Չորեքշաբթի, 24.04.2024, 21:09
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հունիս » 12 » ՄԵԿ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ
16:32
ՄԵԿ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԵԱՆ ՏՕՆ

«ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

05 Հունիս 2011

  2011 թ. Յունիսի 4-ին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում տեղի ունեցաւ բանասիրական բաժանմունքի բակալաւրիատի 4-րդ լսարանի ուսանողների` «Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն» դասընթացի առաջադիմութեան արդիւնքների ամփոփումը եւ լաւագոյններին մրցանակների շնորհման արարողութիւնը: Այս տարի ուսանողական տօնը կայացաւ շնորհիւ Կենտրոնի բարեկամ, «Մեսրոպեան» վարժարանի հիմնադիր տնօրէն Մայք Եուսուֆեանի (Լոս Անճելըս, ԱՄՆ):
  Հանդիսութիւնը վարում էր սփիւռքահայ գրականութեան դասախօս Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, որը գնահատական ջերմ խօսք ասաց հովանաւորներին, ապա լաւագոյն ուսանողներին յանձնեց դրամական մրցանակներ եւ գրքեր:
  «Մայք Եուսուֆեան» հիմնադրամի սահմանած «Լաւագոյն ուսանող» անուանակարգում առաջին կարգի մրցանակաների արժանացան Լիլիթ Ալեքսանեանը եւ Մարինէ Մանուկեանը, ովքեր 20 հնարաւորից վաստակել էին 39.5 միաւոր: Երկրորդ կարգի մրցանակների տիրացան Գեղանուշ Աբգարեանը, Գուրգէնդուխտ Ասատրեանը եւ Յասմիկ Մուշեղեանը: Առարկայից «գերազանց» գնահատականներ ստացած ինը ուսանողներ հիմնադրամից նուէր ստացան Պետրոս Հաճեանի (Արգենտինա) «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» գիրքը: Նշենք, որ «Մայք Եուսուֆեան» հիմնադրամը հոգացել է նաեւ «գերազանց» եւ «լաւ» գնահատականներ ստացած եւ դասընթացից բացակայութիւն չունեցող ուսանողների ճամբորդութիւնը դէպի Տաթեւ:
  Լաւագոյններին մրցանակներ էր սահմանել նաեւ կոմպոզիտոր, երաժշտագէտ Հենրիկ Անասեանը (Լոս Անճելըս, ԱՄՆ): «Հենրիկ Անասեան» հիմնադրամի սահմանած «Գիտահետազօտական աշխատանք» անուանակարգում մրցանակներ ստացան Օլգա Ասատրեանը, Ժենիա Աւետիսեանը, Շուշան Գալստեանը, Արուսեակ Դաւէեանը, Քրիստինէ Մանուկեանը, Դիանա Միրաքեանը, Տաթեւ Յարութիւնեանը, Ռոզա Յովհաննիսեանը:
Առարկայից «լաւ» գնահատականներ վաստակած քսանութ ուսանողներ ստացան գրքեր, որոնք յատկացրել էին պոլսահայ թատերագիր Արման Վարդանեանը («Փունջ մը») եւ «Սփիւռք» Կենտրոնը («Սարոյեանի ճշմարտութեան ետեւից»):
  Հանդիսութեանը ներկայ էին եւ ուսանողներին իրենց ողջերթի մաղթանքներն ուղղեցին Հենրիկ Անասեանը կնոջ` Տկն. Մարիէտայի հետ, «Շէն» կազմակերպութեան փարիզեան գրասենեակի պատասխանատու Հրայր Հրաչեանը, գրող, հրապարագիր Մարգար Շարապխանեանը (Տորոնտօ, Կանադա), ՀՊՄՀ արհմիութեան նախագահ Յասմիկ Սարգսեանը:
  Ելոյթ ունեցան նաեւ մրցանակակիր ուսանողները, որոնք իրենց շնորհակալական խօսքն ուղղեցին իրենց դասախօսին եւ հովանաւորներին:
Առաջին մրցանակակիր քաջարանցի Լիլիթ Ալեքսանեանը, ով նաեւ յաղթել է ստեղծագործական մրցոյթում, հնարաւորութիւն է ունեցել իր մէջ ստեղծագործական ձիրքեր յայտնաբերել, ինքնավստահութիւն է ձեռք բերել: Նա կարծում է, որ շնորհիւ այս դասընթացի` ինքն ու ընկերները կարողացել են միմեանց աւելի լաւ ճանաչել:
  Յասմիկ Մուշեղեանի համար սփիւռքահայ գրականութիւնը նոր մտահորիզոն է ապահովել: Քրիստինէ Մանուկեանը, շնորհիւ իր դասախօսի, ոչ միայն գիտելիքներ է ամբարել, այլեւ ձեւաւորել է մարդու եւ մանկավարժի իր իդէալը, այնպէս որ, անպայման հետեւելու է նրա օրինակին: Ուղղամիտ ու ճշմարտախօս Օլգան հաւաստիացնում է. սփիւռքահայ գրականութեան դասընթացից մնացած գիտելիքներն ու դասախօսի սկզբունքներն իրեն ուղեկցելու են ամբողջ կեանում: Մարին իր յոյզերն արտայայտեց երգի միջոցով:
  Իսկ արդէն Յուլիսի հինգին ուսանողները անմոռաց օր անցկացրին Տաթեւում: Ճամբորդութեանը ներկայ էին ՀՊՄՀ հայ գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Պրօֆ. Աէլիտա Դոլուխանեանը, ամբիոնի աշխատակից Արեւիկ Աբրահամեանը, «Շէն» կազմակերպութեան պատասխանատու Հրայր Հրաչեանը, «Սփիւռք» Կենտրոնի աշխատակիցներ Յովհաննէս Եղոյեանը եւ Քնարիկ Աբրահամեանը:

Просмотров: 1645 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/115
Всего комментариев: 1
1 Zdains  
0
atorvastatin price <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin for sale</a> buy cheap generic lipitor

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz