Հինգշաբթի, 18.04.2024, 18:39
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Նոյեմբեր » 10 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
10:19
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
ՀԱԳԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նոյեմբերի 9-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը:


Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ստուդիայի նորեկներին՝ ՀՊՄՀ քիմիակենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի, ՀՊՄՀ ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչ Արմենուհի Սումբուլյանին և Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Վարսինե Հայրապետյանին:


Նախորդ հանդիպման ժամանակ որոշվել էր մասնակցել ՛՛Օրանժ-Արմենիա-2013՛՛ գրական մրցույթին: Հրաչյա-Ժորա Հակոբյանը խոսեց արդեն կատարված աշխատանքի մասին:


Ստուդիայի տասից ավելի անդամներ արդեն ներկայացրել էին երեքական ստեղծագործություն: Մրցութային ստեղծագործություններ ներկայացրեցին Տիգրանուհի Արշակյանը /նա նաև ներկայացրեց Նանա Մկրտչյանի մրցութային աշխատանքը՝ իր խմբագրությամբ/, Գոռ Բակումյանը, Էվելինա Միրզոյանը, Հայ-սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Գրիգորյանը, Մոսկվայի իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛ կայքի հիմնադիր Գուրգեն Հարությունյանը, Վարսինե Հայրապետյանը:


Լիլիթ Պետրոսը /Մնացականյան/ ներկայացրեց Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛Հայաստան, իմ սեր՛՛ ժողովածուից իր ընտրած երեք բանաստեղծություն: Նույն ժողովածուից հեղինակը ներկայացրեց իր ընտրած երեք այլ բանաստեղծություն:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի և ՀՊՄՀ ուսանողական գիտական ընկերության համագործակցության մասին և նշեց, որ ստուդիան կմասնակցի ընկերության կազմակերպած ասմունքի փառատոնին:
Ընդունված կարգի համաձայն Գոհար Մարտիրոսյանը և Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեցին ՛՛Մարտիկի երգ՛՛ երգը: Հնչեց նաև ՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ երգը /խոսք՝ Տիգրան ՊետրոսՅանցի, երաժշտություն՝ Լիլիթ Համբարձումյանի/:



Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:


Просмотров: 943 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/24
Всего комментариев: 2
2 Cnbeum  
0
buy generic lipitor 40mg <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg pills</a> order atorvastatin 40mg online

1 Zkizui  
0
atorvastatin pill <a href="https://lipiws.top/">purchase lipitor generic</a> order lipitor 80mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz