Հինգշաբթի, 28.03.2024, 21:39
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Հունվար » 27 » Ի ՊԱՀ
12:36
Ի ՊԱՀ

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՎՐԻԺԱՌՈՒ ԲԱԶՈՒԿ .ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ» ՄԵԴԱԼԸ

Ի ՊԱՀ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձի առթիվ «Զորավար» հիմնադրամը հիմնեց «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ - Սողոմոն Թեհլիրյան» մեդալ, որով պարգևատրվելու էին Հայոց Ցեղասպանությունն իրականացրած թուրք պատասխանատուների, Ցեղասպանության հետևանքով հայրենակորստի հետևանքները վերացնելուն ուղղված վրիժառության գործողություններ իրականացրած, ինչպես նաև Արցախյան ազատամարտին մասնակցած հայորդիները: 
Մեդալի մեկ օրինակ հատուկ պատրաստվել էր կարմիր կախիչով և նախատեսվել էր հետմահու շնորհել 1922-1984 թվականներին վրիժառություն իրականացրած հայորդիներին, մյուսները պատրաստվել էին սպիտակ կախիչներով և նախատեսված էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ապրող մարտիկներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին պարգևատրելու համար:
«Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրենի 2015 թ-ի մարտի 25-ի հրամանով հետմահու պարգևատրվեցին 1922-1984 թվականներին վրիժառություն իրականացրած 70 հայորդիներ և հրամանի 2-րդ կետով նախատեսվեց մեդալը ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Հանգամանքների բերումով 2015 թ-ին մեդալի ի պահ հանձնեու գործընթացը չիրականացվեց: 
2016 թ-ի հունվարի 22-ին «Զորավար» հիմնադրամը նամակով դիմեց Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ մեդալը թանգարանին հանձնելու խնդրով: Շատ արագ ստացանք դրական պատասան: 
2016 թ-ի հունվարի 26-ին «Զորավար» հիմնադրամի պատվիրակությունը՝ տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանը, Գոհար Մկոյանը, 3-րդ կուրսի ուսանող Արմենուհի Մելքոնյանը, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/ ներկայացուցիչ Վազգեն Սիսլյանը այցեեցին Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան: Նրանց հյուրընկալեց ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Մեդալի հանձնման գործողությունից հետո ծավալվեց ջերմ զրույց և իրականացվեց գրքերի փոխանակություն: Տիգրան ՊետրոսՅանցը Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գրադարանին հանձնեց «1000 հայազգի գեներաներ, ծովականեր» գրքի հայերեն և անգլերեն տարբերակները, իսկ Հայկ Դեմոյանը Մանկավարժական համասարանի գրադարանին՝ Հայոց զինանշաններին, սպորտին նվիրված իր գրքերի օրինակներ:

***

Ներքո ներկայացվում են Հայկ Դեմոյանին ուղղված նամակը և պարգևատրության հրամանը:

-------

22 հունվարի 2016 թ.
Բարի օր հարգարժան Հայկ Դեմոյան
Ցեղասպանության 100-ամյակի առթիվ իմ ստեղծած «Զորավար» բարեգործական հիմնադրամը հիմնեց «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ - Սողոմոն Թեհլիրյան» մեդալ: Այդ մեդալով պարգևատրվել են «Նեմեսիս»-ից սկսյալ հայ վրիժառուները: Ցավոք Ձեր զբաղվածության պատճառով մենք չկարողացանք անցած տարի իրականացնել կազմակերպության որոշումը և վրիժառություն իրականացրած 70 հայորդիների հիշատակին ուղղված /հետմահու/ մեդալը հրամանի և վկայականի հետ հանձնել Ձեր ղեկավարած թանգարան-ինստիտուտին ի պահ: Համոզված եմ, որ հավաքական հերոսությությանն ուղղված պարգև-մեդալը պիտի հանգրվանի Ձեր ղեկավարած կառույցում:
Խնդրում եմ գրեք Ձեզ հարմար օրը և ժամը՝ մեդալը ի պահ հանձնելու համար:
Հարգանքով՝ Տիգրան ՊետրոսՅանց
«Զորավար» հիմնադրամի, Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն
Իմ հեռախոսը՝ 041260351:

«ԶՈՐԱՎԱՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ
ՀՐԱՄԱՆ

Երևան 25.03.2015 թ.

ա/ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց 
Ցեղասպանությունն իրականացրած թուրք պատասխանատուների,
Ցեղասպանության հետևանքով հայրենակորստի հետևանքները վերացնելուն ուղղված վրիժառության գործողություններ իրականացրած ներքոհիշյալ հայորդիներին պարգևատրել 
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՎՐԻԺԱՌՈՒ ԲԱԶՈՒԿ .ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ» մեդալով /հետմահու/:

«ՆԵՄԵՍԻՍ»

1. ԱՐՄԵՆ ԳԱՐՈ /Գարեգին Հարությունի Փաստրմաճյան, 1872-1923/ ՝ «Նեմեսիս» գործողության ղեկավար:
2. ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ /Հակոբ Կարապետի Տեր-Հակոբյան, 1884-1983/՝ գործողության հատուկ ֆոնդի ղեկավար:
3. ԳՐԻԳՈՐ ՄԵՐՋԱՆՈՎ /1880-x/՝ գործողությունների ղեկավար:
4. ՀՐԱՉ ՓԱՓԱԶՅԱՆ /1892-1960/՝ հայտնաբերող:
5. ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ /1900-1934/
6. ՄԻՍԱՔ ԹՈՐԼԱՔՅԱՆ /1892-1968/
7. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ /1900-1973/
8. ԶԱՐԵՀ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
9. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ /1896-1955/
10. ԵՐՎԱՆԴ ՖՈՒՆԴՈՒՔՅԱՆ /1894-1978/
11. ՀԱԿՈԲ ԶՈՐՅԱՆ /ՀԱԶՈՐ, 1894-1942/
12. ՎԱՀԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ /ՎԱԶԱՆ/
13. ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆ /1893-1970/
14. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ /1875-1957/
15. ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ /1902-1969/

ԽՈՏՈՐՋՐՑԻՆԵՐ

16. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ /1894-1937/ 
17. ՊԵՏՐՈՍ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ /1893-1937/
18. ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ /1886 -1937/
19. ԳՐԻԳՈՐ ՉԱԽԱԼՅԱՆ
20. ՍԵՐՈԲ ԴՈՒՐԼԱՐՅԱՆ
21. ԱՅՎԱԶ ԱՅՎԱԶՅԱՆ

ԱՆԿԱԽ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ

22. Գեներալ-գնդապետ ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ /1885-1962/
23. ԳԵՈՐԳԻ ԱՂԱԲԵԿՈՎ /1895-1938/
24. ՎԱՐՈՍ ՎԱՆԵՑԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ /ԱՍԱԼԱ/

25. ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
1895-1984: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՄՆ-ում:
26. ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ
1932-1998: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ:
27. ՍԻՄՈՆ ՍԻՄՈՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՊԷՅՐՈՒԹ, 24 ՄԱՐՏ 1986թ.:
28. ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԳՈՒՇՅԱՆ /ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ/
1951-1988: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ՝ 28 ապրիլ 1988-ին:
29. ՀԱԿՈԲ ՏԱՐԱԳՉՅԱՆ
1958-1981: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ մարտի 17-ին:
30. ԿԱՐԱՊԵՏ ՓԱՇԱԲԵԶՅԱՆ
1921-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 12 մարտ 1983-ին:
31. ԼԵՎՈՆ ԵՐԿԱԹ
1916-1990: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՄՆ-ում՝ 2 ապրիլ 1990-ին:
32. ՌԱՖՖԻ ՊԱԼՅԱՆ
1963-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
33. ԶԱՎԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1963-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
34. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԵՐՅԱՆ
1940-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
35. ՋՈՐՋ ՎԱՐԴԱՆՅԱՆ
1954-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
36. ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ
1954-1979, սեպտեմբեր: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ:
37. ՊԻԵՌ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
1959-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ՝ 3 հուլիս 1982-ին:
38. ԶՈՀՐԱԲ ՍԱՐԳՍՅԱՆ
1958-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ՝ 7 օգոստոս 1982-ին:
39. ԼԵՎՈՆ ԷՔՄԵՔՉՅԱՆ
1958-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ՝ 29 հունվար 1983-ին:
40. ՄԿՐՏԻՉ ՄԱԴԱՐՅԱՆ
1964-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ՝ 16 հունիս 1983-ին:
41. ԵՂԻԱ ՔԵՇԻՇՅԱՆ
1957-1981: Նահատակվել է Իրանում`17 սեպտեմբեր 1981-ին:
42. ԶԱՎԵՆ ԱԲԵԴՅԱՆ
1956-1981: Նահատակվել է Իրանում` 24 սեպտեմբեր 1981-ին:
43. ԱՐԱՄ ՊԱՍՄԱՃՅԱՆ
1960-1985: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԱՅՈՒՄ՝ 12 ապրիլ 1985-ին:
44. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
1961-1986: Նահատակվել է Իրանում` 1 հուլիս 1986-ին:
45. ՎԱՐԴԱՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ
1957-1985: Նահատակվել է Իրանում` 13 սեպտեմբեր 1985-ին:
46. ՍՈՒՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1960-1984: Նահատակվել է Իրանում` 1984 թվականի մարտի 27-ին:
47. ՆՈՒԲԱՐ ՅԱԼԸՄՅԱՆ
1958-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ՝ 5 նոյեմբեր 1982-ին:
48. ԳԱՌՆԻԿ ՎԱՀՐԱՏՅԱՆ
1960-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ՝ 8 դեկտեմբեր 1982-ին:
49. ՀՐԱՉ ԼՈՒՍԻՆՅԱՆ
1945-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ 1 հունիս 1982-ին:
50. ԱՐԱՄԱՅԻՍ ՕՀԱՆՅԱՆ
1961-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ 1 հունիս 1982-ին:
51. ԽԱՉԻԿ ՀԱՎԱՐՅԱՆ
1956-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ 16 հուլիս 1983-ին:
52. ՎԻԳԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
1957-1983: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ 15 հուլիս 1983-ին:
53. ՍԱՐԳԻՍ ԳՅՈՒԼԽԱՆՉՅԱՆ
1955-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ 31 հուլիս 1982-ին:
54. ՀԱՐՈՒԹ ԳՅՈՒԼՈՒԶՅԱՆ
1975-1991: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ 11 օգոստոս 1991-ին:
55. ՄԻՆԱՍ ՍԻՄՈՆՅԱՆ
1952-1982: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 24 դեկտեմբեր 1982-ին:
56. ՍԻԼՎԱ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ
1958-1984: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 12 մարտ 1984-ին:
57. ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱԹՈՒԶՅԱՆ
1930-1985: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 19 նոյեմբեր 1985-ին:
58. ԺԱՆ ԽՈԶՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 18 նոյեմբեր 1985-ին:
59. ՄՈՎՍԵՍ ԲԵՔԱՐՅԱՆ
1954-1985: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 13 մարտ 1985-ին:
60. ՀՐԱՉ ԹՐԹՌՅԱՆ
1962-1986: Նահատակվել է ԱՄՆ-ում 11 փետրվար 1986-ին:
61. ՍԱՐԳԻՍ ԴԵՐՁԱԿՅԱՆ
1962-1985: Նահատակվել է Լիբանանում` փետրվարի 28-ին:
62. ԽԱՉԱՏՈՒՐ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
1966-1987: ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ փետրվարի 24-ին:
63. ԱՐՇԱԿ ՏԵՐ–ՍԱՀԱԿՅԱՆ
1963 թ. – 30 հունվար 1986-ից անհետ կորած:
64. ԿԱՌԼԵՆ ԱՆԱՆՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 1983 թ-ին:
65. ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՆԱՀԱՏԱԿՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ՝ 1983 թ-ին:

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ

66. ԱՐԱ ՔԸՐՃԸԼԵԱՆ
/ Ծն. 08.07.1963 թ., Բեյրութ – 27.07.1983 թ., Լիսաբոն, սեպտեմբերի 20–ին հուղարկավորվել է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի Նոր Մարաշ շրջանի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու ՀՅԴ պանթեոնից քիչ հեռու` առանձին Պանթեոնում/:
67. ՍԻՄՈՆ ԵԱՀՆԻԵԱՆ
/ Ծն. 01.03.1962 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:
68. ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
/ Ծն. 23.02.1962 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:
69. ՎԱՉԷ ՏԱՂԼԵԱՆ
/ Ծն. 08.10.1964 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:
70. ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄԵԱՆ
/ Ծն. 1963 թ., Բեյրութ – 27.07.1983 թ./:

բ/ «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՎՐԻԺԱՌՈՒ ԲԱԶՈՒԿ . ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ» մեդալը ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին:

Տիգրան ՊետրոսՅանց
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն

 

Просмотров: 1112 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
1 Yinbcm  
0
oral lipitor 20mg <a href="https://lipiws.top/">lipitor over the counter</a> order atorvastatin 10mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz