Շաբաթ, 20.04.2024, 13:46
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հունիս » 1 » ՆԱՍԵՐ ԿԱԶԵՄԻՆ ՀՊՄՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԵՎ ,,ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ,, ՄԵԴԱԼԱԿԻՐ - 31.05.2012
09:33
ՆԱՍԵՐ ԿԱԶԵՄԻՆ ՀՊՄՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԵՎ ,,ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ,, ՄԵԴԱԼԱԿԻՐ - 31.05.2012

Հավատ, կրթություն, աշխատասիրություն

Նասեր Կազեմին սրանք է համարում հաջողության բանալին

Երեկ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը  պատվավոր դոկտորի կոչում եւ համալսարանի բարձրագույն պարգեւը՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալը շնորհեց ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ— NECO) նախագահ Նասեր Կազեմիին։
Ռեկտորը խոսեց ամերիկյան երազ արտահայտության մասին, նշելով. «Այս հասկացությունը մեկնաբանում ենք տարբեր ձեւերով, բայց այսօր այստեղ է այն անձնավորությունը, ում համար այդ հասկացությունը խորհրդանշական բնույթ չի կրում։ Ձեր կյանքն ու գործունեությունը վկայությունն է այն ամենի, թե ինչպես կարելի է կյանքում՝ շնորհիվ տաղանդի եւ մեծագույն աշխատասիրության, հասնել բացառիկ հաջողությունների»։ Ռ. Միրզախանյանը հակիրճ խոսեց նաեւ Կազեմիի գործարար աշխարհում ունեցած հաջողությունների մասին, նշելով, որ նրա շնորհիվ 200 000 մարդ ստացել է աշխատանք եւ գտել իր տեղը կյանքում։ Ընդգծեց նաեւ նրա մեծ ավանդը հասարակական, բարեգործական աշխատանքներում։ Որպես օրինակ բերելով Կազեմիի հաջողությունները՝ ռեկտորն ասաց. «Յուրաքանչյուր երիտասարդ պետք է հավատա իր ուժերին, շնորհիվ իր կրթության եւ աշխատասիրության նա կարող է հասնել իրական հաջողությունների»։
Կազեմին ներկաների հետ կիսվեց Հայաստանից ստացած իր հոյակապ եւ աննկարագրելի տպավորություններով։ «Դուք իսկապես շատ տաղանդավոր, մեծ շնորհքի տեր ժողովուրդ եք։ Ինձ համար այսօր հաճելի եւ օգտակար է հանդիպել ձեզ հետ»,–ասաց Նասեր Կազեմին։
Կարեւորելով կրթության դերը՝ նա ընդգծեց. «Կրթությունը կարող է մրցունակություն բերել աշխատաշուկայում, իսկ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կրթություն։ Այն կարեւոր է ցանկացած ոլորտում, եւ Հայաստանն այն երկրներից է, որ վերջին տարիներին կարողացել է լայնամասշտաբ գործունեություն իրականացրել՝ իր տեղը բարձրացնելով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Այժմ դուք հիմքեր եք դնում ապագա Հայաստանի համար։ Ձեր աշխատանքը մեծ նպատ կբերի ձեր, ձեր երեխաների եւ հետագա սերունդների համար»,–ընդգծեց Նասեր Կազեմին։
«Ամենակարեւորը աշխատանքի ցանկությունն է եւ ճիշտ քայլեր անելը։ Ձեր երազանքն իրականցնելուց առաջ նայեք եւ հասկացեք, թե ինչի կարիք ունի ձեր հայրենիքը»,—ներկաներին խորհուրդ տվեց Կազեմին։
Արձագանքելով լրագրող Գուրգեն Խաժակյանի խնդրանքին՝ պատմել մայիսի 29—ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած իր հանդիպման առավել ուշագրավ մանրամասների մասին, Նասեր Կազեմին ասաց հետեւյալը. «Ձեր երկրի առաջնորդը ամենահիանալի նախագահներից է՝ այսպիսի կարճ ժամանակահատվածում նա կարողացել է լսելի դարձնել Հայաստանի ձայնը աշխարհում, նաեւ՝ շատ բան է արել ներգաղթի համար, մեծ է նաեւ նրա ավանդը կրթության բնագավառում, ըստ էության, նա հոգ է տանում բոլորի համար»։

՞Հայաստանի Հանրապետություն՞, http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20120531_6&flag=am, 31.05.2012 թ.



ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՈՒ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԻ» ՄԱՍԻՆ



ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նրա համար «ամերիկյան երազանքը» զուտ խորհրդանշական հասկացություն չէ, նրա կյանքի պատմությունը վկայությունն է իրական կյանքում «ամերիկյան երազի» կատարման:

Գրպանում ընդամենը 250 դոլարՙ Նասեր Կազեմին 25 տարեկան հասակում Անգլիայից մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան աշխատանք էին առաջարկել:

Սակայն հաջողության հասնելը դյուրին չէր, առաջին դժվարությանը նա հանդիպում է դեռեւս վիզա ստանալիս, Անգլիայում ԱՄՆ դեսպանատանը սկզբում մերժում են նրան: Սակայն պարոն Կազեմիի համար հաջողության հասնելու առաջին բանալին` երբեք «ոչ» բառը որպես վերջնական պատասխան չընդունելն է: Ուստի նա այնքան ժամանակ է մնում դեսպանատանը, մինչեւ ստանում է մուտքի իր արտոնագիրը:

Հաջողության հասնելու 2-րդ բանալին, ըստ նրա, «ամերիկյան երազի» հանդեպ նպատակասլաց մոտեցումն է, իսկ դժվարությունները հաղթահարելու սկզբունքը հետեւյալն է. «Եթե իմ շրջապատի մարդիկ դա կարող են անել, ուրեմն ես էլ կարող եմ անել»:

Ներկայումս Նասեր Կազեմին երկու տասնյակի հասնող ընկերությունների սեփականատեր է եւ ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (NECO) նախագահը: Նա կնոջ հետ Հայաստանում է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, եւ երեկ հյուրընկալվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ նրան տրվեց ՀՊՄՀ պատվավոր դոկտորի կոչում:

Իսկ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն անձամբ հանձնեց ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալը:

Ռուբեն Միրզախանյանը նշում է` շնորհիվ Նասեր Կազեմիի 200 հազար հոգի աշխատանք են գտել, առհասարակ գտել են իրենց տեղը կյանքում:

Նասեր Կազեմին, դիմելով ուսանողությանը, խորհուրդ տվեց հայտնաբերել ակնհայտ թվացող իրերը, որովհետեւ դրանք հաճախ քողարկված են:

«Ես հավատում եմ «ամերիկյան երազին», բայց հիշեք` հայկական երազանքն էլ իմաստալից է: Դուք ունեք տաղանդ, պատմություն ու ձեր երազանքը տեղում կարող եք իրականացնել: Իսկ հաջողության հասնելուց հետո եղեք մարդասեր», ասում է Նասեր Կազեմին:

Տաղանդավոր հայեր, ըստ նրա, ապրում են նաեւ Միացյալ Նահանգներում, ու նրանք նպաստել են, որպեսզի փոխվի ԱՄՆ-ի զարգացման բնույթը: Ուստի պատահականություն չէ, որ Միացյալ Նահանգների` ծագումով հայ 98 քաղաքացիներ արժանացել են ԱՄՆ-ի Էլլիս անկախության կղզու պատվո շքանշանին: Իսկ նման պարգեւի համար մարդիկ առաջադրվում են ամերիկյան հասարակության այն ընտրանուց, որը երկրում ներդրում ունի:

Հիշեցնենք, որ երբ Նախագահ Սերժ Սարգսյանը անցյալ տարի աշխատանքային այցով Էլլիս կղզում էր, Նասեր Կազեմին նրան նույնպես շնորհեց անկախության կղզու պատվո շքանշան: Սերժ Սարգսյանն օտարերկրացի առաջին նախագահն է, որը ստացել է այս պարգեւը, իսկ Միացյալ Նահանգների նախագահներից ստացել են միայն 6 հոգի:

Նասեր Կազեմիի` Մանկավարժական համալսարան այցի առիթով կազմակերպվել էր նաեւ համերգ` մասնակցությամբ համալսարանի պարային անսամբլի, որի կատարումների վերաբերյալ պարոն Կազեմին նշեց, «Դրանցով, ընդհանրապես հայկական պարով հիացած եմ»:

Իսկ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պարոն Կազեմին անդրադարձել է Մանկավարժական համալսարանի հետ համագործակցելու հեռանկարին:

Պարոն Կազեմին, որին ուղեկցում էին Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյան քույրերը Նյու Յորքից, նաեւ հասցրել է այցելել Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղկեպսակ դրել այնտեղ:

«Ծիծեռնակաբերդում ապրեցի իմ կյանքի տխուր պահերից մեկը, սակայն հայ ժողովուրդն այնքան խիզախ, ամուր է եղել եւ կատարել է այնքան աշխատանք, որպեսզի այս փաստը երբեք չկրկնվի, չմոռացվի ու դառնա ճանաչելի», ասում է Նասեր Կազեմին:

Ցեղասպանությունը փաստող հուշատախտակ կա եւ Էլլիս կղզում: «Եվ դա ճանաչելով` փաստում է Հայոց ցեղասպանությունը, եւ մեր այս մոտեցումը արտահայտում ենք նպատակով, որպեսզի նման ոճիր այլեւս չկրկնվի», ավելացնում է Նասեր Կազեմին:

http://azg.am/AM/2012053116


Просмотров: 1432 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/348
Всего комментариев: 2
2 Noytcc  
0
atorvastatin 80mg pills <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 40mg</a> atorvastatin online

1 Mpywdr  
0
atorvastatin 20mg for sale <a href="https://lipiws.top/">lipitor 10mg uk</a> lipitor over the counter

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz