Շաբաթ, 20.04.2024, 11:10
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Սեպտեմբեր » 29 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
16:29
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ



Օրերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հյուրն էր անվանի մտավորական, բանասեր Պարգև Շահբազյանը: Նա կատարեց նվիրատվողի պարտականություն և գրադարանին հանձնեց կանադահայ մտավորական Յակոբ Ալթունեանի 2012 թ-ին Տորոնտո քաղաքում հրատարակված ՛՛Հայ մշակոյթի լուսաւոր ուղիներէն՛՛ բարձրարժեք աշխատության մեկ օրինակ հեղինակի նվիրագրով. ՛՛Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի գրադարանին հեղինակին կողմէ: Թորոնթօ, 2012՛՛:
Յակոբ Ալթունեանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում: նախնական և միջնակարգ կրթություն ստացել է Բեյրութի հայկական վարժարաններում, ապա ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինը: Եղել է Ապրո Ապրոյեան և Ընկերություն ճարտարարուեստական հաստատության աշխատակից, իսկ 1960-1998 թվականներին՝ տնօրեն: 1988-1993 թվականներին Բեյրութի Ֆրանսիական համալսարանի հրավերով դասավանդել է ճարտարարվեստի բաժնում: Գործուն մասնակցություն է ունեցել Բեյրութի հայկական կյանքին: Դասավանդել է Լիբանանի Հայաստանեայց եկեղեցու կիրակնօրյա վարժարաններում, 1960-1968 թվականներին եղել է Բեյրութի Թեքեյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետ, 1968-1993 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիբանանի շրջանային հանձնաժողովի անդամ, վերջին հինգ տարիներին՝ հանձնաժողովի ատենապետ: 1998 թվականին հաստատվել է Կանադայի Տորոնտո քաղաքում:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը սիրով ընդունեց Պարգև Շահբազյանի կողմից փոխանցվող նվեր-գիրքը և շնորհակալություն հայտնեց նրան՝ Յակոբ Ալթունեանի նվերը փոխանցելու համար:


Աննա Մարտիրոսյան
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար


Просмотров: 999 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/60
Всего комментариев: 1
1 Zvvick  
0
buy atorvastatin pill <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin generic</a> order atorvastatin 20mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz