Չորեքշաբթի, 17.01.2018, 06:10
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 10895
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Դեկտեմբեր » 31 » ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
15:38
ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐ 2018 ԹՎԱԿԱՆ

Տիեզերական ժամանակը ևս մեկ տարի գլորեց իր միլիարդավոր տարիների հաշվեկշռի արխիվը՝ դրական ու բացասական եզրերով և մենք՝ Հողագնդի վրա ապրողներս դարձանք դրա մասնակիցն ու վկան: 
2017 թվականը ևս մեկ տարի էր նաև մեր հաշվարկից: 
Անցած 365 օրերի մեջ և հաղթանակներ ենք նշել, և, ցավոք, պարտություններ: Երկուսն էլ անխուսափելի, պարտադիր այցելուներ են և պարտավոր ենք դիմավորել ու ճանապարհել:
Տարեվերջի այս պահին ի խորոց սրտի բարի եմ մաղթում գնացող 2017 թվականին:
Գալիք տարվա հայտնությունից ժամեր առաջ ի խորոց սրտի բարի եմ մաղթում եկող 2018 թվականին:

Սիրելիներս՝
- իմ զավակներ և թոռներ,
- իմ Մելիք-Մարտիրոսյան տոհմ ու վեց գերդաստաններ,
- իմ կյանքի տարբեր ժամանակների ընկերներ,
- իմ ուսանողներ,
- իմ լավագույն ընթերցողներ,
- իմ «չորեքշաբթեցիներ»,
- իմ համագյուղեցիներ,
- իմ համաշրջանեցիներ,
- իմ մարզեցիներ,
- իմ մայրաքաղաքցիներ,
- իմ Հայաստանցիներ,
- իմ Արցախցիներ,
- իմ պետությունների սահմաններին կանգնած անհաղթ զինվորներ ու սպաներ,
- իմ սահմաններից դուրս ապրող 15 միլիոն մաքուր /հորով-մորով/ և ավելի քան 70 միլիոն հայկական արյունից սերված հայեր,
- իմ տիեզերական ազգություն,

Թող գալիք 2018 թվականը լինի ազգային երազանքին ևս մեկ քայլ մոտեցնող տարի: 
Ազգային հպարտությամբ նշենք մեր պետականության կերտման 4510, Երևանի հիմնադրման 2800, Հայոց պետականության վերակերտման 100 ամյակները: 
Մեր հարկերի տակ բաժակ բարձրացնենք մեր միասնության ու տարածքային միասնականացումների, մեր հարկերի տակ ձևավորվող նոր ընտանիքների, ծնվող մանկիկների՝ Հայկերի, Վահագների, Տիգրանների, Անահիտների, Աստղիկների, Նանեների, Հայոց սրբություն սրբոց Հայերեն տառերի ու Հայոց լեզվի հավերժության համար:

ՇՆՈՐՀԱՎՈՐ 2018 ԹՎԱԿԱՆ

Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 61 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz