Հինգշաբթի, 28.03.2024, 16:56
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հուլիս » 14 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
20:38
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻԻ՛՛ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

14.07.2013

Հունիսի 13-ին, շաբաթ օրը, ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում հերթական հանդիպումը կազմակերպեց գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիան:
Ստուդիայի անդամ Գոհար Մարտիրոսյանը ներկայացրեց իր մտորումները ՛՛Նուբար՛՛ ազգագրական երգչախմբի կազմում Արցախ կատարած այցելության մասին: Նա հիացմունքով խոսեց Քաշաթաղում հիմնավորված մարդկանց, նրանց ապրելակերպի մասին: Պատմեց Շուշի, Գանձասար կատարած այցելությունների մասին: ՛՛Ես եղել եմ Արցախում, բայց այս այցիս երիցս համոզվեցի, որ մեր պատմական հողակտորը համակ երազանք է, անկրկնելի ու անմոռանալի: Եվ ամեն այցի նորովի է հայտնագործվում ու ներկայանում՛՛,- ասաց նա: Գոհարը հոգեզմայլ ձայնով կատարեց Ներսիկ Իսպիրյանի ՛՛Կամավորի երգը՛՛, աշուղ Գևորգ Գրիգորյանի ՛՛Թաթուլի երգը՛՛ երգերը: Նա կարդաց նաև վերջին շրջանում գրած իր նոր բանաստեղծությունները, որոնք լցված էին հայրենասիրական մեծ լիցքով:
Մեծ հետաքրքրությամբ ընդունվեց գրական ստուդիայի նորեկ, Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, արթիկցի Նելլի Սահակյանի նորամուտը: Նրա բանաստեղծությունները յուրովի որակ էին ներկայացնում: Հատկապես ջերմ ընդունվեց ՛՛Կանգ առ, ակնթարթ՛՛ բանաստեղծությունը: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նրան նվիրեց իր համաքաղաքացի, ՀՊՄՀ դոցենտ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ և իր ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքերը:
Բանաստեղծական մի նոր շարք ներկայացրեց Տիգրան Պետրոսյանցը:


Աննա Մարտիրոսյան
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար



Просмотров: 1020 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/63
Всего комментариев: 2
2 Irukrl  
0
lipitor 10mg oral <a href="https://lipiws.top/">cost atorvastatin</a> atorvastatin 80mg canada

1 Ojjwno  
0
order lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 20mg ca</a> lipitor 10mg uk

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz