Ուրբաթ, 19.04.2024, 00:22
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Ապրիլ » 11 » ՀՊՄՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
13:05
ՀՊՄՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

՛՛ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ՛՛ կենսագրական հանրագիտարան



ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՊՄՀ 1988 թ-ի շրջանավարտ


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՅԿԱՐԱՄԻ /ծն. 02.11.1963 թ., Երևան/, ՀՀ դիվանագիտական առաջին դասի առաջին քարտուղար, Երևանի Մյասնիկյանի շրջխորհրդի պատգամավոր /1991-1995 թթ-ին/: 1981 թ. ավարտել է Երևանի թիվ 157 միջնակարգ դպրոցը, 1988 թ.՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, 1993 թ.՝ Նիդերլանդների Թագավորության Քլինգենդայլի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երիտասարդ դիվանագետների դասընթացը, 2001 թ.՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ԱՊՀ հետ տեխնիկական աջակցության եգիպտական հիմնադրամի դասընթացը: 1981-1982 թթ-ին եղել է Երևանի ժամացույցի գործարանի բանվոր, 1982-1984 թթ-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բանվոր, 1988-1990 թթ-ին՝ ՛՛Գառնի՛՛ գործարանի ՛՛Անի՛՛ բազմատպաքանակ թերթի գրական աշխատող, 1990-1992 թթ-ին՝ ՛՛Հայաստանի Հանրապետություն՛՛ պաշտոնաթերթի մեկնաբան-թղթակից, 1992-1993 թթ-ին՝ ՀՀ հեռուստապետվարչության ՛՛Ռադիո-09՛՛ գործակալության մշակույթի մեկնաբան: 1993 թ-ին աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: 1993-2002 թթ-ին եղել է մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության կցորդ, երրորդ, ապա՝ առաջին քարտուղար, 2002-2006 թթ-ին՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, միաժամանակ՝ հյուպատոս, 2006-2008 թթ-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար, 2008-2011 թթ-ին՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, 2009 թ-ից՝ խորհրդական, միաժամանակ՝ հյուպատոս: 2011 թ-ին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար, խորհրդական, ՀՀ և Ղազախստանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: Ուսանողական տարիներից ստեղծագործում է: Բանաստեղծությունները տպագրվել են ՛՛Մանկավարժ՛՛ թերթում, այլ թերթերում և ամսագրերում: 2013 թ-ին հրատարակել է բանաստեղծական առաջին ՛՛Արևը կապույտի մեջ՛՛ գիրքը:


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձմեռ է ու ձյուն է դրսում.
Ու անկոչ, անհաճո մի ցուրտ`
Իր սառցե հայացքը դեմքին,
Անշարժ մեխվել է տեղում:

Կապույտ, պարզկա երկնքում
Արևն է անկրակ փայլփլում,
Որն, ասես, դողում է, մրսում
Այս բիրտ սառնության բանտում:

Կանգնել եմ մեն-մենակ դրսում
Ու ցրտից այտերս են խանձվում.
Փողոցը դատարկ է, ամայի
Ու չկա ոչ մի շունչ կենդանի:

Ձմեռ է ու ձյուն է դրսում.
Ու անկոչ, անհաճո մի ցուրտ`
Իր սառցե հայացքը դեմքին,
Անշարժ մեխվել է տեղում:



***
Թուխ ամպերի մեջ նստել ես, արև,
Մի պահ ննջում ես, նորից արթնանում,
Հոգնած է տեսքդ, ուրախ չես ժպտում,
Ու առաջվա պես մեզ չես ջերմացնում:

Դեռ հոկտեմբերն է, դեռ ուշ չէ, արև,
Բոցկլտա նորից տեսքով տիրական,
Ու մեր աչքերը, թող քեզ նայելիս`
Կկոցվեն մի պահ առաջվա նման:

Լույսի մեր աղբյուր, լցվիր շարունակ,
Անհուն տաքությամբ, քո բոցով կրակ,
Թող աչքերը մեր անդադար տեսնեն,
Երկինքը Հայոց` կապույտ, անհատակ:

Թող աչքերը մեր անդադար տեսնեն,
Քո վառ պատկերը հայրենի հողում,
Որ ուրախ ապրի, որ զվարթ լինի,
Հայ մարդու սիրտը` լիքը հոգսերով:


12.10.2012 թ.



***
Քո տաք ու ջերմ համբույրներով
Ինձ քնքշությամբ սիրիր նորից,
Թող ուշքի գամ ու արթնանամ`
Գարնանային իմ աչքերով:

Թող ես նայեմ ամեն գիշեր
Քո աչքերին` կանաչ ու լուրթ,
Բայց չխոսեմ ու լուռ մնամ,
Որ բարձրանամ մինչև երկինք:

Թող ես ննջեմ կրծքիդ վրա`
Միշտ երջանիկ ու անվրդով,
Որ տաքանա սիրտս նորից
Ու խաղաղվի ներսից, դրսից:

Թող այս կյանքի ամեն օրը`
Լինի քաղցր ու սիրաշունչ,
Որ գամ, կանգնեմ միշտ քո առաջ`
Նոր- նոր բացված վարդի բույրով:


26.09.2012 թ.



ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր պիտի խոստովանեմ.
Ծանրացել է սպասումներիս կծիկը:
Այսօր պիտի խոստովանեմ.
Որ դու դարձյալ մի կարոտ ես գաղտնագույն`
Հայացքիս մեջ զսպված:
Որ դու դարձյալ երազներիս այցելուն ես`
Գիշերային ժամերի:
Դու լուսինն ես` արծաթ լույսով հեղեղված
Որ հայտնվում, թաքնվում է մութ ամպերի ետևում:
Քո պատճառով ես խավարն եմ սողացող,
Արցունքների թաց շղարշ եմ ու հեղեղ:
Այսօր պիտի խոստովանեմ,
Որ շուրթերս չեն դադարել քեզ կանչելուց
Որ եկել եմ լռությունդ խախտելու,
Կործանելու լքվածությունս վերին,
Կործանելու ունայնությունս անափ:
Այսօր պիտի խոստովանեմ,
Որ եկել եմ, չզարմանաս,
Կարոտներիս ուժով`
Կապկպվելու քեզ աննահանջ:


11.02.1989 թ.



Դու

Դու ապրել գիտես
Այս կյանքում միայն
Սովոր ճշմարտին:

Դու կանգնել գիտես
Քամիների դեմ`
Մենակ, դեմառդեմ:

Դու նայել գիտես
Պայծառ արևին
Քաղցր գգվանքով:

Սավառնել գիտես
Կապույտ հեքիաթի
Ծով- անուրջներում:

Դու նաև գիտես
Եվ սիրուց այրվել,
Ցավից գալարվել:

Ու սպասել գիտես
Անհուն կարոտով
Միշտ լավ օրերին:

Դու գիտես ապրել …



***
Փառք ու պատիվ քեզ,
Մայր հողի զավակ,
Հայրենիքի զինվոր,
Որ կանգնել գիտես
Գոռ ալիքի պես
Բարձրիկ լեռներով,
Խորունկ ձորերով,
Ձգվող ու անցնող
Մեր հայոց հողի
Սահմանի վրա:
Փառք ու պատիվ քեզ,
Մայր հողի զավակ,
Հայրենիքի զինվոր,
Որ պատրաստ ես միշտ
Անքուն, անհագիստ,
Քարեղեն սրտով,
Առանց հուզմունքի,
Քո բողբոջ կյանքով
Պաշտպանել մեր սուրբ
Հողը հայրենի:
Փառք ու պատիվ քեզ,
Մայր հողի զավակ,
Հայրենիքի զինվոր.
Դու ես, միայն դու`
Հավատն ու հույսը
Մեր վաղվա օրվա:


***
Սա մի ճամփա է, որ պիտի անցնես
Ե՛վ սրտով տխուր և՛ սրտով ուրախ,
Սա մի ճամփա է, որ պիտի անցնես`
Գտնել-կորցնելով, գտնել-կորցնելով:

Սա մի ճամփա է, որ պիտի անցնես`
Ցավից, կարոտից անվերջ այրվելով,
Սա մի ճամփա է, որ պիտի անցնես`
Սեր ու տառապանք քեզ չհորինելով:

Սա մի ճամփա է, որ պիտի անցնես`
Մութ խավարի դեմ լույսը սփռելով,
Սա մի ճամփա է, որ պիտի անցնես`
Սխալիդ համար ներում հայցելով:

Սա մի ճամփա է, որ պիտի անցնես`
Ե՛վ քաղցր, և՛ դառը հուշերի միջով,
Սա մի ճամփա է, որ պիտի անցնես`
Հավատդ, երազդ քեզ թողնելով…


17.02.2013թ.



Просмотров: 1026 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/44
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz