Շաբաթ, 20.04.2024, 04:05
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 18 » http://armspu.am/news/n/780/ln/am - ԿԱՅՔԻՑ
10:29
http://armspu.am/news/n/780/ln/am - ԿԱՅՔԻՑ

Գիտաժողով. երկրորդ օր

 


Ապրիլի 17-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրման 90-ամյակի շրջանակում անցկացվող` «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով աննախադեպ  միջազգային գիտաժողովի մասնաճյուղերը շարունակեցին իրենց աշխատանքները:
 
Հոգեբանության ոլորտի 4-րդ մասնաճյուղի աշխատանքներն անցկացվեց գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում նույն`«Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով:
 
4-րդ մասնաճյուղի աշխատանքները ղեկավարում էին ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Գայանե Շահվերդյանը, «Ուրարտու» համալսարանի ռեկտոր,հոգեբանական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարնի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր  Ասյա Բերբերյանը և ՀՊՄՀ-ի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը:
 
Օրվա առաջին զեկույցը ներկայացրեց Զարգացման և կիրառական հոգաբանության ամբիոնի դեցենտ Վահան Սարգսյանը: Թեման`«Միջմշակութային մանկավարժության կրթության և կոմպետենցիաների զարգացման ուսումնառողների պրակտիկայի հոգեբանական հիմնախնդիրներն» էր:
 
Զեկույցում ներկայացվեց  21-րդ դարում կոգնիտիվ-տեղեկատվական աշխարհում կրթության մարտահրավերների դիմակայման  հոգեբանական ուղիների որոնման անհրաժեշտությունը, հոգեբանական հետազոտությունների որակական և քանակական մոտեցումների համատեղման և հասարակական գործընթացների հոգեբանական ուսումնասիրության անհրաժեշտությունը: 
 
«Ինտերիորիզացված հանիբալիզմ» թեմայով զեկուցեց սեկցիայի համանախագահողներից`ԵՊՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Գայանե Շահվերդյանը:
 
Զեկույցի հիմնական առանցքը հատկապես վերջին քսան տարում ներմուծված գաղափարն էր`«գլոբալիզացիան»:
 
Զեկուցողը հետաքրքրական համարեց այն, որ առանց ղեկավարի, առանց վերջինիս խմբին ներգրավվելու և առանց գաղափարական հիմնավորումների, գլոբալիզացիայի գործընթացները փոխանցվում են մարդու ենթագիտակցականից դեպի գիտակցականը`դարձնելով մարդուն մասսայական մշակույթի կրողը:
 
ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը և ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտումյանը ներկայացրեցին «Փոխակերպվող հասարակությունը որպես սոցիալական տագնապալիության միջավայր և նրա սոցիալ-հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա» թեմայով զեկույցը:
 
Զեկուցման մեջ քննարկվեց փոխակերպվող հասարակության հիմնախնդիրները և նրա սոցիալ-հոգեբանական, տնտեսական ազդեցությունը մարդկանց կենսագործունեության վրա: Քննարկվեցին նաև անձի վարքային, արժեքային կողմնորոշիչների փոփոխության հոգեբանական մեխանիզմները:
 
4-րդ մասնաճյուղի աշխատանքներում զեկույցներով հանդես եկան նաև ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետեի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, ՀՊՄՀ-ի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, ՀՊՄՀ-ի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիարական գտությունների դոկտոր Կոնստանտին Դանիելյանը, ԵՊՀ-ի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Սեյրան Ամիրյանը և այլք:
 
5-րդ մասնաճյուղի աշխատաքներն ընթացան «Փոխակերպվող հասարակությունը և կիրառական հոգեբանության խնդիրները» խորագրով:
 
Մխիրթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի դոցենտ, բժիշկ, գիտությունների դոկտոր Արմեն Սողոյանը ներկայացրեց «Հոգեբուժական ծառայությունն անցումային շրջանում» թեմայով զեկույցը:
 
Վերջինս ներկայացրեց անցումային շրջանում գտնվող երկրների,  այդ թվում` Հայաստանի տնտեսական դժվարությունների ազդեցությունը խոցելի խմբերի, այդ թվում  նաև հոգեկան խանգարումներ ունեցողների վրա:
 
Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի «Աուտոդեստրուկտիվ հակումների տարբեր դրսևորումները, որպես փոխակերպվող հասարակության բնութագրիչ» թեմայով զեկույցը:
 
Նա զեկույցի ընթացքում, հենվելով ՀՀ զինվորական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում առկա փաստերի հիման վրա ներկայացրեց իր կողմից 2000-2005թթ-ին ՀՀ ԶՈՒ ուսումնասիրված աուտոդեստրուկտիվ դեպքերի հոգեբանական առանձնահատկությունները:
 
Զեկուցումներով հանդես եկան նաև ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, հոգեբանության դոցենտ Հեղինե Խաչատրյանը, Ֆիզիկական կուլտուրային հայկական պետական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Բաբայանը, ԵՊՀ-ի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը և այլք:
 
Ներկայացված երկու մասնաճյուղերում  էլ զեկույցներն ընթացան  բուռն քննարկումներով` հարց ու պատասխանի տեսքով:
Просмотров: 1540 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/234
Всего комментариев: 2
2 Nspafn  
0
buy generic atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg</a> order lipitor without prescription

1 Fonwqu  
0
buy atorvastatin 80mg sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> buy atorvastatin sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz