Ուրբաթ, 29.03.2024, 09:53
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 14 » ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08:54
ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏՊԱԳՐԵԼ Է ,,ՄԱՇՏՈՑ,, ՀԱՆԴԵՍԸ

14.04.2011 թ.

     Վանաձորում հրատարակվող ,,Մաշտոց,, հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդեսը իր վերջին համարներից մեկում տպագրել է ՀՊՄՀ ,,Մանկավարժական համալսարան,, պաշտոնաթերթի խմբագիր Սիլվա Ասրյանի բանաստեղծությունների նոր շարքը: Սիլվան ,,Մաշտոց,, հանդեսի խմբագիրներից է և հանդեսի 2005-2006 թվականներին լույսընծայված համարներում 15 լավագույն ճանաչված հրապարակումներից մեկի /բանաստեղծի/ հեղինակն է: Վերջերս Հայաստանի Ազգային գրադարանը հանդեսի խմբագրակազմին շնորհել է իր բարձրագույն ,,Հակոբ Մեղապարտ,, մեդալ` հայ պարբերական մամուլի զարգացմանն ու կայացմանը մատուցած ավանդի համար: Սրանում անշուշտ մեծ է նաև Սիլվայի ներդրումը: 

     Ներկայացնում ենք երկու բանաստեղծություն այդ շարքից:

     ԾԱՌԸ

Ծառը թեքվել է լուսամուտիս,
Ճկվել է հոգնած քամու առաջ,
Հուսաբեկ սիրտը բացել սրտիս`
Կարծես ուզում է երգով նահանջ...
Քամին համառ է, քամին` զորեղ,
Ծառը` անզոր ու անօգնական,
Իսկ քամու սերը ծառի հանդեպ`
Պայթյունի պատրաստ ահեղ ական...
Դե, սերը սեր է` քնքուշ, թե բիրտ,
Ու մերթ լինում է նա խելահեղ,
Բայց ծառը չունի ոչ ուժ, ոչ սիրտ,
Ու նրա համար` աշխարհը նեղ...
Ծառը իր սիրտն է բացել իմ դեմ,
Ճյուղերով հենվել լուսամուտիս,
Նա ինչ իմանա` աշխարհն անդեմ
Փականք է դրել միտք ու սրտիս:


Հորինիր, հեքիաթներ հորինիր
Գույների, ձևերի հանդեսում,
Որոնիր, քո հոգին որոնիր
Հեռացող օրերի խենթ ծեսում:
Որոնիր երազի ծփանքում
Փշրվող ալիքը ծավի,
Դու գիտես ինչպես է մորմոքում
Բյուրեղյա արմատը ցավի...
Հորինիր, հեքիաթներ հորինիր
Ու խառնիր օրերի քմայքին,
Խառնվիր հեռացող օրերին,
Գուրգուրող սերերի հմայքին:
Հուշերդ մեղմորեն օրորիր,
Մի փորձիր տվածդ վերցնել,
Ամենուր ինձ մի որոնիր,
Թող թվա` ոչինչ չես կորցրել...





























Просмотров: 1668 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/182
Всего комментариев: 2
2 Gfywfy  
0
lipitor 10mg for sale <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg for sale</a> buy generic lipitor online

1 Scbcro  
0
atorvastatin 80mg us <a href="https://lipiws.top/">oral lipitor 20mg</a> atorvastatin brand

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz