Հինգշաբթի, 25.04.2024, 17:02
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 20 » ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԲԵՄՈՒՄ
10:37
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԲԵՄՈՒՄ
ՀԵՐՄԻՆԵԻ ՄԵԾ ԲԵՄԵԼԸ

19.04.2011 թ.

     Ապրիլի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում բանաստեղծության հրավառություն էր: ,,Մշակութային,, մարդկանց ու ամենասովորական հանդիսատեսին դահլիճ էր բերել ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող, Գավառի պետական թատրոնի դերասանուհի Հերմինե Պետրոսյանը:
     Դերասանուհին հանդես եկավ մենահամերգով:
     Հերմինեն համերգն սկսեց Արամայիս Սահակյանի ,,Հայաստան,, բանաստեղծությամբ և իր երկժամյա ծրագիրն ավարտեց Ավետիք Իսահակյանի ,,Հայաստան,, բանաստեղծությամբ:
     Փաստենք, որ ծրագրում հնչեցին նաև Պարույր Սևակի և Լևոն Բլբուլյանի ,,Հայաստանները,,:
     Հերմինեն լայն ընտրություն էր կատարել: Հնչեցին Վահան Տերյանի /,,Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին..,,, ,,Երբ կհոգնես,,/, Սիլվա Կապուտիկյանի /,,Աչք ենք բացել Երևանում,,, ,,Քելե լաո,,/, Ավետիք Իսահակյանի /,,Երբ բաց եղան...,,/, Ռազմիկ Դավոյանի /,,Բանաստեղծները չեն ծերանում,,/, Սայաթ Նովայի /,,Դուն էն գլխեն..,,/ բանաստեղծությունները: Դերասանուհին կարդաց նաև այլ հեղինակների գործեր:
     Հերմինեի որոշ ընթերցումներին ,,օգնեցին,, ՀՊՄՀ ջութակահարների անսամբլը, Հայկ Երեմյանի դուդուկահարների խումբը:
     Հերմինեին ողջունեցին և հետագա հաջողություններ մաղթեցին բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, Գավառի պետական թատրոնի ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը:
     Ասմունքի երեկոն վարեց հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը:



Просмотров: 1289 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/132
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz