Չորեքշաբթի, 17.01.2018, 06:12
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 10895
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Դեկտեմբեր » 22 » ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
17:59
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Ութերորդ անգամ
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ»-Ի ՆՈՐ

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Լավագույն ընթերցող» ութերոդ մրցույթի պարգևատրության արարողությունը: 
Համալսարանի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բացելով միջոցառումը, արձանագրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տարեցտարի ավելանում է գիրք կարդացողների թիվը. «Գրքի հետ հանդիպումն ու նրա հետ ճանապարհ անցնելն իմացաբանական նոր ոլորտներ թափանցելու յուրահատուկ բանալի է, մի խորհրդավոր աշխարհ, որի հետ հաղորդակցվելը նույնքան խորհրդավոր է ու հետաքրքիր, նաև կարևոր՝ անձի ձևավորման համար»: Նա համալսարանի լավագույն ընթերցողներին, միջոցառման մասնակից ծնողներին և ուսանողներին մաղթեց նույն ոգևորությամբ ճանապարհորդել գրքերի զարմանահրաշ աշխարհում:
«2010 թ-ի դեկտեմբերի 22-ից սկսած յոթ անգամ անցկացված «Լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողներ են դարձել 122 աշակերտ, ուսանող, դասախոս, ֆակուլտետ, թերթ: 2017 թ-ին նրանց թվին ավելանում են ևս 15 մրցանակակիրներ: Նախորդ տարիներին մրցույթն անցկացվել է միայն բակալավրիատում սովորողների շրջանում, իսկ այս տարի հաշվի են առնվել նաև մագիստրոսական ծրագրով սովորող ուսանողների ցուցանիշները: Ինչպես նախորդ տարիներին, 2017 թ-ին ևս հրատարակվել է գրքույկ տարվա լավագույն ընթերցողների լուսանկարներով և կենսագրություններով:- Իր խոսքում նշեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և շարունակեց,- համոզված եմ, որ մարզերից եկած ծնողները, ուսուցիչները, դպրոցների տնօրենները, տեսնելով իրենց աշակերտների հաջողությունները, նրանց համար ստեղծված ուսումնական հնարավորությունները և պարապմունքների համար ընձեռված գրադարանային հնարավորությունները, կդառնան Մանկավարժականի դեսպաններ և իրենց համայնքների դպրոցների ապագա շրջանավարտներին կկողմնորոշեն Մանկավարժակնում սովորելու»: 
Տիգրան ՊետրոսՅանցը առաջինը ներկայացրեց 2017 թ-ի «Լավագույն ընթերցող»-ին՝ բանասիրական ֆակուլտետի մագիստրարուրայի 2-րդ կուրսի ուսանող Սևակ Հովհաննիսյանին: Նշեց, որ նա ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի բակալավրիատը, մագիստրատուրան, ասպիրանտուրան, մասնակցել ու դափնեկիր է դարձել հանրապետական ու միջազգային բեմերում և, 2014 թ-ին անդամագրվելով Համալսարանում գործող «Չորոքշաբթի» գրական ակումբին, որոշել է գիտական հիմքի վրա դնել իր բանասիրական հմտությունները և ընդունվել է բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան: Նա տարվա ընթացքում օգտագործել է 500-ից ավելի տպագիր նյութ, գիրք, հանդես, ամսագիր, թերթ, տպագրել է 2017 թ-ին հրատարակված «Չորեքշաբթի» Դ և Ե գրքերում: Նրա վկայականը հանձնեցին ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղից վկայականի հանձնմանը մասնակցելու եկած հայրը՝ Մանկավարժականի շրջանավարտ Բաղդասար Հովհաննիսյանը, մայրը՝ Ռիման, քույրը՝ Քրիստինեն: «Լավագույն ընթերցող»-ը Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանից ստացավ այփադ, գրադարանի կողմից՝ Հայաստանի հանրագիտարանի 12 հատորները և 25 այլ գրքեր: Նման արարողությունը երկար կմնա ուսանողի հիշողության մեջ, ինչպես նաև նրա հարազատների համար լրացուցիչ հպարտության առիթ կլինի: 
Ապա ներկայացվեցին Համալսարանի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոնա Հովսեփյանը և ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Վանոյանը: Նրանց վկայականներ հանձնեցին դպրոցների տնօրեններ Նաիրա Տողանյանը, Նաիրա Սաֆարյանը և ծնողները: 
Այնուհետև Տիգրան ՊետրոսՅանցը ըստ ֆակուլտետների ներկայացրեց 2017 թվականի հաղթողներին: Ամեն տարվա նման ֆակուլտետային հաղթողի պարգևատրությունը կատարում էին հաղթող ուսանողի ծնողները, հարազատները և տվյալ ֆակուլտետի դեկանը կամ նրան փոխարինողը: Վկայականներ հանձնվեցին ընթացիկ տարվա բակալավրիատի ուսանողներ Գենյա Ղռմաջյանին /պատմության ֆակուլտետ/, Սուսաննա Սուլթանյանին /կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ/, Տաթևիկ Ենոքյանին /կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ/, Ամալյա Մելքոնյանին /կուլտուրայի ֆակուլտետ/, Նանե Պետրոսյանցին /օտար լեզուների ֆակուլտետ/, Աստղիկ Հարությունյանին /մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ/, Հելլադա Եղնազարյանին /գեղարվեստական կրթության ֆակուլտետ/, Գոհար Ենոքյանին /սկզբնական կրթության ֆակուլտետ/, Տաթևիկ Սայադյանին /հատուկ կրթության ֆակուլտետ/, Մերի Մուրադյանին /հատուկ կրթության ֆակուլտետ, համակրանքի մրցանակ/: 
Հաղթող ուսանողներին վկայականներ հանձնեցին պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, դեկաններ Հեղինե Խաչատրյանը, Արա Հակոբյանը, Գագիկ Դեմիրխանյանը, գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի վարիչի տեղակալ Միսակ Մելքոնյանը, փոխդեկաններ Արմինե Կիրակոսյանը, Արտաշես Մարտիրոսյանը, Արման Մարտիրոսյանը, Ներսես Սամվելյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: Շնորհավորելով լավագույն ընթերցողներին՝ վերջիններս շնորհակալություն հայտնեցին գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին՝ ուսանողներին նման կերպ խրախուսելու, գրքի, ընթերցանության հանդեպ սիրով նրանց վարակելու համար: 
«Լավագույն ընթերցող»-ներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց Համալսարանի 2016 թ-ի լավագույն ընթերցող, պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ռուզաննա Սարգսյանը:
Համալսարանի դասախոսներից ամենաընթերցված հեղինակ 2017 թ-ին դարձել է մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, ոչ համալսարանական հեղինակներից վեցերորդ անգամ անընդմեջ՝ անգամ: Ջուլիետա Գյուլամիրյանին վկայականը հանձնեց բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:
Միջոցառման ժամանակ հաղթողներին շնորհավորեցին և նրանց պատվին երգեցին 2013 թ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մշակութաբանության բաժնից 2013 թ-ի ֆակուլտետի լավագույն ընթերցող Գոհար Մարտիրոսյանը /«Ես չգիտեմ թե ինչպես»/, Համալսարանի ուսանողներ 2-րդ կուրսեցի Սյուզաննա Առաքելյանը /«Կարմիր կակաչներ»/, 4-րդ կուրսեցի Վարդան Գալստյանը /«Ձայն տուր ով ծովակ»/, իսկ տասնամյա Յանին ասմունքեց: 
Միջոցառումն ավարտվեց տերունական «Հայր մեր» աղոթքով:
Դեռևս 2015 թ-ին Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հրամանով բակալավրիատի լավագույն ընթերցող ուսանողները նման հաղթանակի արդյունքում ստանում են 2 կրեդիտ /որևէ գրավորի տեսքով/, իսկ բոլոր հաղթող աշակերտները և ուսանողները՝ համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում ձմեռային հանգիստն անցկացնելու հնարավորություն:

Աննա Մարտիրոսյան
Գիտական գրադարանի ընթերցասրահների բաժնի վարիչ

Լուսանկարը՝ Սյուզաննա ԱռաքելՅանի

Просмотров: 117 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz