Ուրբաթ, 19.04.2024, 19:14
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 17 » http://armspu.am/news/n/762/ln/am - ԿԱՅՔԻՑ
09:01
http://armspu.am/news/n/762/ln/am - ԿԱՅՔԻՑ
Մանկավարժականում մեկնարկեց միջազգային աննախադեպ գիտաժողով

16.04.2012

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Փիլիսոփայության միջազգային ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան ապրիլի 16-17-ին Երևանում կազմակերպել են միջազգային գիտաժողով` Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով: 
 
Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունենցավ ապրիլի 16-ին «Անի պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում:
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն  Գեորգ Բրուտյանը:
 
Վերջինս ողջունեց գիտաժողովին մասնակցող ՀՀ վարչապետին, ՀՀ Կրթության և գիտության նախարարին, ներկաներին, ապա հավելեց, որ փոխակերվող հասարակության կարևոր խնդիրներից է` առանց հինը դեն նետելու ժառանգել այն արժեքները, որոնք կօգնեն զարգանալ մեր ժողովրդին»:
 
Գեորգ Բրուտյանը ավելացրեց, որ մեր օրերում իր ներքին օրենքներով զարգացող գիտության միջոցով  պետք է փորձել օգնել նաև երկրի տնտեսության զարգացմանը:
Գիտաժողովի մասնակիցներին ՀՀ կառավարության  անունից ողջունեց նաև ՀՀ վարչապետ, Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ  Տիգրան Սարգսյանը:
 
 «Մանկավարժական համալսարանի կազմակերպած գիտաժողովի թեման  խիստ արդիական է ոչ միայն գիտնականնների, այլև ցանկացած երկրում գործող գործադիր իշխանության համար: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար: Ուրախ եմ, որ մեր գիտնականների կողքին այսօր գտնվում են միջազգային կարգի գիտնականներ, ինչը կնպաստի մանկավարժական համալսարանի  մասնագետների համագործակցությանը միջազգային մեծության գիտնակաների հետ»:
 
ՀՀ վարչապետն իր ելույթում նշեց նաև, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա, որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մյուս կողմից, շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռևս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք: 
 
 
Գործադիր մարմնի ղեկավարը ելույթի վերջում հավաստիացրեց, որ գիտության ոլորտի վրա այսուհետ ավելի մեծ ուշադրության կդարձվի և գիտաժողովի արդյունքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում:
 
 
Լիագումար նիստում փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի  համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգա¬յին ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը «Հավիտենական տիեզերքը և մարդու դատապարտված իրավունքը. համակերպու՞մ, թե՞ նախաձեռնողականություն» թեմայով զեկույցում հայտնեց այն համոզմունքը, որ արժեքները ծնում են մտքեր` ծագելով ենթագիտակցականից: 
 
«Գեղեցկությունը, ճշմարտությունը և բարին, որոնք մարդու համար բացարձակ արժեքներ են, ենթադրում են իդեալներ, որոնց պետք է ձգտել և հասնել մարդկային գիտակցության միջոցով:
 
Մարդկության արտաքին տարածությունը` առաքինություններով և թերացումներով հանդերձ, իր մեծացմանը զուգընթաց ստիպված է հանդիպել տիեզերքի անողոք օրենքներին: Կփրկվի՞ այն վերջապես շարունակական վերահարմարեցումների շնորհիվ, թե՞ հարկադրաբար կարտաքսվի Երկրի կողմից: Նախկին հեռանկարը կարող է գերակշռել միայն այն դեպքում, երբ ենթադրի մարդու բնույթից ագահության բացառում»,-համոզված է փիլիսոփայության դոկտորը :
 
 «Արդի բազմամշակութային հասարակությունը և միջմշակութային հարաբերությունների հերմենևտիկան» թեմայով զեկույցը ներկայացրեց փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը
 
Իր զեկույցում նա ընդգծեց, որ մշակութային ինքնության տեղական, տարածաշրջանային և համաշխարհային հարթությունների միջև առկա բարդագույն փոխհարաբերությունները մեծացող բազմամշակութային հասարակություններին ներկայացնում են նոր մարտահրավերներ: 
 
Փիլիսոփայության դոկտորը կարծում է, որ պետությունների կայունության ապագան կախված կլինի մշակութային բազմազանության նկատմամաբ վերաբերմունքից:
 Զեկուցման ընթացքում փորձ արվեց «քաղաքակրթությունների երկխոսության» ժամանակակից դիսկուրսի համատեքստում ուրվագծել միջմշակութային հարաբերությունների դինամիկան գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգացմանը զուգընթաց:
 
«Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում» թեման ներկայացրեց Կոպենհագենի Աարուսի  համալսարանի պրոֆեսոր,Կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի  (FISP) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպը: Նա իր ելույթում նշեց. «Աշխարը մեր օրերում բախվում է բազմաթիվ խոշոր խնդիրների, որոնք կարող են լուծվել համատեղ ջանքերով: Աշխարհի քաղաքացի կամ «կոսմոպոլիտ» լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարևոր խնդիրներ կան, որոնք նույնիսկ ամենաուժեղ ազգը միայնակ չի կարող լուծել: Մենք, որպես մարդիկ, աշխարհում ունենք երկու անդամություն` աշխարհի քաղաքացի և երկրի քաղաքացի: Աշխարհի քաղաքացին չպետք է դեմ խաղա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունեությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային և ազգային կյանքի պահպանմանը»:
 
Լիագումար նիստի ավարտին «Փսիխոպաթիա. առնչությունները փոխակերպվող հասարակության հետ» թեմայով զեկույցը ներկայացրեց Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ընկերակցության նախագահ Դեյվիդ Կուկը:
 
Դատակլինիկական հոգեբանության պրոֆեսորը ներկայացրեց փսիխոպաթիա երևույթի ներկայիս դրսևորումները և իր 30 տարվա աշխատանքային փորձի արդյուքները:
Դեյվիդ Կուկը վստահեցրեց, որ փսիխոպաթիան գաղափար է, որն ամրագրվել է մարդկության կողմից դեռևս հազարավոր տարիներ առաջ: «Փսիխոպաթիան ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններ: Հպարտությունն այն հիմնական բաղադրիչն է, որը հանգեցնում է դրան»,-եզրափակեց Դեյվիդ Կուկը:
 
Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը վարչապետին շնորհեց Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանը շնրհակալություն հայտնեց  բարձր գնահատականի համար` այն համարելով պարտավորեցնող:
 
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ՀՊՄՀ-ում` 5 տարբեր սեկցիաներում զուգահեռ:



Ապագան գիտելիքինն է

Երեկ տեղի ունեցավ «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ» (փիլիսոփայական եւ հոգեբանական տեսանկյուններ) թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը։
Հանդիսավոր նիստը բացեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ—ին առընթեր մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեւորգ Բրուտյանը. «Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնի եւ նորի պայքարում ստեղծվում է փոխակերպման միտված հասարակություն։ Այդ գործընթացում տեղի է ունենում անցյալից մեզ հասած լավի, օգտակարի եւ նորի ծիլերի դեռեւս չկանգնեցված օրգանական զուգակցում։ Դա նշանակում է նաեւ, որ հինը ոչ թե դեն է նետվում բոլոր դեպքերում ու պայմաններում, այլ կերպարանափոխվում է նորի ազդեցության տակ եւ նպաստում նորի զարգացմանը։ Դա այն է, ինչ մասնագետներն անվանում են փոխակերպվող հասարակություն։ Այդ փոխակերպումն իր մեջ ներառում է զարգացման հիմնական շերտերը եւ փուլերը»։
Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը։
Փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը ներկայացրեց «Արդի բազմամշակութային հասարակությունը եւ միջմշակութային հարաբերությունների հերմենեւտիկան» թեմայով զեկույցը, որում ընդգծեց, որ պետությունների կայունության ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք վերաբերում մշակութային բազմազանությանը։ Զեկուցման մեջ Կոխլերը ներկայացրեց «քաղաքակրթությունների երկխոսության» ժամանակակից դիսկուրսի համատեքստում միջմշակութային հարաբերությունների դինամիկան՝ գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգացմանը զուգընթաց։
Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում թեմայով զեկույցի հեղինակը Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, կրթության բաժանմունքի էթիկայի եւ իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպն էր։ Աշխարհի քաղաքացի կամ «կոսմոպոլիտ» լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարեւոր խնդիրներ կան, որոնք ոչ մի ազգ՝ նույնիսկ ամենաուժեղը, չի կարող միայնակ լուծել, ասաց նա։ Զեկուցողն ընդգծեց, որ աշխարհի քաղաքացին չպետք է դեմ հանդես գա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունեությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային եւ ազգային կյանքի պահպանմանը։
«Փսիխոպաթիա. առնչությունները փոխակերպվող հասարակության հետ» թեմայով զեկույցով հանդես եկավ Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության եւ իրավունքի եվրոպական ընկերակցության նախագահ Դեյվիդ Կուկը։ Նա անդրադարձավ, որ դեռեւս Աստվածաշնչում կարելի է հանդիպել փսիխոպաթիայի նկարագրությունների։ Նա մանրամասն ներկայացրեց այն բոլոր վարքագծային խանգարումները, որոնք հանդիպում են փսիխոպաթիայի ժամանակ։

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20120417_16&flag=am





ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայական եւ հոգեբանական տեսանկյուններ) թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովի հադիսավոր բացումը: Գիտաժողովը կազմակերպել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Փիլիսոփայության միջազգային ակադեմիան եւ Հայոց փիլիսոփայական ակադեմիան:

Հանդիսավոր նիստը բացեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեւորգ Բրուտյանը :

Ողջունելով ներկաներին Բրուտյանն ասաց. «Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնի եւ նորի պայքարում ստեղծվում է փոխակերպման միտված հասարակություն: Այդ գործընթացում տեղի է ունենում անցյալից մեզ հասած լավի, օգտակարի եւ նորի ծիլերի դեռեւս չկանգնեցված օրգանական զուգակցում: Դա նշանակում է նաեւ, որ հինը ոչ թե դեն է նետվում բոլոր դեպքերում ու պայմաններում, այլ կերպարանափոխվում է նորի ազդեցության տակ եւ նպաստում նորի զարգացմանը: Դա այն է, ինչ մասնագետներն անվանում են փոխակերպվող հասարակություն: Այդ փոխակերպումն իր մեջ ներառում է զարգացման հիմնական շերտերը եւ փուլերը:

Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլեւ քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիրՙ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նկատեց նաեւ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձեւով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները եւ պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա, որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, եւ աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջեւ ձեւավորվում է որակապես նոր տիպիՙ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ընդգծեց ՀՊՄՀ խորհրդի նախագահը:

Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը :

Ապա փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուկի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը ներկայացրեց «Արդի բազմամշակութային հասարակությունը եւ միջմշակութային հարաբերությունների հերմենեւտիկան» թեմայով զեկույցը, որում ընդգծեց, որ պետությունների կայունության ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվում մշակութային բազմազանությանը: Զեկուցման մեջ Կոխլերը ներկայացրեց «քաղաքակրթությունների երկխոսության» ժամանակակից դիսկուրսի համատեքստում միջմշակութային հարաբերությունների դինամիկան` գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգացմանը զուգընթաց:

«Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում» թեմայով զեկույցի հեղինակը Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժանմունքի էթիկայի եւ իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպն էր: «Աշխարհի քաղաքացի կամ «կոսմոպոլիտ» լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարեւոր խնդիրներ կան, որոնք ոչ մի ազգ` նույնիսկ ամենաուժեղը, չի կարող միայնակ լուծել»,- ասաց նա: Զեկուցողն ընդգծեց, որ աշխարհի քաղաքացին չպետք է դեմ հանդես գա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունեությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային եւ ազգային կյանքի պահպանմանը:

«Փսիխոպաթիա. առնչությունները փոխակերպվող հասարակության հետ» թեմայով զեկույցով հանդես եկավ Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության եւ իրավունքի եվրոպական ընկերակցության նախագահ Դեյվիդ Կուկը : Նա անդրադարձավ, որ դեռեւս Աստվածաշնչում կարելի է հանդիպել փսիխոպաթիայի նկարագրությունների: Նա մանրամասն երկայացրեց այն բոլոր վարքագծային խանգարումները, որոնք հանդիպում են փսիխոպաթիայի ժամանակ:

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը վարչապետին շնորհեց Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարեց պարտավորեցնող եւ շնորհակալություն հայտնել բարձր գնահատանքի համար: Գիտաժողովը շարունակվում է փիլիսոփայության եւ տրամաբանության ոլորտի հինգ մասնաճյուղերի զուգահեռ աշխատանքներով, որտեղ ելույթներով հանդես կգան խոշոր գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Դանիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից եւ ԼՂՀ-ից:

http://azg.am/AM/2012041711




Վարչապետ. Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն

Վարչապետ. Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված հայկական «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացմանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար:

«Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,-կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը:

«Մյուս կողմից, շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռևս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ այժմ գիտությունն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա և հավաստիացրել, որ գիտաժողովի արդյունքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գևորգ Բրուտյանը վարչապետին շնորհել է Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարել է պարտավորեցնող և շնորհակալություն հայտնել բարձր գնահատանքի համար:

http://www.panorama.am/am/politics/2012/04/16/premier-sargsyan/



Վարչապետը ներկա է գտնվել փոխակերպվող հասարակության խնդիրներին վերաբերող գիտաժողովի բացմանը

Ապրիլ 16, 2012 | 12:18

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված հայկական «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացմանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլեւ քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 Վարչապետը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձեւով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները եւ պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մյուս կողմից, շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռեւս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, եւ աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջեւ ձեւավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ այժմ գիտությունն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա եւ հավաստիացրել, որ գիտաժողովի  արդյունքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գեւորգ Բրուտյանը վարչապետին շնորհել է Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարել է պարտավորեցնող եւ շնորհակալություն հայտնել բարձր գնահատանքի համար:

http://news.am/arm/news/101396.html




Просмотров: 1854 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/174
Всего комментариев: 1
1 Bidygw  
0
lipitor 10mg oral <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg sale</a> buy lipitor without prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz