապատի մեջ են ամփոփել են Պետրոս Դուրյանի գանգի բեկորները: Բայց տարիներով ձգվող խնդրի նման լուծումը մասնակի է համարում Հենրիկ Բախչինյանը: Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի արդեն նախկին տնօրենը գրեթե 20 տարի պայքարել է, որ Դուրյանի` թանգարանում պահվող գանգի բեկորները հողին հանձնվեն՝ Կոմիտասի անվան պանթեոնում: Նա դիմել է անկախությունից հետո ՀՀ մշակույթի բոլոր 7 նախարարներին, ինչպես նաեւ գործող նախարար Հասմիկ Պողոսյանին: Սակայն ոչ մեկը ոչ մի բան չի արել: 
 
43 տարի պահանջվեց, որպեսզի այն թանգարանից տեղափոխվի Պանթեոն: Դուրյանը կյանքից հեռացել է 20 տարեկանում` թոքախտից, առանց որեւէ լուսանկարի: Նրա հայտնի եւ միակ "դասագրքային" լուսանկարը ստեղծվել է` ըստ մոր ու քրոջ դեմքերի նմանության եւ բանաստեղծին ճանաչողների հիշողությունների: Դեռեւս 1872-ին Դուրյանի մարմինը թաղվել է Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը: 1960-ականների վերջին որոշվել է գերեզմանատան տարածքում ճանապարհ կառուցել, եւ գերեզմանը տեղափոխելու խնդիր է առաջացել: Հենց այդ ժամանակ էլ Պոլսի հայոց պատրիարք Շնորհ արքեպիսկոպոս Գալուստյանը կարողացել է ծածուկ, փարաջայի տակ թաքցրած, Հայաստան բերել բանաստեղծի գանգը եւ հանձնել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վեհափառն էլ իր հերթին` 1969թ.-ին, գանգի բեկորներն ի պահ է հանձնել թանգարանին:
 
Դուրյանի գանգը հողում ամփոփելու հարցը 2009-ին քննարկվել է թանգարանում, նաեւ՝ Հայաստանի գրողների միությունում, իսկ եզրակացությունը տվել է Մշակույթի նախարարությունը: Ըստ այդմ` եթե խոսքը մասունքի մասին է, խնդիրն այդ կերպ է լուծվելու, եւ Մշակույթի նախարարությունը վերաթաղումների ճանապարհով չի գնալու: Դեռ այն ժամանակ էր նախարարն ասում, որ "հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում ունի բազմաթիվ հայերի շիրիմներ, կոթողներ, մշակութային այլ արժեքներ, որոնք չպետք է տեղաշարժել իրենց տեղերից` չզրկելու այդ երկրներին հայկական մշակութային արմատներից": 
 
"Գրողի կամ հայ քրիստոնյայի մասունքը չհանձնել հողին, այնքան էլ բարոյական չի, եւ պիտի հասկանալ, որ հուշապատում Դուրյանի մասունքի զետեղումը չի նշանակում, որ մենք պիտի շիրիմների մասունքների հայրենադարձություն անենք: Սա պարտադրված որոշում է, եւ այդ որոշումը միանշանակ չընդունվեց ՀԳՄ նախագահության նիստում",- ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:
 
"Այս պահին յուրաքանչյուրս համոզված ենք, որ մենք ճիշտ որոշում ընդունեցինք, համեայն դեպս՝ մենք ունեցանք ուխտատեղի Հայաստանում, որտեղ կարող ենք խոնարհվել մեծն պետրոս Դուրյանի անվան առջեւ",- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան։ 
 
Ակադեմիկոս, մարդաբան, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը գանգի բեկորների հիման վրա վերականգնել է Դուրյանի իրական դեմքը եւ քանդակ ստեղծել: Հենրիկ Բախչինյանը հույս ունի, որ մի օր էլ Դուրյանի բրոնզաձույլ արձանը կտեղադրվի Պանթեոնում` այդ կերպ ապահովելով արեւմտահայ գրականության ներկայությունը մայր հայրենիքում:

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=5059











02.02.2012

Այսօր` ժամը 13-ին, Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հուշապատի մեջ կամփոփվի արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը (գանգի բեկորները): Արարողության համար Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրիմից  հող է բերվել:

 

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Դուրյանի մասունքը, հողի հետ խառնված, սափորով կամփոփվի հուշապատում` հոգեհանգստի արարողությամբ:

1957 թ., Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ, Սկյուտար թաղամասի Ս. Խաչ եկեղեցու «Պաղլարպաշը» հայոց գերեզմանատան մի հատվածը հատկացվում է նոր ճանապարհի կառուցմանը: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը հոգացել է, որպեսզի անցկացվելիք ճանապարհի վրա ընկնող շիրիմները տեղափոխվեն գերեզմանատան խորքը. այդ շիրիմների թվում է եղել նաև Պետրոս Դուրյանի շիրիմը` իր մահարձանով: Պատրիարք Գարեգին Խաչատուրյանի (ով ներկա էր նախկին շիրիմի քանդմանը) կարգադրությամբ` բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել են պատրիարքարան և ավելի քան 10 տարի պահվել այնտեղ: 1960-ական թթ. վերջերին հաջորդ պատրիարքը` Շնորհք Գալուստյանը, մասունքը գաղտնի բերում և հանձնում է Վազգեն Ա կաթողիկոսին, ով էլ իր հերթին 1969 թ. այն ի պահ է հանձնում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: 1970 թ. թանգարանի գիտական խորհուրդը որոշում է կայացնում դիմել մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին` գանգի ոսկրերի միջոցով Պ. Դուրյանի դիմապատկերը վերականգնելու առաջարկով: Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բանաստեղծը լուսանկար չի ունեցել: Ճաղարյանը վերականգնել է Դուրյանի դիմապատկերը, ստեղծել կրկնակ դիմաքանդակ (նույնպես պահվում է թանգարանում), այնուհետև գանգի ոսկրերը վերադարձրել է թանգարան: Այս տարիներին պարբերաբար քննարկման առարկա է դարձել Դուրյանի մասունքn ամփոփելու հարցը:

2011 թ. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը դիմում է ՀՀ մշակույթի նախարարությանը` մասունքը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու առաջարկությամբ:

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ գրողների միության, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվում Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ:

http://www.new2.yerkir.am/am/news/19385.htm


Պետրոս Դուրյանի մասունքը կամփոփվի պանթեոնում՝ հուշապատի մեջ

Ժամը 13։00—ին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ հուշապատի մեջ կամփոփվի արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը (գանգի բեկորները)։ Արարողության համար Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից՝ բանաստեղծի շիրմից բերվել է հող։ Դուրյանի մասունքը հողի հետ խառնված, սափորով կամփոփվի հուշապատում՝ հոգեհանգստի արարողությամբ։ Այս մասին «Panorama.am»—ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից։
ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ գրողների միության, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ։

http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20120201_7&flag=am      01-02-2012


Просмотров: 3779 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/161
Всего комментариев: 2
2 Czgsie  
0
lipitor tablet <a href="https://lipiws.top/">cheap atorvastatin 80mg</a> atorvastatin for sale online

1 Zkcasl  
0
lipitor generic <a href="https://lipiws.top/">purchase lipitor generic</a> order lipitor 10mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz