Հինգշաբթի, 18.04.2024, 13:38
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հուլիս » 11 » ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
13:21
ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ 17609 ԸՆԹԵՐՑՈՂ,
1.331.310 ՄԻԱՎՈՐ ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՑՔ

07.07.2011 թ.

     Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի գիտկաբինետում ամփոփվեցին առաջին կիսամյակի արդյունքները:
     Արդյունքների ամփոփմանը մասնակցում էին գրադարանի բոլոր աշխատակիցները, համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, պրոռեկտոր Արա Երեմյանը և հրավիրված աշխատակիցներ:
     Գրադարանի բաժնի վարիչներ Լուսինե Աբրահամյանը, Նարինե Դանիելյանը, Գոհար Փաշայանը, Անուշ Բաբայանը, ճյուղային պատասխանատուներ Հասմիկ Մարտիրոսյանը, Վեռա Շահումյանը, Մարինե Մինասյանը ներկայացրեցին կիսամյակի ընթացքում իրենց բաժիններում կատարված աշխատանքները:
     Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ
     - Գրադարանի ընթերցողների թիվը 17609 է, ապահովվել է 299.596 հաճախում, 1.331.310 միավոր տպագիր արտադրանքի տացք, էլեկտրոնային միջոցների /համակարգիչ/ 2719 հաճախում:
     - Կիսամյակի ընթացքում գրադարանը հրատարակել է ,,Հիշարժան տարեթվեր 2011,,, ,,2010 թվականի լավագույն ընթերցող,, տեղեկատվական գրքույկները, ,,Խաչատուր Աբովյանի անվան համալսարանի ռեկտորները,,, ,,Մանկավարժ,, թերթի խմբագիրները,, կենսամատենագիտական գրքույկները և ,,Ատենախոսություններ. 1968-2010: Մաս Ա,, մատենագիտական ցանկը: Տպագրության է պատրաստվում ,,Համալսարանը Արցախյան ազատամարտում,, կենսամատենագիտական ցանկը, ,,Համալսարանի գիտական գրադարանը,, գրքույկը և ,,Ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը,, կենսամատենագիտական գիրքը /վերջինս նվիրված է համալսարանի 90-ամյակին/:
     - Շարունակվել է ՀՊՄՀ պատմության թանգարանի ցուցադրությունների հարստացման գործընթացը:
     - Թանգարանի ,,Հոբելյանական,, վահանակում կազմակերպվել է 21 ցուցադրություն /համալսարանի աշատակիցների, համալսարանի հանրահայտ շրջանավարտների հոբելյաններին նվիրված ցուցադրություններ, հանրապետության հոբելյանական տարեթվերին նվիրված ցուցադրություններ/: Հունիսի 15-ին հատուկ միջոցառմամբ նշվել է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերի` դրոշի, զինանշանի օրը:
     - Կազմակերպվել է համալսարանի շրջանավարտ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ և ԼՂՀ ,,Մարտական խաչ,, առաջին աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանին նվիրված ցերեկույթ, որին մասնակցել են հերոսի հայրը, համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում ուսանող դուստրը, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
     - ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության վարչության պետ, համալսարանի շրջանավարտ Ներսես Հայրապետյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ համագործակցության և գրադարանում ,,Ամերիկյան անկյան,, ստեղծման մասին:
     - Գրադարանը կիսամյակի ընթացքում համագործակցել է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական գրադարանների, Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի հետ: Իսահակյանի անվան գրադարանի հետ համատեղ հունիսի 16-ին կազմակերպել է բանաստեղծուհի Ալինա Տոնոյանի բանաստեղծական գրքի շնորհանդեսը: ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության արդյուքում գրադարանը նախարար Արամ Հարությունյանից ստացել է ,,Հայաստանի կարմիր գրքի,, երկու օրինակ, Հայկական հանրագիտարանի խմբագրության հետ համագործակցության արդյունքում` գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանից` ,,Արցախյան ազատամարտ,, հատորի երկու օրինակ:
     - Ուսանողների ռազմահայրենասիրական, մշակութային դաստիարակության կազմակերպման ծիրում գրադարանում հյուրընկալել է գեներալներ Գուրգեն Դալիբալթայանին, Արկադի Տեր-Թադևոսյանին, Աստվածատուր Պետրոսյանին, համալսարանի շրջանավարտ Վրեժ Գաբրիելյանին, Վլադիմիր Հայրապետյանին, գեներալ-գրող Սամվել Սաֆարյանին, գնդապետներ Սուրեն Խաչատրյանին, համալսարանի շրջանավարտ Հովհաննես Սաֆարյանին, զինվորական լուսանկարիչ, փոխգնդապետ Հովհաննես Արմենակյանին, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանին, ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության վարչության պետ Ներսես Հայրապետյանին, ռազմական պատմաբան, համալսարանի շրջանավարտ, դոկտոր Կլիմենտ Հարությունյանին, արձակագիր-կինոսցենարիստ, համալսարանի շրջանավարտ Անահիտ Արփենին /Անահիտ Թադևոսյան/, ,,Զինվոր,, հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և ուրիշների:
     - Գրադարանի սպասասրահի ցուցահանդեսային պատին կազմակերպվել է նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների գոբելենային աշխատանքների ցուցահանդես /ղեկավար Ժաննա Խաչատրյան/: Պատրաստվում է նույն ֆակուլտետի ուսանողների նոր աշխատանքների ցուցահանդեսը:
     - Գրադարանի mankavarzh.do.am կայքը ակտիվորեն լուսաբանել է համալսարանի առօրյան: Կիսամյակի ընթացքում կայք են հաճախել շուրջ 9000 այցելուներ աշխարհի շուրջ 80 երկրից /մեկուկես տարում կայքն ունեցել է շուրջ 29000 այցելու/: Այս թվից շուրջ 26000-ը Հայաստանից են, 1000-ից ավելի այցելու եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 980-ից ավելին` Ռուսաստանի Դաշնությունից:
     - Համալրման կարգով վեց ամսում գրքաքանակն ավելացել է 1553 օրինակով, որից 685-ը գնել է համալսարանը, 868 օրինակը ստացվել է որպես նվիրատվություն: Մշակման փուլում է համալսարանի ուսումնական մասի աշխատակից Ռուզաննա Դանիելյանից ստացված 191 օրինակ տեխնիկական գրականության և ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս Կարեն Ղուկասյանից ստացված Խորհրդային մեծ հանրագիտարանի 31 հատորի մշակումը:
     - Այս տարվա սկզբից գրադարանի ցուցանիշների մեջ ներառվում են նաև ամբիոններին կից կաբինետների գրքային ֆոնդերից օգտվողների հաճախումների տվյալները, ինչը առաջիկայում ավելի կհստակեցվի:
     - Կիսամյակի ընթացքում գրադարանի մասին ,,Հայաստանի հանրապետություն,,, ,,Կրթություն,,, ,,Մանկավարժ,,, ,,Հայաստան,,, ,,Ավանգարդ,,, ,,Արագած,, թերթերում տպագրվել է 26 հոդված ու ինֆորմացիա, ,,Արմենպրես,, գործակալությունը տարածել է 3 ինֆորմացիա, ,,Երևան,, հեռուստաընկերությունը և Հ 1 հեռուստաընկերության ,,Զինուժ,, ծրագիրը տվել են 3 հաղորդում, Հայկական ռադիոյի մշակույթի և լրատվության բաժինները տվել են 5 հաղորդում:
     Գրադարանի տնօրենը հավաստիացրեց, որ հետայսու ևս գրադարանի կոլեկտիվը կկատարի ուսումնական գործընթացին անհրաժեշտ գրքի սպասարկման գործը:
     Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում մասնավորապես նշեց. ,,Գրադարանները խիստ կարևոր դերակատարությու ունեն կյանքում ընդհանրապես և ԲՈՒՀ-ի կյանքում առավել ևս: Հաշվետվությունը փաստում է, որ մեր համալսարանի գրադարանը իր գրքային ֆոնդով երրորդն է ԲՈՒՀ-ական համակարգում և հինգերորդը` հանրապետությունում: Եվ ունենալով այսպիսի հարստություն այն ամեն կերպ պետք է նպաստի ուսումնական պրոցեսների կազմակերպման գործին: Խիստ կարևոր է նաև համալսարանի ամբիոններում գտնվող կաբինետների գրքային ունեցվածքի /շուրջ հիսուն հազար օրինակ/ օգտագործման արդյունավետության բարձրացումը: Ինչ խոսք տպագիր արտադրանքի պրոպագանդմանը և սպասարկմանը զուգահեռ կարևոր է, որ գրադարանը նաև վերածվել է մշակութային կենտրոնի: Շարունակեք նույն կերպ աշխատել,,:

     Նա նաև նշեց, որ գրադարանը որպես գիտական կառույց, լինելու է գիտության և հետբուհական աշխատանքի գծով նորանշանակ պրոռեկտոր Արա Երեմյանի սպասարկման ծիրում և հանգամանալից ներկայացրեց վերջինիս կենսագրությունը:




Просмотров: 1588 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/207
Всего комментариев: 2
2 Zrpoun  
0
lipitor 10mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg ca</a> lipitor where to buy

1 Gfyacd  
0
atorvastatin 40mg sale <a href="https://lipiws.top/">brand lipitor 20mg</a> atorvastatin 40mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz