Շաբաթ, 20.04.2024, 04:02
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 6 » http://azg.am/AM/2012040517 / ԿԱՅՔԻՑ
10:04
http://azg.am/AM/2012040517 / ԿԱՅՔԻՑ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՎ

ՔՐԻՍՏԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ապրիլի 4-ին Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետ էր այցելել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը :

Հանդիպման սկզբում բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը Շարմազանովին ներկայացրեց նախ որպես Մանկավարժական համալսարանի շրջանավարտի, ապա` իր գաղափարներին հավատարիմ, հայրենասեր եւ քաղաքականության գիտակ մարդու:

Շարմազանովը, կարեւորելով երկրի ներկայիս իրավիճակին տեղեկացված լինելը, ուսանողներին ներկայացրեց «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսություն:

Դասախոսության ընթացքում ԱԺ փոխնախագահը վերլուծեց ՀՀ-ի հետ առնչություն ունեցող տարբեր երկրների քաղաքական վիճակը, ապա` դրա համատեքստում, նաեւ Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը:

Խոսելով Արցախ-Ադրբեջան հարաբերությունների մասին` Շարմազանովը հստակեցրեց.

«Արցախն իր անկախությունը հայտարարել է դեռ Ադրբեջանից առաջ: Դարերի ընթացքում մենք մեր արյամբ ենք ապացուցել, որ հայն ապրելու եւ արարելու իրավունք ունի: Ադրբեջանն այսօր լուրջ հակահայկական քաղաքականություն է վարում բոլոր ուղղություններով: Սա նշանակում է, որ արտաքին քաղաքականությունում մենք նույնպես պետք է լինենք նախաձեռնող»:

Դիմելով ուսանողներին` Շարմազանովն ընդգծեց, որ հայերն իրավունք չունեն հետ մնալու աշխարհից եւ նրան համընթաց չքայլելու: Այսօր յուրաքանչյուրն ունի ինֆորմացիա տարածելու լայն հնարավորություն, պարզապես պետք է կարողանալ մրցունակ լինել տեղեկատվական տարածքում:

Նա նաեւ առաջարկեց ազգայինը քարոզելու համար պայքարել հնարավոր բոլոր տարբերակներով, մինչեւ անգամ` ինֆորմացիայի տարածումը սոցիալական ցանցերում:

Դասախոսության ընթացքում վերլուծությունների, փաստերի համադրմամբ Շարմազանովը համեմատություններ կատարեց Հայաստանի եւ հարեւան պետությունների միջեւ:

«Մեզնից շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ Հայաստանն այսօր չհայտարարված պատերազմի մեջ է: Մենք պետք է պատրաստ լինենք 21-րդ դարի նետած մարտահրավերներին: Հայաստանն այսօր հարեւանների հետ հարաբերությունները կառուցում է երկարատեւ խաղաղության եւ կայունության սկզբունքներով: Ուստի պետք է առաջնորդվել միայն ազգային-պետական շահերով, ազգային խնդիրներով, լինել միասնական եւ իրականացնել ճկուն հայակենտրոն քաղաքականություն»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքը` նա հորդորեց ուսանողներին հպարտանալ հայ լինելու համար, քանի որ նրանք են կերտում անկախ պետության պատմությունը. «Այն մարդը, որը դժգոհում է իր հայրենիքից, նա տառապում է ոգու հիվանդությամբ»,-դասախոսության ավարտին ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դասախոսությանը ներկա բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը հանդիպման ավարտին դիմելով ԱԺ փոխնախագահին, ասաց. «Փաստերով ապացուցված վերլուծությունը եւ աշխարհաքաղաքական զարգացումների մասին Ձեր փոխանցած տեղեկատվությունը մեզ անչափ մտահոգեց»:

Բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Վանուհի Բաղրամյանը շատ է կարեւորում նման դասախոսությունները. «Մեզ համար կածրատիպ է դարձել, որ քաղաքական գործիչները խոսում են միայն տերմիններով: Հաճելի էր լսել Էդուարդ Շարմազանովի այս յուրօրինակ դասախոսությունը, որում տերմիններին փոխարինում էր հայրենասիրական ոգին: Մեզանից յուրաքանչյուրն իրեն զգաց հայրենիքի համար մղվող գաղափարական պայքարում հզոր անհատականություն»:

Ի դեպ, ազգայինը քարոզելու համար բանասիրական ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ, բաց դասեր, դասախոսություններ:

Просмотров: 1092 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/141
Всего комментариев: 1
1 Pbjgzc  
0
order atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg generic</a> buy lipitor 10mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz