Հինգշաբթի, 28.03.2024, 13:41
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Մայիս » 24 » ՄԵՐ ՄԱՍԻՆ
09:16
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ինչու՞ են ուսանողներն ընթերցում միայն հայերենով

22.05.2012




Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը պարբերաբար համալրվում է նորագույն ուսումնական, գիտա-տեղեկատվական, գեղարվեստական գրքերով և ամսագրերով. յուրաքանչյուր ամիս բոլոր մասնագիտությունների գծով գրադարանն ստանում է 50-ից ավել օտարալեզու ամսագիր: 
 
Գրադարանը դրանք ստանում է պրոֆեսորադասախոսական կազմի ցանկությամբ, սակայն նկատելի է, որ դրանք չեն կիրառվում ուսանողների աշխատանքներում: 
 
Գրադարանի տնօրեն պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը նկատում է, որ  օտարալեզու գրականությունը խիստ  սահմանափակ է օգտագործվում. «Սա կարելի է վերագրել օտար լեզուների վատ իմացությանը: Երբ ուսանողը որևէ գիրք է պատվիրում, մենք նրան տեղեկացնում ենք նաև օտարալեզու նորագույն գրականության մասին, բայց նրանք, տարբեր պատճառաբանություններով, կրկին վերցնում են հայերենը»:
 
Օտարալեզու նորագույն ամսագրերի չօգտագորման խնդիրը գրադարանի տնօրենը բազմիցս  բարձրաձայնել է, քանի որ համոզվել է` չկա օտարալեզու աղբյուրներից օգտվելու պարտադրանք, մինչդեռ ընդունված է, որ ցանկացած գիտական աշխատանքում  ցանկալի է ընդգրկել նաև օտարալեզու գրականություն: 
 
Տիգրան Պետրոսյանցը նկատում է նաև` ուսանողները երբեմն գրադարանում են տեղեկանում, որ այդ ամսագրերը կան համալսարանի գրադարանում:
 
Հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը գրեթե ամեն օր օգտվում է ռուսալեզու գրականությունից` խոստովանելով, որ  հայերենը լինելու դեպքում անպայման դրանից կօգտվեր, իսկ ռուսերենով և այլ լեզուներով լույս տեսնող նորագույն ամսագրերի մասին տեղյակ չէր: 
 
Բացի  գրքերից, ուսանողները գրադարանում օգտվում են նաև համացանցից: Այս դեպքում էլ նկատելի է հատկապես հայալեզու կայքերի կիրառումը կամ տարբեր լեզուներից հայերեն թարգմանությունները: 
 
Հոգեբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Բելա Հարությունյանը նույնպես իր կուրսային աշխատանքներում օգտվում է օտարալեզու գրականությունից, սակայն նկատում է, որ  տարբեր սերունդների դասախոսներ ինֆորմացիայի տարբեր աղբյուներ են մատնանշում. ավելի տարեց դասախոսները ուսանողին մղում են դեպի գիրքը, իսկ երետասարդները` համացանցը: 
Գրադարանի տնօրենը հավաստիացնում է, որ իրենք ապահովում, առաջարկում են ուսանողին մեծածավալ օտարալեզու գրականություն, իսկ օգտվելուն առավել շատ կարող են  մղել միայն դասախոսները:  
 
 
Խնդրի լուծմանը, թերևս,  կնպաստեն համալսարանի ուսումնական պրոցեսում կատարված փոփոխությունները, ըստ որի` բակալավրատն ավարտած ուսանողը հայերենից բացի պարտադիր կտիրապետի մեկ օտար լեզվի` իր ցանկությամբ: 
 
Ի դեպ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1922 թ-ին` 190 կտոր գրականության ֆոնդով:
 
Գրադարանն ունի 24 օրինակ հնատիպ, ավելի քան 3000 արժեքավոր գիրք, 768 նախախորհրդային հայկական ամսագիր: Գրադարանի մատենագիտության բաժնում պահվում է 702 ատենախոսություն և 758 սեղմագիր: Գրադարանը ստանում է 17 անուն թերթ ու 82 անուն գիտատեսական ամսագիր:
 
Գիտական գրադարանն ունի շուրջ 18.000 ընթերցող և ավելի քան 600.000 միավոր գիրք:

http://armspu.am/news/n/868/ln/am




Просмотров: 1577 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/548
Всего комментариев: 2
2 Dcexor  
0
buy atorvastatin 10mg pills <a href="https://lipiws.top/">order generic lipitor</a> atorvastatin usa

1 Gqolyb  
0
purchase lipitor for sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg online cheap</a> lipitor without prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz