Համալսարանի բասկետբոլի աղջիկների հավաքականը նոր հաջողություն արձանագրեց և 2010 թվականին, երկրորդ տարին անընդմեջ, նվաճեց Երևանի պետական ԲՈՒՀ-երի առաջնության ոսկե մեդալները:
2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՊՄՀ գիտխորհրդի դահլիճում անցկացվեց մեծարանքի միջոցառում: ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
Ռ.Միրզախանյանը շնորհավորեց համալսարանական մարզուհիներին և նրանց հանձնեց նվաճած ոսկե մեդալները:
Թեև համալսարանի մարզադահլիճը վերանորոգման ընթացքում էր, բասկետբոլի հավաքականը ջանադրաբար մարզվել էր, բազմաթիվ ընկերական հանդիպումներ կազմակերպել այլ ԲՈՒՀ-երի թիմերի հետ և արդյունում ապահովել հաղթանակը:
Թիմի ոգին բարձրացնելու գործում մեծ է համալսարանի ղեկավարության ներդրումը: Թիմի անդամներին խրախուսական դրամական պարգև է տրվել և յոթ օրվա հանգստի ուղեգիր Աղավնաձորի բազայում:
Թիմի հաղթանակի մեջ մեծ է ֆիզկուլտուրայի ամբիոնի և մարզիչ
Վոլոդյա Մելքոնյանի ներդրումը:
Ոսկե մեդալներ ստացան`
1.
Նելլի Հակոբյանը,
2.
Մերի Հակոբյանը,
3.
Տաթևիկ Հովհաննիսյանը,
4.
Արևիկ Ճշմարիտյանը,
5.
Աննա Թումասյանը,
6.
Նարինե Առաքելյանը,
7.
Մարիամ Սեդրակյանը,
8.
Թերեզա Պողոսյանը,
9.
Սոնա Արամյանը,
10.
Իրինա Քենաքսզյանը:
Սեփական լրատվություն