Հինգշաբթի, 28.03.2024, 15:51
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Ապրիլ » 16 » ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12:50
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի երեք ցուցապատերին, կանանց միամսյակի շրջանակներում, մեկ ամսից ավելի ցուցադրվում էին համալսարանի բոլոր ժամանակների կին դասախոսների հրատարակած գրքերը:
Ապրիլի 15-ին այդ ցուցապատերին բացվեցին երեք նոր ցուցադրություններ: Մեկ ցուցապատում վերականգնվել է ՛՛ՀՊՄՀ հրատարակություններ՛՛ բաժինը: Ներկայացվել են ՀՊՄՀ տարբեր գիտական ամսագրերի օրինակներ, համալսարանի 90-ամյակի շրջանակներում տպագրված գրքերը և համալսարանի գիտական գրադարանի հրատարակությունները:
Ինը ցուցադարակներում ներկայացված են վերջին երկու ամսում գրադարանի ձեռք բերած և նվիրատվությամբ ստացած 69 նոր գրքեր: Այս շարքում խիստ ուշագրավ է ԱՊՀ հովանու ներքո Մինսկում բավականին շքեղ տպագրությամբ իրականացված վեց ազգերի հեքիաթների գրքերը: Դրանց թվում է նաև հայկական հեքիաթների գիրքը: Այս հրատարակության մի խումբը կլինի հումանիտար գրականության ընթերցասրահում, մյուսը՝ բանասիրական ֆակուլտետի շենքում բացված նոր ընթերցասրահում: Գեղարվեստական գրքերի մի խմբաքանակ էլ ստացվել է Ճապոնիայից: Ճապոնական ժամանակակից գրողների 10 վեպեր ռուսերեն լեզվով կմնան հումանիտար գրականության ընթերցասրահում, իսկ անգլերեն լեզվով 10 գրքեր՝ բանասիրական ֆակուլտետի շենքի ընթերցասրահում:
Մեկ ցուցապատով բացվել է ՛՛Հայոց ցեղասպանությունը գրքերում՛՛ ցուցադրությունը: Ներկայացված է շուրջ հարյուր հրատարակություն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Այստեղ են ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի կազմած ՛՛Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում՛՛ աշխատության հայերեն և ռուսերեն գրքերը, տարբեր երկրներում ցեղասպանության ուղղությամբ կատարված աշխատանքներին նվիրված գրքեր, գերմանացի մեծ հայասեր Լեպսիուսի, ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի և այլոց հուշերը կամ նրանց գործունեության մասին պատմող գրքեր: Այս բաժնում նորություն են վերջերս ձեռք բերված ՛՛Հայոց ցեղասպանություն. վերապրողների հուշեր՛՛ եռահատոր աշխատությունը, օտար հուշագրողների աշխատանքներն ընդգրկող ՛՛Սև գիրք՛՛ աշխատության հայերեն և ռուսերեն օրինակները, Լիբանանից նվիրատվության կարգով ստացված Ցեղասպանության վերապրողների հուշերի երկու հատորները և մեկ տասնյակից ավելի վերջին տարիներին տպագրված գրքեր:


Աննա Մարտիրոսյան

 
Просмотров: 873 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/72
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz