Ուրբաթ, 26.04.2024, 01:49
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 17 » http://armspu.am/news/n/765/ln/am - ԿԱՅՔԻՑ
09:14
http://armspu.am/news/n/765/ln/am - ԿԱՅՔԻՑ
Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները

 16.04.2012

 «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումից հետո աշխատանքները շարունակվեցին ՀՊՄՀ-ում` 5 տարբեր սեկցիաներում զուգահեռ:
 
Հոգեբանության ոլորտի 4-րդ և 5-րդ միացյալ մասնաճյուղերի աշխատանքներն անցկացվեցին «Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով` ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում:
 
Սեկցիայի համաղեկավարներն էին` Դ.Ն.Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Իրակլի Իմեդաձեն, հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյին անվան համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն, ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը և ՀՊՄՀ-ի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Միջազգային և ֆրանսիացի հոգեվերլուծողների ընկերակցությունների անդամ, Հայ հոգեվերլուծողների ընկերակցության նախագահ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս-հայկական ընկերակցության փոխնախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելա Վարդանյանը:
 
«Անձի հիմնական և ածանցյալ նույնացումները» թեմայով զեկույցը ներկայացրեց ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
 
Զեկույցի ընթացքում նա ներկայացրեց անձի նույնացման խնդիրը: Նա առաջարկում է տարբերակել անձի հիմնական և ածանցյալ նույնացումները: 
 
Սամվել Խուդոյանի դիտարկմամբ, հիմնական նույնացումներն ի հայտ են գալիս վաղ տարիքում  և անձի կյանքում ունենում են արմատական նշանակություն, իսկ ածանցյալ նույնացումներն առաջանում են ավելի ուշ, որոնց համընկնումը օբյեկտի հետ քիչ է:
 

Հոգեվերլուծության մագիստրոս, Մաանզիայի պետական համալսարանի դոկտոր Ռիտա Կոյումջյան-Երամյանը ներկայացրեց «20-րդ դարի առաջին ցեղասպանության հոգեբանական հետևանքները» թեմայով զեկույց:
Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության մերժման հետևանքով  առաջացած վերապրողների և ժառանգների հոգեբանական տրավմաները:
Ռիտա Կոյումջյան-Երամյանը վստահ է`ամբողջությամբ անտեսված գաղտնիքների և տրավմաների անգիտակից գործառույթները երրորդ սերնդի մեջ կարող են զարգացնել անկայուն հուզական վարքեր, և չլուծված խնդիրներ առաջացնել:
 
«Անձի ինքնաիրացման հնարավորությունները փոխակերպվող հասարակությունում» թեմայով զեկույցը ներկայացրեց  ՀՊՄՀ տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը:
 
Հոգեբանական գիտությունների դոկտորը ներկայացրեց անձի ինքնաիրացման հնարավորությունները` նորարարությունների ճգնաժամային պայմաններում, նորարարական շոկ հասկացությունը,  դրա ախտանիշներն ու  զարգացման փուլերը»:
 
Փոխակերպվող հասարակությունում Վլադիմիր Հարությունյանը կարևորում է «գիտելիքների հասարակությունը»:
 
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և ֆինանանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Միրզախանյանը ներկայացրեց «Մենեջմենթում միջանձնային ագրեսիայի կառավարման որոշ մոտեցումների շուրջ» թեմայով զեկույցը:
 
Տնտեսագիտության թեկնածուն պատկերային ներկայացման միջոցով անդրադարձավ ագրեսիայի ուսումնասիրության հիմնական տեսական դրույթներին` մենեջմենթին` կազմակերպության կամ հաստատության համատեքստում: 
 
Նա իր զեկույցում ագրեսիան դիտարկեց ոչ միայն որպես խոչընդտող հանգամանք, այլև` որպես արգելակող գործընթաց և բացասական հետևանք: 
 
Կառլեն Միրզախանյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց ինչպես անհատական, այնպես էլ հասարարական բնույթի ագրեսիվ պահվածքի վերաբերյալ հիմնական տեսակետները, վարքագծային դիտարկման հնարավոր տարբերակները`ագրեսիվ վարքագծի և վերաբերմունքի պայմաններում:
 
«Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով մասնաճյուղի աշխատանքի ընթացքում զեկույցով հանդես եկան նաև Բուենոս-Այրեսի հոգեվերլուծողների ընկերակցության պատվավոր անդամ, հոգեվերլուծական ինստիտուտի պրոֆեսոր, Լինբերմանի կլինիկական կենտրոնի պրոֆեսոր  Ասպեդ Արիյանը:
 
«Դեռահասային պաթոլոգիայի վաղ ախտորոշում» թեմայով զեկույցում նա ներկայացրեց պուբերտատի ժամանակ էդիպյան կոմպլեքսի երկրորդ վերամշակման ընթացքը, մանկական մարմնի կորուստի և նարցիսիզմի վերաակտիվացման ասպեկտը:
 
ՀՀ ԳԱԱ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Նաղդյանը ներկայացրեց «Փոխակերպվող հասարակությունը և տրանսցենդենտալ մետաֆիզիկան» թեմայով զեկույցը, իսկ ՀՊՄՀ-ի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Միջազգային և ֆրանսիացի հոգեվերլուծողների ընկերակցությունների անդամ, Հայ հոգեվերլուծողների ընկերակցության նախագահ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս-հայկական ընկերակցության փոխնախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելա Վարդանյանը` «Մայրերի սուպերվիզիան և նրա թերապևտիկ ադեցությունը երեխաների վրա»:
 
Զեկուցողների թվում էին նաև Դ.Ն.Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Իրակլի Իմեդաձեն, հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյին անվան համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն և Թբիլիսիի բժշկակական պետական համալսարանի հեգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռամազ Սակվալիձեն:
 
Գիտաժողովի 4-րդ և 5-րդ միացյալ մասնաճյուղերի մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին սեկցիայի աշխատաքները:



 

Просмотров: 1220 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/189
Всего комментариев: 2
2 Kolhyz  
0
cost lipitor <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg canada</a> order atorvastatin 80mg pills

1 Hlvbcb  
0
atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg online cheap</a> brand lipitor 80mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz