Չորեքշաբթի, 17.04.2024, 01:05
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 6 » http://armspu.am/news/n/738/ln/am ԿԱՅՔԻՑ
18:43
http://armspu.am/news/n/738/ln/am ԿԱՅՔԻՑ
Հայկական մանկավարժական և Սոֆիայի համալսարանները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

04.04.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի ներկայությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Բուլղարիայի լավագագույն բուհը՝ Սոֆիայի Սբ.Կլիմենտ Օրխիդսկու անվան համալսարանը հինգ տարվա ժամկետով համագործակցության հուշագիր ստորագրեցին:

«Մեր երկրների բուհերի միջև լավ հին կապեր են հաստատված:Արդեն երկար տարիներ համալսարանում ներառված է «հայագիտություն» առարկան»,- երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Բացի այդ, Բորիսովը նշեց, որ հինգ տարվա ընթացքում համալսարանական հրատարակչությունում բուլղարերեն լեզվով հրատարակվել է Հայաստանի պատմության մասին երեքհատորանոց գիրքը: 

«Համաձայնագիրն առաջիկա հինգ տարիների ընթացքում բուհերի միջև համագործակցություն է նախատեսում»,-ասաց մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Նա նշեց, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է համատեղ գիտաժողովների անցկացում, ուսանողների, դասախոսների և ադմինիստրատիվ աշխատողների փոխանակություն, համատեղ հետազոտությունների կատարում, ուսումնական ծրագրերի իրականացում ըստ աշխատանքային ծրագրում նշված առարկաների, վկայագրերի փոխադարձ ձանաչում:

Համագործակցությունը կլինի կրթության, գիտական և ուսումնամանկավարժական գործունեության ոլորտներում` ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունների և միջոցների կիրառմամբ:

Հայկական մանկավարժական համալսարանի ռեկտորը չբացառեց ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում Բուլղարիայի պատմությանը վերաբերող գիտահետազոտությունների անցկացումը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922թ-ին:

Սոֆիայի համալսարանը, որը կրում է սլավոնական գրի հիմնադիրներից մեկի՝ Սբ. Կլիմենտ Օրխիդսկու անունը, Բուլղարիայի ավագագույն բուհերից է և հիմնադրվել է 1888թ-ին:

Սոֆիայի Սբ.Կլիմենտ Օրխիդսկու անվան համալսարանի ներկայիս ռեկտորը պատմական գիտությունների դոկտոր, 13 գրքերի հեղինակ  Իվան Իլչևն է:Ի դեպ, հետաքրքիր համընկնումով  համաձայնագիրը կնքած երկու ռեկտորներն ունեն մի շարք նմանություններ: Նրանք երկուսն էլ պատմական գիտությունների դոկտոր են, յուրաքանչյուրն իր երկրում ավարտել է նույն համարը կրող` 114 անգլիական թեքումով դպրոցը, և մինչև ռեկտոր ընտրվելը եղել են նույն համալսարաններում ֆակուլտետի դեկաններ, երկուսի հայրերն էլ աշխատել են նույն բուհերում, և մասնագիտությամբ պատմաբաններ են:

 



Просмотров: 1372 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/421
Всего комментариев: 2
2 Efjyxx  
0
order atorvastatin 80mg pill <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 40mg</a> atorvastatin 80mg cheap

1 Lhhvjr  
0
buy atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg sale</a> atorvastatin tablet

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz