Չորեքշաբթի, 24.04.2024, 02:07
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 9 » ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
13:02
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 09-09-2011

«ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

Սեպտեմբերի 8-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար «Ակնարկներ սփյուռքահայ գրականության» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ սփյուռքահայ գրական, հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Ազատյանը :

Բանախոսը ներկայացրեց սփյուռքահայ տարբեր գաղութներում գրական հոսանքների ձեւավորման ու զարգացման ընթացքը` ի դեմս այն մտավորականների, որոնք ստեղծեցին իրենց դպրոցը` հենվելով արեւմտահայ գրական ավանդների վրա, ինչպես նաեւ ինտեգրելով եվրոպական տարրեր:

Թեեւ ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր կա այն մտահոգությունը, թե սփյուռքահայ գրականությունը կմահանա, սակայն սփյուռքը շարունակում է նոր գրականություն ստեղծել եւ զարգացնել:

Երվանդ Ազատյանը խոսեց Եվրոպա եւ Ամերիկա գաղթած մտավորականության մասին, ովքեր հիմնեցին գրական տարբեր հանդեսներ` դրանց շուրջ համախմբելով սփյուռքահայ գրական միտքը:

«Այսօր Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր անդրադառնում են սփյուռքահայ գրականությանը, մինչդեռ անհրաժեշտ է կամրջել Հայաստանի եւ սփյուռքի գրականությունն ու լեզուն, քանզի սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է,-հայտարարեց Ազատյանն ու կոչ արեց ուսանողներին,- պետք է տեր կանգնել սփյուռքահայ գրականությանը, որպես ապագա բանասերներ` հայ գրականությունը ճանաչեք իր ամբողջության մեջ, այսօր ազատ ու անկախ Հայաստանն այդ հնարավորությունն ընձեռում է»:

Սեպտեմբերի 15-ին ուսանողները եւս մեկ հնարավորություն կունենան լսելու Երվանդ Ազատյանին` այս անգամ Զարեհ Մելքոնյանին նվիրված դասախոսությամբ:



Просмотров: 1038 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/85
Всего комментариев: 2
2 Genuuj  
0
atorvastatin 80mg price <a href="https://lipiws.top/">cheap atorvastatin 40mg</a> buy lipitor 80mg generic

1 Fmyzdp  
0
lipitor sale <a href="https://lipiws.top/">atorvastatin buy online</a> atorvastatin 10mg price

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz