Երեքշաբթի, 23.04.2024, 17:41
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հուլիս » 7 » ՄԵԿ ԼՈՒՐ ,,ՍՓՅՈՒՌՔ,, ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔԻՑ
11:31
ՄԵԿ ԼՈՒՐ ,,ՍՓՅՈՒՌՔ,, ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔԻՑ

ՀԱՅՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ 12-ՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԻ

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՓԱԿՈՒՄԸ...

03 Հուլիս 2011

  2011 թ. Յունիսի 6-ից 30-ը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում անցկացուեց հայրենի ուսուցիչների արեւմտահայ 12-րդ վերապատրաստութիւնը, որին մասնակցում էին Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների 22 ուսուցիչներ:
  Յունիսի 30-ին տեղի ունեցաւ դասընթացի փակման հանդիսութիւնը եւ վկայագրերի յանձնումը, որին ներկայ էին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ուսումնական գծով պրօռեկտոր Մեժլում Երիցեանը, քաղաքապետարանի կրթութեան վարչութեան ներկայացուցիչ Սիլվա Աչոյեանը, Մանկավարժական Համալսարանի արհմիութեան նախագահ Յասմիկ Սարգսեանը, գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցը, դասախօսներ Հրանդ Մարգարեանը (ԱՄՆ), Սերժ Սրապիօնեանը (ԵՊՀ), Սուսան Ղարիբեանը (ՀՊՄՀ): Հանդիսութիւնը վարում էր Կենտրոնի տնօրէն, դասընթացի պատասխանատու Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը:
Պրօռեկտոր Պրն. Երիցեանը իր խօսքում ընդգծեց, որ նման նախաձեռնութիւններն են միասնական դարձնում մեր մօտեցումները մեր մշակութային երկու հատուածների արժէքային համակարգերի նկատմամբ: Պատուաբեր չէ, երբ մեր երիտասարդներից շատերը չեն կարողանում ընթերցել արեւմտահայերէնով բնագրեր: Չմղել նրանց իւրացնելու այդ ժառանգութիւնը, նշանակում է թերանալ աշխատանքում:
  Ուսուցիչների առջեւ պատուոյ դասախօսութեամբ հանդէս եկած Պրօֆ. Հրանդ Մարգարեանը յայտարարում է, որ իր համար իսկապէս տօնախմբութիւն է այս միջոցառմանը մասնակցելը: Նա վկայակոչում է նահատակ այն հեղինակներին, որոնց նկարները կախուած են Կենտրոնի սրահում: Նրանց մշակած գրական լեզուն է, որ իրենց հետ տանելու են ուսուցիչները: Գիտնականը չի վարանում ասելու, որ ինքն ապրում է իր կեանքի գեղեցիկ պահերից մէկը: Իբրեւ դասախօս` նա գտնում է, որ կարեւորն այն չէ, որ աշակերտները գիտելիքներ ունենան իրենց ուսուցչի չափ: Կարեւորը «մեր աշակերտներուն հաւատքը փոխանցել»ն է: «Այդ է դաստիարակի բուն էութիւնը»,- հաւաստիացնում է նա:
  Տիկին Սիլվա Աչոյեանը հաստատում է, որ մի կողմ է թողել պաշտօնական պարտականութիւնները եւ եկել հարազատ տուն: Տիկին Սիլվան չի մոռանում, որ ուսուցիչներից մէկն է. ինքն էլ երկար տարիներ դասաւանդել է հայոց լեզու եւ գրականութիւն: Նա մի քիչ նախանձում է, որ մասնակիցները հնարաւորութիւն են ունեցել լսել թանկ, կեանքի արժէք ներկայացնող նիւթ: Ուսուցչի դերի կարեւորութիւնը գիտակցում ենք բոլորս, այդ դերն ու պատասխանատուուութիւնը աւելի մեծ են, երբ նա իր ուսերին է վերցնում արեւմտահայերէն դասաւանդելու պարտականութիւնը:
  Գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցը հպարտանում է արդիւնքներով: Այս դասընթացը 12-րդն է: Նշանակում է` վերապատրաստուած հարիւրաւոր ուսուցիչներ փորձել են իրենց աշակերտներին փոխանցել արեւմտահայ լեզուն: Երեխաները պէտք է դաստիարակուեն ոչ միայն Չարենցով, այլեւ Վարուժանով, դաստիարակուեն հաւասարաչափ:
  Արհմիութեան նախագահ Յասմիկ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնում ուսուցիչներին, որ ամառային արձակուրդն անցկացնում են արդիւնաւէտ եւ աշխատում են իրենց վրայ:
  ԵՊՀ Պրօֆ. Սերժ Սրապիօնեանը աւելի ազատ արտայայտւում է ամբիոնից, քան հանդիսաւոր պահերին: Այս դասընթացներին առաջին անգամ չէ, որ հրաւիրւում է, սակայն ամէն անգամ թերարժէքութեան բարդոյթ է ունենում. ուսուցիչներից շատերին ճանաչում է համալսարանական միջանցքներից: Լինել ուսուցիչ նշանակում է լինել նուիրեալ: Արեւմտահայերէնը, որն աւելի մօտ է մեր բուն, գրաբար լեզուին, պէտք է պահպանուի, քանի որ դրանով ստեղծուել է հսկայածաւալ գրականութիւն:
  Յետոյ ելոյթ ունեցան ուսուցիչները:

Просмотров: 1322 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/207
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz