Ուրբաթ, 29.03.2024, 08:35
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Նոյեմբեր » 15 » http://armspu.am/news/n/1369/ln/am - ԿԱՅՔԻՑ
18:42
http://armspu.am/news/n/1369/ln/am - ԿԱՅՔԻՑ

Սեյրան Օհանյանը Մանկավարժականի հյուրն էր

15.11.2012

















Մանկավարժական համալսարանում տարբեր այցերով շարունակում են նշվել բուհի հիմնադրման  90-ամյակը: Այդ  առթիվ այսօր բուհում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 
 
Շնորհավորելով գիտական խորհրդի անդամներին և պրոֆեսորադասախոսական կազմին` նախարարը նկատեց. «Մանկավարժ լինելն ամենապատվաբեր մասնագիտությունն է. չկա մի ոլորտ որտեղ մանկավարժի դերակատարումն ընդգծված չլինի:
Մանկավարժական համալսարանի դերը հսկայական է մեր ժողովրդի պատմության բոլոր ժամականերում`այդ թվում նաև հայոց  բանակի կազմավորման գործում:
Արցախի ազատագրմանը մասնակցած  Մանկավարժականի կամավորական ջոկատների և  բուհի շրջանավարտներ  Մովսես Գորգիսյանի, Մեխակ Մեխակյանի, մյուս 11 հերոսների  մասնակցությունն այդ պատերազմում շրջեցին պատմության անիվը:
Այսօր էլ բուհը պատմական, ճանաչողական այցերի միջոցով անում է ամեն ինչ ապագա սերնդի մոտ ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար»:
 
Նախարարը կարծում է, որ մանկավարժությունն ու ռազմարվեստը շատ նմանություններ ունեն. հայ մանկավարժներն այսօր էլ  ծառայում են հայոց բանակում, զբաղեցնում բարձր պաշտոններ և իրենց գրագիտությամբ, նվիրումով ու գործունեությամբ ոչնչով չեն զիջում կադրային սպաներին: 
Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ ուսուցիչների դարբնոցը կիրականացնի իր  առջև դրված խնդիրները, համագործակցությունն էլ կլինի շարունակական:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը մեծ պատիվ համարեց Սեյրան Օհանյանի այցը. «Մեկ անգամ ևս ծանոթանալով Ձեր կենսագրությանը` հպարտանում եմ, որ անկախության շրջանում մեր մեծագույն ձեռքբերումը`հայոց բանակը, հենց դուք եք ղեկավարում:
Մեզ պատկանող հողը վերադարձնելու արդարացի պայքարում  Ձեր` Արցախի ազգային  հերոսի լուման ևս  հսկայական է:  Տարիներ շարունակ Հայոց բանակի և Մանկավարժական համալսարանի միջև եղել է սերտ համագործակցություն:
 
Ամեն շաբաթ մեր Ուսանողական խորհուրդը, դասախոսներն այցելում են տարբեր զորամասեր, իսկ մեր վերջին` ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» փորձնական ծրագիրը  ևս մեկ անգամ ամրապնդեց այդ համագործակցությունը»,-հավելեց ռեկտորը:
 
Սեյրան Օհանյանը պատասխանեց Գիտխորհրդի անդամների`բանակի հրամանատարության կրթական որակին, սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերին: 
 
Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը Սեյրան Օհանյանին հանձնեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակի հոբելյանական մեդալը, բուհի պատմությունն ու տարեգրությունը ներկայացնող պատկերազարդ ալբոմի առաջին օրինակն ու  Կիրառական արվեստի բաժնի ուսանողի պատրաստած հուշանվերը:
 
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  Ռուբեն Միրզախանյանին`  «Զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցության, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակության ներդրման» և Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ հանձնեց  «Անդրանիկ Օզանյան» և «Հայոց բանակի 20-ամյակ» մեդալները:
 
Նախարարը արծաթազօծ կոմպոզիցիա նվիրեց 90-ամյա հոբելյանը նշող համալսարանին. Այն տեղ կգտնի Համալսարանի նորաստեղծ թանգարանում:
 
Նախարարի հրամանով «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեցին  Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը, Պատմության և իրավագիտության դեկան Էդիկ Գևորգյանը,  Հայոց պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիդա Արամյանը, իսկ «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեց Շախմատի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանը:
 
















Просмотров: 959 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/26
Всего комментариев: 2
2 Vrvthz  
0
buy generic lipitor <a href="https://lipiws.top/">generic atorvastatin</a> oral lipitor

1 Onyuib  
0
lipitor 20mg oral <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg tablet</a> buy lipitor 10mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz