Երեքշաբթի, 16.04.2024, 09:58
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Նոյեմբեր » 3 » http://armspu.am/news/n/1310/ln/am - ԿԱՅՔԻՑ
12:03
http://armspu.am/news/n/1310/ln/am - ԿԱՅՔԻՑ

Նոր նախագծեր Գիտական խորհրդի նիստում

01.11.2012

Մանկավարժականում գիտական խորհրդի հերթական նիստը սկսվեց անակնկալով.  գիտխորհրդի անդամներն առաջիններն էին, ում ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը  արժանացրեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալների: 
 
Մանկավարժական համալսարանի նոր Կանոնադրության վերաբերյալ զեկուցեց Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Խոսելով  բուհում կատարվող արմատական բարեփոխումների, ռազմավարական  նոր խնդիրների և մարտահրավերների մասին` նա  գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Կանոնադրության նոր նախագիծը` ամբողջական և մշակված տարբերակով: 
 
«Համալսարանի գործող Կանոնադրությունը հաստատվել է դեռևս 10 տարի առաջ` ՀՀ կառավարության որոշմամբ: Նոր Կանոնադրության նախագծի համաձայն` փոփոխություններ  և լրացումներ են առաջարկվում բոլոր բաժիններում,վերաշարադրվել են մի շարք դրույթներ: Ամբողջությամբ տարանջատվել են Համալսարանի աշխատողների և ուսանողների իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց Արմեն Թամազյանը
 
 

Հայցորդների և ասպիրանտների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց  Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը:
 
Վերջինս նշեց, որ ուսումնասիրության հիմնական նպատակն է նախապատրաստվել Համալսարանի գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման բարեփոխումներին և հայցորդների  համար կրեդիտային համակարգի ներդրմանը:
 
«Ուսումնասիրության ընթացքում անդրադարձել ենք ուսումնահետազոտական և գիտական աշխատանքների անհատական պլանին, դրա կատարմանը, հայցորդի կամ ասպիրանտի ընդհանուր և մասնագիտական պատրաստվածությանը, ատեստավորմանը: Ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման կարգի նախագիծը հնարավորություն կտա ասպիրանտների և հայցորդների հետ  աշխատանքներն իրականացնել առավել ողջամիտ և կանխատեսելի`նպաստելով նրանց գիտական գործունեությանը»,-հավելեց Հետբուհական կրթության գծով պրոռեկտորը: 
 
Գիտական խորհրդի քննարկմանն առաջադրված հաջորդ հարցը վերաբերվում էր համալսարանում պրակտիկայի գործընթացին:
 

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց մանկավարժական  պրակտիկայի թղթապանակի կիրառման կառուցվածքն ու  ընթացակարգը, դրույթները, ուսանողների մանկավարժական  պրակտիկայի շրջափուլերը, սկզբունքները:

 
Վերջինս վստահեցրեց` պրակտիկայի թղթապանակը նպատակ ունի մանկավարժական գնահատման բարելավման  և զարգացման միջոցով նպաստել սովորողների ուսումնական ձեռքբերումներին և մասնագիտական կոմպետենցիաներին:
 
Հեղինե Խաչատրյանը նաև նշեց, որ հիմք ընդունելով տվյալ ուսումնական տարում մանկավարժական պրակտիկայի ընթացքում դրա կիրառման արդյունավետությունը` տարեկան մեկ անգամ ընթացակարգը կարելի է պարբերական գնահատման և վերանայման ենթարկել: 
 
Գիտխորհուրդը որոշեց ֆակուլտետների, ամբիոնների և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմել հանձնաժողով` ուսանողների պրակտիկայի փաստաթղթային  փաթեթի նախագիծը լրամշակելու համար:
 
Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցի`ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման կարգի մասին զեկուցեց Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության
պետ Մկրտիչ Ավագյանը:  Նա վստահ է`  գնահատումը միջոց է մի կողմից հավաստելու ուսանողների առաջադիմությունը,  յուրացրած գիտելիքի մակարդակը,  ստացված վերջնարդյունքը,  մյուս կողմից` դրա     համապատասխանությունը կրթական նպատակներին և խնդիրներին: 
 
Կրթության զարգացման մասնագետը կարծում է, որ ուսանողի գնահատման հիմքում պետք է ընկած լինեն օբյեկտիվությունը,  մատչելիությունը, արդյունավետությունը,  չափելիությունն ու թափանցիկությունը: Այն հնարավոր կլինի վերահսկել ընթացիկ, միջանկյալ ստուգումների  և  հանրագումարային ամփոփման միջոցով, իսկ գնահատման առավելագույն ցուցանիշ սահմանել 100 միավոր`նախկին 20-ի փոխարեն:
 
Գիտխորհրդի նիստում առաջադրված բոլոր նախագծերն արժանացան ներկաների հավանությանը: 
 
Նիստի ավարտին փակ քվեարկության արդյունքում  հայտնի դարձավ, որ  համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության, Փիլիսոփայության և տրմաբանության, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնների վարիչներ ընտրվեցին վերոնշյալ ամբիոնների վարիչների պաշտոնակատարները:
 
 
 

Просмотров: 969 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/80
Всего комментариев: 1
1 Suaiio  
0
buy lipitor cheap <a href="https://lipiws.top/">lipitor 20mg ca</a> atorvastatin 80mg cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz