Ուրբաթ, 19.04.2024, 04:42
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հոկտեմբեր » 25 » ՀՊՄՀ-Ի ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ
08:20
ՀՊՄՀ-Ի ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ

ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` «ՀՊՄՀ-Ի ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ»

Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը այսուհետեւ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»:

Քառյակի համերգով սկիզբ դրվեց նոր պայմանագրային համագործակցության` ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան ունկնդրելու ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի ջազ-քառյակի համերգները:

«Ստանալով համագործակցության առաջարկ` համաձայնեցի, քանի որ այս համալսարանում տեսնում են պոտենցիալ եւ շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, կստանանք ցանկալի արդյունք. ուսանողներից ոմանք նաեւ կընդգրկվեն մեր խմբում»,- ասաց Գարի Քյոսայանը :

Խոսելով դասական երաժշտության եւ հատկապես ջազի մասինՙ Քյոսայանն ընդգծեց. «Հայաստանում չի պրորպագանդվում բարձրաճաշակ երաժշտությունը: Դրա փոխարեն հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ երաժշտության»:

Կարեւորելով բուհի մանկավարժական կադրեր պատրաստելու առաքելությունը` Գարի Քյոսայանն ավելացրեց. «Ապագա մանկավարժները շատ կարեւոր գործ են անում, ես կցանկանայի, որ նրանք նախ եւ առաջ լինեին շատ գրագետ եւ հետագայում յուրաքանչյուր երեխայի դաստիարակեն ինչպես սեփականին»:

Այս անգամ համերգի հյուրերն էին փորձի փոխանակման եւ համագործակցության շրջանակներում արդեն մեկ շաբաթ մանկավարժական համալսարանում գտնվող Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ:

http://azg.am/AM/2011102521





Ջազը` մանկավարժականում

Հոկտեմբեր 24, 2011

«Այնպիսի ազատ մթնոլորտ, ինչպիսին ջազն է ստեղծում, դժվար է ուրիշ տեղ գտնել, այն միեւնույն ժամանակ ազատություն է տալիս, եւ հավասարակշռում է մարդուն»,- ասում է ԱՄՆ քաղաքացի, ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը: Նրա արվեստն այսօր լսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Խոսելով դասական երաժշտության եւ հատկապես ջազի մասին Քյոսայանն ընդգծեց. «Հայաստանում չի պրորպագանդվում բարձրաճաշակ արվեստ: Փոխարենը հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ երաժշտության»:

Ըստ նրա, մեր խնդիրները գալիս են տգիտությունից. այն բոլոր չարիքների սկիզբն է: Բացի այդ, երաժշտի գնահատմամբ, այսօր մեզանում վերացել է արվեստ հասկացությունը: «Մեր բառապաշարից անգամ արվեստ բառը վերացել է, իսկ մշակույթ մենք միշտ ունեցել ենք, պետք է արվեստը վերականգնել»:
Ջազ երաժիշտը երկարատեւ ընդմիջումից հետո այսօր ապրում եւ ստեղծագործում է հայրենիքում:

Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը հանդես եկավ հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում: Ի դեպ, ՀՊՄՀ-ն ստեղծագործական պայմանագիր է կնքել ջազ քառյակի հետ, եւ այն այսուհետ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»:

Ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան ունկնդրելու ջազ-քառյակի համերգները: Գարի Քյոսայանը համալսարանում տեսնում է պոտենցիալ: Հնարավոր է, որ ուսանողներից ոմանք նաեւ ընդգրկվեն նրա խմբում:

 http://www.a1plus.am/am/culture/2011/10/24/jazz


Просмотров: 1065 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/85
Всего комментариев: 1
1 Ateqed  
0
order atorvastatin for sale <a href="https://lipiws.top/">oral lipitor 20mg</a> cheap atorvastatin 10mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz