Չորեքշաբթի, 24.04.2024, 19:46
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հոկտեմբեր » 17 » ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
09:43
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 24-03-2011

ԳԵՂԵՑԻԿՆ ՈՒ ՄԱՔՈՒՐՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՄԵՋ ՊԻՏԻ ԳՏՆԻ

ԱՆԻ ՌԱՓՅԱՆ

Երբեմն պատահում է, որ մտնում ես մեկի տուն ու միանգամից հասկանում, որ սա ոչ միայն արվեստասերի, այլեւ արվեստագետի տուն է: Նման տուն մտա եւ ես: Պատերից կախված նկարները, տան տարբեր անկյուններում դրված քանդակներն ու կոլաժները, կենցաղային հասարակ իրերի գեղագիտական ձեւավորումը փաստեցին, որ չեմ սխալվում...

«Ինչ աչքս բացել եմ, արվեստի մեջ եմ եղել: Միշտ ձգտել եմ` պապայի պես նկարեմ, պապայի պես քանդակեմ. պապայի ազդեցությունը միշտ էլ եղել է ինձ վրա»,- խոստովանում է 25-ամյա Հայկ Մարկոսյանը` ավելացնելով. «Այս պայմաններում իմ ոճը ստեղծելը շատ դժվար եղավ, բայց շատ ուրախ եմ, որ երբ հիմա երկու նկար իրար կողքի են կախված, մարդիկ զանազանում են` որն է իմը, որը` հայրիկինս»:

Հայկի հայրը` Աշոտ Մարկոսյանը, քանդակագործ է, 1974 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանը: Քանդակագործության հանդեպ սերը իր մոտ ժառանգական չի եղել, առաջացել է 4-րդ դասարանում, երբ մի հնդկական ֆիլմ դիտելիս քանդակներ է տեսել ու տարվել է դրանով: Հենց այդ տարիքում էլ քանդակել է Վարդան Մամիկոնյանի եւ Սայաթ-Նովայի կիսանդրիները: Վերջինը հետագայում կորել է, իսկ առաջինն այժմ դրված է Արթիկի 7-րդ դարի եկեղեցու դռան մոտ եւ քչերը գիտեն, որ դա նրա գործն է:

Ա. Մարկոսյանը դեմ չի եղել, որ որդին շարունակի իր ուղին: Միշտ էլ ձգտել է, որ որդին ոչ թե իրեն նմանվի, այլ գտնի իրենը: Երբ Հայկն այլ ոճ ընտրեց, հայրը շատ գոհ էր եւ ուրախ: Հայկի համար մասնագիտության ընտրությունը երբեք էլ տարակուսանքի տեղիք չի տվել. փոքրուց էլ իմացել է` ինչ է դառնալու: 2008 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական արվեստների բաժինը, հետո Գյումրիում վերապատրաստվել է վարպետի մոտ: Համադրելով ուսուցիչների ոճերը` ստեղծել է իրենը. հիմնական ուղղվածությունը գեղանկարչությունն է. «Գտնում եմ, որ յուրաքանչյուր երեխա էլ դպրոցից պիտի ուսումնասիրի նկարչություն, որովհետեւ այն արվեստի, բնության, գեղեցիկի նկատմամբ սեր է ձեւավորում, ճաշակ է կրթում»,- նշում է Հայկը:

Ավագ արվեստագետը գտնում է, որ մշտական կապի մեջ է բնության հետ: Աշխատանքները ոչ միայն քարից են, գիպսից, կավից, այլեւ` փայտից: Ծառի արմատներից, ճյուղերց այնպիսի բաներ է ստեղծում, որ հեռվից դիտելիս երբեք չես ասի, որ փայտից են:

Պակաս կապված չէ բնությանը նաեւ որդին. նկարներում մեծամասամբ գյուղական պարզ միջավայրն է, կիսախարխուլ ու հնամենի տները, որոնք իրենց մեջ ընտանեկան դարավոր ջերմություն ու իրական կյանք են պարունակում:

Ըստ Ա. Մարկոսյանի, թեեւ քանդակագործությունն ու նկարչությունը շատ կապված են իրար, բայց նկարչությունն ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Այնուամենայնիվ նրա համար առաջնահերթը, հոգեհարազատ քանդակագործությունն է, իսկ նկարում է միայն ազատ ժամանակ:

Ի տարբերություն հորը, որդին քանդակով քիչ է զբաղվում` երբեմն փոքրիկ խաչքարեր է պատրաստում, նաեւ խեցեգործությամբ է հետաքրքրվում:

«Քանդակագործը բազմակողմանի զարգացած մարդ պիտի լինի, շատ կարդացած, լավ իմանա անատոմիա, հոգեբանություն»,- վստահեցնում է քանդակագործը եւ հավելում. «Պատահում է, որ պատվերը չեմ ընդունում, եթե սխալ բան են պահանջում, բայց բացատրում եմ դրա անհնարինությունը»:

Արդեն 24 տարեկանում Հայկը ստացել է ժողովրդական վարպետի կոչում, մասնակցել է շատ ցուցահանդեսների, Երեւանում ունեցել է նաեւ 3 անհատական ցուցահանդես. «Անհատական ցուցահանդեսը շատ պատասխանատու երեւույթ է, կարծես ստուգողական աշխատանք լինի: Հատկապես 1-ին ցուցահանդեսիս ժամանակ աննկարագրելիորեն մեծ էր հուզմունքս»,- պատմում է նա:

Իսկ ավագ արվեստագետի բախտը այս առումով «չի բերել». «Իմ երիտասարդության լավ տարիներին երկիրը քանդվեց, երկրաշարժ եղավ ու ստիպված էի ավելի շատ կենցաղի մասին մտածել»,- հիշում է նա: «Երկրաշարժից հետո սկսեց գերեզմանի քարեր քանդակել»,- հավելում է կինը` տիկին Էլմիրան: Այդ ժամանակ հիմնականում աստվածաշնչյան թեմաներով քանդակներ էին պատվիրում: Բայց անցյալ տարվանից էլ գերեզմանաքարեր չի պատրաստում:

Ա. Մարկոսյանը շատ պատվերներ է ստանում, նույնիսկ արտասահմանից. «Ավելի շատ սիրում եմ առանց պատվերների աշխատել, որովհետեւ սահմանափակված չեմ, իրականացնում եմ բոլոր մտահղացումներս»: Այդպիսի գործերից մեկն էլ` Քրիստոսի քանդակը, գնել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ տեղադրել է Նորագավիթում:

Հայկը դեռ երիտասարդ է, դեռ չի կարեւորում եկամուտը. «Եթե արվեստը մարդու համար միայն եկամտի աղբյուր է դառնում, իրականում նա շատ է հեռանում արվեստից, իր ոճից, իր մտածողությունից»,- ընդգծում է Հայկը: Երիտասարդ արվեստագետին բարկացնում է, որ այսօր շատերը իբր դիմում են աբստրակցիայի ոճին, ինչ-որ անհասկանալի բան են գծում ու իրենց նկարիչ են հռչակում. «Մարդ պիտի կարողանա ակադեմիական նկարն անել, նոր միայն անցնի այլ ոճերի: Սալվադոր Դալին այնքան լավ էր ակադեմիական նկարչությունից, այն կարգի դպրոց էր անցել, որ կարող էր Ռեմբրանտի պես դիմանկար նկարել, բայց իր ոճը գտավ աբստրակցիայի մեջ»:

Հայր ու որդի եւս մեկ ընդհանուր նախասիրություն ունեն` որսորդությունը: Ի տարբերություն հորը, որը մոտ 35 տարի է զբաղվում է որսորդությամբ, Հայկը դեռ ոչ մի կենդանու չի սպանել. ինչպես նկատում է մայրը, որդուն ավելի շատ որսորդության ռոմանտիկ պահն է գրավում:

Հայկը, թեեւ Երեւանում աշխատանք ուներ, բայց նախընտրեց վերադառնալ հայրենի քաղաք` Արթիկ: «Ինչ էլ որ լինի, քո տունն ուրիշ է, մանավանդ որ միայն մեր արվեստանոցում եմ կարողանում լավ նկարել»,- խոստովանում է Հայկը եւ ավելացնում, որ շատ է ուզում, որ իր հայրենի քաղաքում երեխաների կապը արվեստի հետ մեծանա: Ծրագրում է Արթիկում, հետո նաեւ` Արցախում ցուցահանդեսներ կազմակերպել:

Ավագ արվեստագետն էլ պլաններ ունի` կապված իր հայրենի քաղաքի հետ. ուզում է արթիկցիների պարծանքի` Կարմիր վանքի մոտ մի լավ քանդակ դնել. «Մեր քաղաքի սիրահարները հաճախ վանքի մոտ են հանդիպում: Մտածում եմ, որ կարելի է նրանց հովանավոր մի քանդակ անել»:

Երիտասարդ արվեստագետը մի մեծ երազանք էլ ունի, մի երազանք, որը երեւի բնորոշ է բոլոր նկարիչներինՙ իր գործերը տեսնել աշխարհի ամենամեծ պատկերասրահներում:

Просмотров: 1171 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/77
Всего комментариев: 2
2 Jeutct  
0
lipitor 10mg brand <a href="https://lipiws.top/">buy atorvastatin generic</a> buy lipitor pills for sale

1 Mlmwze  
0
atorvastatin 40mg tablet <a href="https://lipiws.top/">lipitor 80mg ca</a> buy atorvastatin no prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz