Չորեքշաբթի, 24.04.2024, 10:04
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հոկտեմբեր » 27 » http://armspu.am/news/n/1250/ln/am - ԿԱՅՔԻՑ
10:52
http://armspu.am/news/n/1250/ln/am - ԿԱՅՔԻՑ

Մանկավարժականում թևածեց
պոեզիայի շունչն ու ոգին

 26.10.2012


«Բարև, 
Մեկ հատիկ այս բառն եմ ասում…»
Պարույր Սևակի այս անզուգական բանաստեղծությամբ էլ մեկնարկեց Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ասմունքի ամենամյա մրցույթ-փառատոնը, որն անցկացվում էր Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակում:
 
Երկրորդ անգամ անցկացվող  ասմունքի փառատոնին մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողները, որոնք հանդես եկան իրենց հեղինակած ստեղծագործություններով:
 
Լավագույններին  ընտրելու իրավունքը վստահված էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ   Յուրի Հովհաննիսյանին, Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանին, Աշոտ Աբրահամյանի անվան հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի կաբինետի վարիչ Հասմիկ Սահակյանին՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբգար Ափինյանի նախագահությամբ:
 
Արդյունքների ամփոփումից պարզ դարձավ, որ «Լավագույն հեղինակային ստեղծագործություն» անվանակարգում երրորդ մրցանակին արժանացավ Հատուկ կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Հարությունյանը
 
Նրան  մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի նախագահ և քաղաքապետի օգնական Սամվել Մեթաջյանը:
 
Երկրորդ  մրցանակին արժանացած Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ժորա Հակոբյանին  պարգևատրեց  ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Վերջինս առաջարկեց, որ հաջորդ տարի կազմակերպվի ավելի մեծամասշտաբ՝ ասմունքի միջբուհական մրցույթ-փառատոն:
 
Նույն անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց  Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ադամյանը, ում  մրցանակը շնորհեց  Աիդա Հովհաննիսյանը:
 
Նա  ողջունեց միջոցառման անցկացումն ու վստահեցրեց՝ այս մրցույթ-փառատոնը և´ հեղինակների, և´ ասմունքողների համար կարևոր քայլ է դեպի պոեզիա: Նա ժյուրիի անդամների անունից խոստովանեց՝ լավագույնին ընտրելը դժվար է եղել: 
 
«Լավագույն ասմունքող» մրցանակին արժանացավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի շրջանավարտ Սյունե Մանուչարյանը, ում մրցանակը հանձնելու համար բեմ հրավիրվեց Ուսանողական գիտական ընկերության նախագահ Գեորգի Գաբրիելյանը
 
«Այսօրվա միջոցառումը վկայությունն է այն բանի, որ մեր համալսարանում կան շնորհաշատ ուսանողներ:  Կարող ենք վստահորեն ասել՝ մեր վաղվա դպրոցները հուսալի ձեռքերում  են»,-նշեց Գեորգի Գաբրիելյանը:
 
Միջոցառումն ամբողջական դարձրեցին Մարիամ Մելիք-Բախշյանի, Էմիլի Ղուկասյանի, Հայկազն Եփրեմյանի ու Յուրի Աբրահամյանի երաժշտական կատարումները:
 
 
 
 
 
 


Просмотров: 1118 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/112
Всего комментариев: 1
1 Sekeep  
0
atorvastatin 10mg usa <a href="https://lipiws.top/">where can i buy lipitor</a> buy lipitor 80mg without prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz