Կիրակի, 17.12.2017, 05:14
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 12442
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Նոյեմբեր » 26 » ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ
15:04
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

ԻՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում բացառիկ ուշադրություն է դարձվում ուսանողների մանկավարժական պրակտիկային: Այդ ձեռնարկի համատեքստում պրակտիկայի ընթացքում այդ աշխատանքը ղեկավարող դասախոսների, ուսանողների կողմից իրականացվում է համալսարանի հանրայնացման, ինչպես նաև դպրոցականների մասնագիտական կողմնորոշման գործողություն՝ կազմակերպվում են այդ դպրոցների աշակերտների այցերը Մանկավարժական համալսարան: 
Նոյեմբերի 24-ին Համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Սյուզիի, Նաիրայի, Գոհարի, Սուսանի, Արամի և ճանաչողական պրակտիկայի ղեկավար, իրավագիտության ամբիոնի դասախոս Աիդա Կոծինյանի ուղեկցությամբ Համալսարան էին այցելել Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի 9-րդ «ա» դասարանի աշակերտները դասղեկի, հայոց լեզվի ևգրականության ուսուցիչ Արամ Սողոմոնյանի, նույն դասարանցի, դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Մանե Պետրոսյանցի ղեկավարությամբ: 
Համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում նրանց ընդունեց գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Նա աշակերտներին՝ Նանեին, Ալեքսին, Արսենին, Դավթին, Տաթևին, Աննային, Մերիին, մյուսներին պատմեց գրադարանի 95-ամյա ճանապարհի, Համալսարանի ձեռքբերումների, ուսուցանվող վաթսունից ավելի մասնագիտությունների մասին, նշեց, որ աշխարհի լավագույն մասնագիտություններից առաջինը մանկավարժի մասնագիտությունն է և կոչ արեց, որ 9-րդ դասարանցիները դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեն Համալսարանի ավագ դպրոցում և այնուհետև ընդունվեն Մանկավարժական համալսարան: Նա պատասխանեց աշակերտների հարցերին:
9-րդ դասարանցի Արփի Սիմոնյանը, ակտիվ հարց ու պատասխանի համար, ստացավ Տիգրան ՊետրոսՅանցի «Էրատո» պատմավեպը:
Հանդիպման ավարտին Աիդա Կոծինյանը շնորհակալությու հայտնեց ընդունելության և մեկնաբանությունների համար:

Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարը՝ հեղինակի

Просмотров: 175 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz