Չորեքշաբթի, 24.04.2024, 06:49
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Մայիս » 11 » ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
10:16
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ՀԵՏ

Հիշատակի լուսանկար

Միշտ շարքում

Մայիսյան Եռատոնի՝ Շուշիի ազատագրման, Արցախյան բանակի կազմավորման, Երկրապահի օրվա առթիվ մայիսի 8-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը և համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպեցին հանդիպում Հայոց բանակի պահեստի սպաների, Արցախյան ազատամարտի մասնակիցների, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ԱՍԱԼԱ/ մարտիկների հետ:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի, ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանի, ՀՊՄՀ անվտանգության ծառայության ղեկավար Սամվել Ափոյանի ուղեկցությամբ հյուրերը համալսարանի առաջին շենքի բակում ծաղիկներ դրեցին և գլուխ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված համալսարանականների խաչքարի պատվանդանին:
Հանդիպումը տեղի ունեցավ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում, մասնկացում էին տարբեր ֆակուլտետների շուրջ երկու հարյուր ուսանող:
Գիտական գրադարանի տնօրեն, ՀՀ զինված ուժերի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազական զորքերի գեներալ, «Զորավար» հիմնադրամի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հյուրերին՝ ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետներ Գևորգ Բաղդասարյանին, «Սատար» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանին, «Խաչակիրներ» ջոկատի մարտիկ Շահե Ա Աճեմյանին, ազատամարտիկ Կարո Կարապետյանին /Մորուք Կարո/, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներ Վազգեն Սիսլյանին
Հակոբ Ջուլֆայանին, Վարուժան Կարապետյանին՝ յուրաքանչյուրի համար ասելով բնութագրական խոսքեր: 

Տիգրան ՊետրոսՅանցը Եռատոնի առթիվ շնորհավորեց հյուրերին, ուսանողներին կոչ արեց նմանվել նրանց, ապրել նրանց նման, Հայրենիքը սիրել նրանց՝ այդ լեգենդար մարդկանց, հայրենասերների, Հաղթողների նման և իրենց վաղվա աշակերտների մեջ հերոսի կերպար ձևավորել հենց այս մարդկանց օրինակով: 
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում «Զորավար» հիմնադրամը հիմնել է «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ. Սողոմոն Թեհլիրյան» մեդալ, որով պարգևատրել է Հայոց հայրենակորստի ու հողակորստի համար վրիժառություն իրականացրած հայորդիների, Արցախյան պատերազմի մասնակիցների:

Նա կարդաց թիվ 1 հրամանը՝

ա/ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց 
Ցեղասպանությունն իրականացրած թուրք պատասխանատուների,
Ցեղասպանության հետևանքով հայրենակորստի հետևանքները վերացնելուն
ուղղված վրիժառության գործողություններ իրականացրած ներքոհիշյալ
հայորդիներին պարգևատրել ՛՛ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՎՐԻԺԱՌՈՒ ԲԱԶՈՒԿ .
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ՛՛ մեդալով /հետմահու/:

՛՛ՆԵՄԵՍԻՍ՛՛

1. ԱՐՄԵՆ ԳԱՐՈ /Գարեգին Հարությունի Փաստրմաճյան, 1872-1923/ ՝ ՛՛Նեմեսիս՛՛ գործողության ղեկավար:
2. ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ /Հակոբ Կարապետի Տեր-Հակոբյան, 1884-1983/՝ գործողության հատուկ ֆոնդի ղեկավար:
3. ԳՐԻԳՈՐ ՄԵՐՋԱՆՈՎ /1880-x/՝ գործողությունների ղեկավար:
4. ՀՐԱՉ ՓԱՓԱԶՅԱՆ /1892-1960/՝ հայտնաբերող:
5. ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ /1895-1934/
6. ՄԻՍԱՔ ԹՈՐԼԱՔՅԱՆ /1888-1968/
7. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ /1900-1973/
8. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ /1894-1937/ 
9. ՊԵՏՐՈՍ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ /1893-1937/
10. ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ /1886 -1937/
11. ԶԱՐԵՀ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
12. Գեներալ-գնդապետ ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ /1885-1962/
13. ԳԵՈՐԳԻ ԱՂԱԲԵԿՈՎ /1895-1938/
14. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ /1875-1957/
15. ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ /1905-1970/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

16. ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
1895-1984: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՄՆ-ում:
17. ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ
1932-1998: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ:
18. ՍԻՄՈՆ ՍԻՄՈՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՊԷՅՐՈՒԹ, 24 ՄԱՐՏ 1986թ.:
19. ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԳՈՒՇՅԱՆ /ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ/
1951-1988: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ՝ 28 ապրիլ 1988-ին:
20. ՀԱԿՈԲ ՏԱՐԱԳՉՅԱՆ
1958-1981: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ մարտի 17-ին:
21. ԿԱՐԱՊԵՏ ՓԱՇԱԲԵԶՅԱՆ
1921-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 12 մարտ 1983-ին:
22. ԼԵՎՈՆ ԵՐԿԱԹ
1916-1990: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՄՆ-ում՝ 2 ապրիլ 1990-ին:
23. ՌԱՖՖԻ ՊԱԼՅԱՆ
1963-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
24. ԶԱՎԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1963-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
25. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԵՐՅԱՆ
1940-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
26. ՋՈՐՋ ՎԱՐԴԱՆՅԱՆ
1954-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
27. ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ
1954-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
28. ՊԻԵՌ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
1959-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ՝ 3 հուլիս 1982-ին:
29. ԶՈՀՐԱԲ ՍԱՐԳՍՅԱՆ
1958-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ՝ 7 օգոստոս 1982-ին:
30. ԼԵՎՈՆ ԷՔՄԵՔՉՅԱՆ
1958-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ՝ 29 հունվար 1983-ին:
31. ՄԿՐՏԻՉ ՄԱԴԱՐՅԱՆ
1964-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ՝ 16 հունիս 1983-ին:
32. ԵՂԻԱ ՔԵՇԻՇՅԱՆ
1957-1981: Նահատակվել է Իրանում`17 սեպտեմբեր 1981-ին:
33. ԶԱՎԵՆ ԱԲԵԴՅԱՆ
1956-1981: Նահատակվել է Իրանում` 24 սեպտեմբեր 1981-ին:
34. ԱՐԱՄ ՊԱՍՄԱՃՅԱՆ
1960-1985: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԱՅՈՒՄ՝ 12 ապրիլ 1985-ին:
35. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
1961-1986: Նահատակվել է Իրանում` 1 հուլիս 1986-ին:
36. ՎԱՐԴԱՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ
1957-1985: Նահատակվել է Իրանում` 13 սեպտեմբեր 1985-ին:
37. ՍՈՒՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1960-1984: Նահատակվել է Իրանում` 1984 թվականի մարտի 27-ին:
38. ՆՈՒԲԱՐ ՅԱԼԸՄՅԱՆ
1958-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ՝ 5 նոյեմբեր 1982-ին:
39. ԳԱՌՆԻԿ ՎԱՀՐԱՏՅԱՆ
1960-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ՝ 8 դեկտեմբեր 1982-ին:
40. ՀՐԱՉ ԼՈՒՍԻՆՅԱՆ
1945-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ 1 հունիս 1982-ին:
41. ԱՐԱՄԱՅԻՍ ՕՀԱՆՅԱՆ
1961-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ 1 հունիս 1982-ին:
42. ԽԱՉԻԿ ՀԱՎԱՐՅԱՆ
1956-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ 16 հուլիս 1983-ին:
43. ՎԻԳԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
1957-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ 15 հուլիս 1983-ին:
44. ՍԱՐԳԻՍ ԳՅՈՒԼԽԱՆՉՅԱՆ
1955-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ 31 հուլիս 1982-ին:
45. ՀԱՐՈՒԹ ԳՅՈՒԼՈՒԶՅԱՆ
1975-1991: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ 11 օգոստոս 1991-ին:
46. ՄԻՆԱՍ ՍԻՄՈՆՅԱՆ
1952-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 24 դեկտեմբեր 1982-ին:
47. ՍԻԼՎԱ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ
1958-1984: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 12 մարտ 1984-ին:
48. ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱԹՈՒԶՅԱՆ
1930-1985: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 19 նոյեմբեր 1985-ին:
49. ԺԱՆ ԽՈԶՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 18 նոյեմբեր 1985-ին:
50. ՄՈՎՍԵՍ ԲԵՔԱՐՅԱՆ
1954-1985: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 13 մարտ 1985-ին:
51. ՀՐԱՉ ԹՐԹՌՅԱՆ
1962-1986: Նահատակվել է ԱՄՆ-ում 11 փետրվար 1986-ին:
52. ՍԱՐԳԻՍ ԴԵՐՁԱԿՅԱՆ
1962-1985: Նահատակվել է Լիբանանում` փետրվարի 28-ին:
53. ԽԱՉԱՏՈՒՐ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
1966-1987: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ փետրվարի 24-ին:
54. ԱՐՇԱԿ ՏԵՐ–ՍԱՀԱԿՅԱՆ
1963 թ. – 30 հունվար 1986-ից անհետ կորած:
55. ԿԱՌԼԵՆ ԱՆԱՆՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 1983 թ-ին:
56. ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 1983 թ-ին:

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ

57. ԱՐԱ ՔԸՐՃԸԼԵԱՆ
/ Ծն. 08.07.1963 թ., Բեյրութ – 27.07.1983 թ., Լիսաբոն, սեպտեմբերի 20–ին հուղարկավորվել է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի Նոր Մարաշ շրջանի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու ՀՅԴ պանթեոնից քիչ հեռու` առանձին Պանթեոնում/:
58. ՍԻՄՈՆ ԵԱՀՆԻԵԱՆ
/ Ծն. 01.03.1962 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:
59. ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
/ Ծն. 23.02.1962 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:
60. ՎԱՉԷ ՏԱՂԼԵԱՆ
/ Ծն. 08.10.1964 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:
61. ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄԵԱՆ
/ Ծն. 1963 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:

բ/ ՛՛ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՎՐԻԺԱՌՈՒ ԲԱԶՈՒԿ . ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ՛՛ 
մեդալը ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին:

Հաջորդ հրամանով պարգևատրվեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հայտնի և անհայտ մարտիկները: Հիշատակի հավաքական մեդալը փակցվեց կազմակերպության դրոշին:

Մեդալներով պարգևատրվեցին Գևորգ Բաղդասարյանը, Գագիկ Դանիելյանը, Շահե Ա Աճեմյանը, Կարո Կարապետյանը, Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Վարուժան Կարապետյանը:

ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը դիմելով հյուրերին՝ ասաց.
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսյան Եռատոնի առթիվ: Մեր ուսանողների համար շատ կարևոր է, որ այսօր դուք մեր համալսարանում եք: Մենք ձեր մասին գիտեինք, իսկ հիմա տեսնում ու լսում ենք ձեզ: Ձեր կերպարը միշտ կոգևորի մեր ուսանողներին թե ուսման գործընթացում, թե կյանքում»:

Առաջին անգամ դահլիճում ցուցադրվեց Տիգրան ՊետրոսՅանցի բառերով համալսարանի ուսանողուհի Լիլիթ Համբարձումյանի գրած «Ձեզնով սկսվեց» երգի տեսահոլովակը:

Շնորհակալության խոսք ասացին հանդիպման հերոսները:

Գնդապետ Գևորգ Բաղդասարյան: «Ես ինձ երջանիկ սերնդի զավակ եմ համարում, որ մասնակից եմ դարձել Հայոց անկախության համար ծավալված ազատագրական գործընթացներին, Հայոց բանակի կառուցման դժվարին աշխատանքներին: Նայում եմ ձեզ և վստահորեն զգում, որ մեր սկսած գործը դուք պատվով կշարունակեք»:

Շահե Ա Աճեմյան: «Մենք կռվի ենք դուրս եկել երևի հենց ձեր այսօրվա տարիքում: Մենք ոչ փորձ ունեինք, ոչ զենք: Բայց ունեինք հավատ: Ու հենց այդ հավատով էլ հաղթեցինք: Համոզված եմ, որ դուք առավել հավատավոր եք ու մեր պետականությունը կհարատևի: Հայերի հայրենիքը Հայաստանն է, հայը պիտի ապրի իր Հայաստանում ու պիտի աշխատի իր Հայաստանի համար»:

Վարուժան Կարապետյան: «Սիրելի ուսանողներ: Ինձ և իմ շատ սերնդակիցների վիճակվել է Ցեղասպանության հետևանքով ծնվելու օտար երկրում, օտար արևի տակ: Ժամանակը կարծես ամեն ինչ, անգամ կորսված երկիրը, մոռացնել էր տվել: Բայց այդ օրերին նշվեց Ցեղասպանության 50-ամյակը և մենք մատնաչափ երեխաներ լցվեցինք կրակով, վրեժով նրանց հանդեպ, որ սպանել էին մեր պապերին, գրավել մեր հայրենիքը, մեզ դարձրել թափառիկներ ու աշխարհի խուլ ու կույր հայացքի առաջ հանգիստ վայելում էին մեր երկրի հարստությունը: Այդ զարթոնքը, Գուրգեն Յանիկյանի վրեժխնդիր քայլը մեզ հանեցին ոտքի և մենք երդվեցինք անել հնարավորը, աշխարհին հիշեցնելու, որ հայի հարցը փակված չէ և մենք ենք Հայոց լեռնաշխարհի տերը: Երդվեցինք ու զենքի դիմեցինք: Շատերը գիտակցաբար գնացին գործողության-մահվան, նրանց քիչ առաջ պարոն ՊետրոսՅանցը անուն առ անուն հիշեց: Ես նայում եմ ձեզ ու հպարտանում, որ այսպիսի ազատ սերունդ է մեծանում Հայաստանում և հատկապես մանկավարժական համալսարանում կրթվում: Ուրախ եմ այսքան աղջիկներ տեսնելով: Կամենում եմ, որ վաղը լավ մայրեր դառնաք և ձեր զավակներին ներարկեք մեծ սեր մեր Հայրենիքի նկատմամբ»:

Գնդապետ Գագիկ Դանիելյան: «Ես հուզված եմ, միշտ եմ հուզվում, երբ մոտենում եմ ամբիոնի, իսկ այսօր պարոն ՊետրոսՅանցն ինձ անակնկալ մատուցեց: Շնորհակալ եմ ու երջանիկ, որ դուք կաք, որ մեր երկիրն այսպիսի երիտասարդություն ունի»: Նա կարդաց մի փոքրիկ իրապատում-պատմվածք, թե ինչպես է անցել թշնամու պահպանության գիծը, հասել հայրենի Արծվաշեն և իր պապերի գերեզմանից հող բերել: Իսկ այդ հողը շատ զորավոր է ու մի օր տանելու է Արծվաշեն:

Հանդիպումը հայրենասիրության էներգետիկ մեծ լիցք հաղորդեց թե հյուրերին, թե ուսանողներին: Հայրերի գործն անմահ է, նրանք իրենցն արել են, թոռների գործը Շուշիի արևը Վանով, Նեմրութով Կիլիկիա հասցնելն է:

 

Просмотров: 1755 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Iarpkj  
0
lipitor 80mg cost <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg pills</a> order generic atorvastatin 40mg

1 Fsmjoo  
0
buy lipitor 20mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 80mg brand</a> atorvastatin 80mg cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz