Չորեքշաբթի, 24.04.2024, 02:11
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Նոյեմբեր » 28 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ - ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
18:22
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ - ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Աջամօղլյան. Այս գիրքը կարծես զավակի ծնունդ լիներ



















28.11.2012

Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի  ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանի  ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հյուրեր ԵՊՀ-ից, դասախոսներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, գրքի խմբագիր Տիգրան Պետրոսյանցը: Վերջինս կարևորեց գրքի լույսընծայումը` համարելով այն և գիտական, և հանրամատչելի աշխատություն. ՛՛Օտարները հիացել են Արարատով,  երբեմն այն  անվանել ՛՛լեռների լեռ»՛՛ կամ ՛՛սարերի սար՛՛: Այս գրքի ընթերցողը ականատես կլինի մոտ մեկ դարի ընթացքում կատարված վերելքների ողջ ընթացքին ու հաղթահարած դժվարություններին՛՛: 

Գրքի հեղինակ Աշոտ Աջամօղլյանին շնորհավորանքի խոսքեր ասացին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոսներ Արամ Ավագյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, երկրաբան Կարապետ Վարդանյանը, գործընկերներ  Միքայել Մանուկյանը, Բորիս Մնացականյանը, Աշոտ Գալստյանը, մագիստրոս Շողիկ Սահակյանն ու պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը:  
Վերջինս պատմաբանի անվրեպ հայացքով  ներկայացրեց ՛՛Վերելք Արարատ՛՛ աշխատությունը` նշելով, որ, այնուամենայնիվ,  դժվար է խոսել Արարատ լեռան  մասին. այն հայ ժողովրդի համար ունի անանց նշանակություն:
Խոսելով գրքի ստեղծման մասին` հեղինակն անդրադարձավ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի` դեպի Արարատ կազմակերպած վերելքի մասին, երբ 35 երկրների պատվիրակներից մի քանիսին` այդ թվում նաև Հայասատանի ներկայացուցիչներին, թուրքական կառավարությունը մերժել է բարձրանալ Արարատ: 

՛՛Այդ օրվանից հոգիս ալեկոծվում էր: 2010 թվականին վերջապես ճանապարհորդեցի պատմական Հայաստանում: Բարձրանալով Արարատի լանջերով՝ գործնականում համոզվեցի, որ Արարատն է ՛՛լեռների լեռը՛՛,-հիացմունքով նշում է գրքի հեղինակն ու ավելացնում. ՛՛Բնասեր, թե ճանապարհորդ, զբոսաշրջիկ թե լեռնագնաց, ով առաջին անգամ հյուրընկալվում է հայկական գեղեցիկ բնաշխարհում, անմիջապես հետաքրքրվում է իր առջև հառնող երկնասլաց առասպելական Արարատ լեռով, որի ուսումնասիրման կարևորագույն ժամանակաշրջանը 19-րդ դարն է՛՛: 
Գրքում առանձնակի տեղ է հատկացված հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին, որը 1829 թվականին Ֆ.Պարրոտի, իսկ 1845 թվականին՝ Հ. Սեյմուրի հետ բարձրացել է Արարատի գագաթը:  
Համառոտ ներկայացված են նաև Արարատի երկրաբանական ու ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը, լեռ բարձրացած գիտնականների դիտարկումները՝ կապված 1840 թվականի հունիսի 20-ի երկրաշարժի հետ: 

 Նշենք, որ շնորհանդեսն ուղեկցվում էր նաև Մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակից, քարտեզագիր Տիգրան Բաբայանի`  ՛՛Արևմտյան Հայստանը լուսանկարներում՛՛  խորագրով լուսանկարների ցուցադրությամբ:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Просмотров: 1361 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/221
Всего комментариев: 2
2 Gpzibz  
0
lipitor 10mg ca <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg uk</a> buy atorvastatin 40mg sale

1 Dcynpk  
0
lipitor 80mg price <a href="https://lipiws.top/">generic atorvastatin 10mg</a> lipitor 40mg sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz