Հինգշաբթի, 18.04.2024, 18:20
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Մայիս » 6 » ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
12:51
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում բացվել է «Մայիսյան հաղթանակներ» նոր ցուցադրությունը:
Ցուցադրության են դրվել Հայաստանում, Արցախում և այլուր տպագրված ավելի քան 130 հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գիտական հանրագիտարաններ, մենագրություններ, գեղարվեստական գրքեր:
Ներկայացված են 1918 թ-ի մայիսին Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում հայ ժողովրդի տարած հաղթանակների մասին պատմող գրքեր:
Թեմատիկ դարակով ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողավրդի մասնակցությունը պատկերող գրքերը:
Այստեղ առաջնային են մարշալ Հովհաննես Բաղրամյանի հեղինակած և նրա, ինչպես նաև մարշալներ Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խանֆերյանցի, Խորհրդային Միության ծովակալ-մարշալ Հովհաննես Իսակովի մասին գրքերը: Գեներալ Աշոտ Ղազարյանի գրքերը պատմում են հայ ականավոր զորահրամանատարների մասին: Ներկայացված են պատերազմի մասնակից Հայաստանի ուսուցիչների մասին գրված հատորները:
Մի քանի տասնյակից ավելի գրքեր ներկայացնում են Արցախյան ազատամարտն ու հայ ժողովրդի տարած հաղթանակը, որի արդյունքում այսօր ունենք Հայաստանի նորոգ պետականությունը: Այս բաժնում ներկայացված են Արցախյան ազատամարտի մասին պատմող հանրագիտարանը, Հայաստանում և Արցախում տպագրված հերոսամարտի հերոս-զոհերի մասին պատմող հանրագիտարանները, հերոսամարտի մասնակիցներին նվիրված գրքերը, հուշերը:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գիտական գրադարանի ավագ մատենագետ

Просмотров: 962 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/30
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz