«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 07-10-2011 ՀՊՄՀ-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
ՌԴ-Ի ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ Հոկտեմբերի
6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանում ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության
ներկայացուցչության եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի միջեւ ստորագրվեց կրթության ոլորտի համագործակցության
պայմանագիր: Համագործակցության պայմանագիրը
ենթադրում է համատեղ ծրագրերի իրականացում ՀՊՄՀ-ի եւ ՌԴ գիտական ու կրթական
հաստատությունների միջեւ, ինչպես նաեւ նյութատեխնիկական բազայի համալրում
ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, կրթության որակի բարձրացման նպատակով
վերապատրաստման դասընթացների անցկացում, գիտական եւ ուսումնական
գրականության թարգմանություններ եւ հրատարակություններ: Համագործակցության
պայմանագիրը ստորագրեցին ռուսական կողմից ՀՀ-ում ՌԴ դեսպանության
խորհրդական, ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության
ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, հայկական կողմից` ՀՊՄՀ
ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: |