Հինգշաբթի, 28.03.2024, 22:50
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մայիս » 7 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
12:28
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ


Մարգարիտա Բարեղամյան
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Ինձ վերագրելով...

Հարազատության նշույլ զգացի անխոս նկարներում,

Ու արտացոլված մի շող զգացի խորունկ աչքերում,

Ժպիտ որ կարծես իմաստավորված իր դիրքը ուներ,

Որպես թևավոր խոսք իմը դարձրեցի` ինձ վերագրելով:


Խորհրդավորություն կար տարբեր վայրերում, թեև բացահայտ չէր,

Հարազատություն կար լուռ նկարներում, թեև օտար էր,

Սակայն մի պատկեր հեռու հեռավոր, թեև մենավոր,

Որպես ինձ պաշտպան, իմը համարեցի` ինձ վերագրելով:


Լուսավոր կետը հեռվում նշմայլված իր մոտ է կանչում,

Որպես պանդուխտ իր տանից հեռու ինձ է երազում,

Ուզում եմ ապրել, նորից վերածնվել, սիրել ու սիրվել,

Հեռվից այդ լույսով կյանքս կյանքս լուսավորեմ` ինձ վերագրելով:

Երկու անհայտություն....



Ժամանակացույց դու կանգ առ մի պահ
Թող խելագարված հոգիս հանդարտվի,
Ուզում եմ ես էլ պար գալ անդադար,
Որ ներաշխարհս լրիվ դատարկվի:

Հոգիս թևավոր հրեշտակի պես,
Սավառնում է բաց երկնքների տակ.
Միտքս քարացած սև ժայռերի պես,
Ուժեղ ցնցվում է, ուզում է փուլ գալ:

Թեև օվկիանն է դարձել պարիսպը 
Իմ հոգու և քո` նյութեղեն էակ,
Սակայն սրտերն են մեր պատերազմում
Իմ, քո ներկայի և ապագայի համար:

Ես անհայտություն մեջ եմ, դու խելագարված ամբոխի,
Երկու անհագուրդ սլացք՝ երկու խելահեղ սրտերի,
Չկա ընդհանուր ճանապարհ, սակայն կհատվեն մի կետի,
ՈՒ թե որտեղ է կանգառը մեր, միայ Աստված լավ գիտի:

Երկու անհայտություն, երկու խելահեղ սրտեր,
Մեկը սրտի, մեկը խելքի սպասում են ահմաբեր,
Թե խաչմերուկում կանգնած ով-ում կհանդիպի,
Եվ իրենց ուղիները՝ սիրող սրտեր կմիացնի:

06
.06.2013


Մարգարիտների փայլը ...



Խորունկ ծովի ափում ողողված
Մի նրբագեղ քար է շողշողում,
Հեռվից մոտեցա աչքս վրան հառած,
Մոտիկից տեսնեմ ինչ է փայլփլում:

Քայլերս հստակ ուղղեցի առաջ,
Ու ճանապարհիս չկար խոչնդոտ,
Սակայն կես ճամփին բռնկվեց քամին,
Ու ալիքները կարծես բարձրացան օդ:

Ծովի ալիքները խելագարվեցին,
Ես էլ խելագարվեցի իրենց հետ միասին,
Ու չկանգնեցի կես ճանապարհին,
Քամուն հակառակ մոտեցա ափին:

Շողը ափամերձ գերել էր հոգիս,
Ու աչքիս առաջ այն դեռ փայլում էր,
Ես դեռ չէի տեսել նման  պատկեր,
Այն բոլոր քարերից կարծես տարբերվում էր:

Քարին հասնելով քամին հանդարտվեց,
Ու ալիքները ծափահարեցին,
Նրան մոտենալով ձեռքս վերցեցի,
Եվ տեսածիցս աչքեսրս ափշեցին:

Այդ քարը կարծես իմ բնօրինակն էր
Իմ մարդ տեսակի, անվանս մի մասնիկ,
ՈՒ կարծես թե այն ինձ ուղղորդում էր,
Որ ես դիմանամ կյանքի ալիքներին...


01.06.2013

Չեմ ուզում դառնալ սգավոր...

Դաշտերը կանաչ, ծաղիկներ բազում,

Ու ես երկնքից արև եմ ուզում,

Սակայն ամպամած է երկինքը կարծես,

Կաթիլները թափվում են սուր ասեղի պես,

Սրտիս դրոշմում իրենց հետքերը,

Արյունախառն են իմ արցունքները...

Ու չի լավանում վերքը իմ սրտի,

Անձրևից հետո մնացել է սպի:


Փայլում է շուրջս, ազատ եմ, անկախ,

Չկա խոչնդոտ, դարձել եմ անվախ,

Ծիածանն է հեռվից կարծես նշամարվում,

Սակայն իմ աչքին գորշ գույն է թվում...

Ինչու՞ են խամրել գույները աչքիս,

Խավար է շուրջս, նման սև բախտիս:


Թռչունն է երգում կանգնած պատուհանիս,

Ճաղերից այն կողմ ազատ է իրեն զգում,

Իսկ ես պարփակված մտքերի բանտում,

Թռչունի երգն անգամ ես լաց եմ լսում...

Ինչու՞ չի լսվում ականջիս քրքիջ,

Եվ ցավից այն կողմ չեմ զգում ոչինչ:


Բազում կամուրջներ են կառուցվել արդեն,

Որ կողմ ուզում ես կապվում են, տանում,

Թե հյուսիս, հարավ, թե հասարակած,

Սակայն ես այսպես մնում եմ կանգնած...

Ինչու՞ չեմ զգում ոտքերս արդեն,

Չէ որ բոլորի պես քայլող ես մարդ եմ:


Կարդում եմ սիրո տողեր հորինված,

Մարդկանց հոգուց ծնված, սիրելի էակին նվիրված,

Ես էլ եմ կարծես ուզում արտահայտվել,

Գրել, նվիրել, բարձրաձայն կոչել...

Սակայն վախենում եմ գրել ու սպասել,

Մնալ անպատասխան ու հուսահատվել:


Սակայն քանի դեռ սիրտս զարկում է,

Ես չեմ դավաճանի նրա կանչերին,

Ինքս իմ ձեռքով չեմ դադարեցնի,

Չեմ խոչնդոտի նրա զարկերին...

Եթե ուզում է թող  որ զրնգա,

Միայն թե անուշ ու նոր ղողանջով,

Չեմ ուզում վաղեմի ողբս երգ դառնա,

Որ չդառնամ ես հավետ սգավոր:


27.05.2013

Դուդուկ...

Դաշնամուր, կիթառ, թավջութակ, ջութակ,
Կարող եմ թվել գործիքներ բազմաքանակ,
Սակայն ոչինիչ են այս բոլորը դառնում,
Երբ մեր դուդուկն են հայկական նվագում:

Հայկական ձայնով ու հայոց նազով,
Հայ խաղիկներով, երբ տաղ են ասում,
Դուդուկի ներքո, ամեն վերքի ցավով,
Հայ երգերը կարծես այլ կերպ են լսվում:

Թեև լեզուն մեր բազում լեզուներից
Շատ տարբերվող է ու չի կրկնվում,
Սակայն դուդուկի ներքո ամեն տաղ
Ողջ աշխարհը կարծես հայ է իրեն զգում:

Ու եթե հանկարծ թուրք մանկան ճիչը 
Մի օր դադարի դուդուկի ձայնից,
Դուք չզարմանաք, սա դեռ ոչինչ է,
Հայի արյունն է խոսում իր ներսից:

Եվ վախ կա սրտիս, դուդուկ կանգ մի առ,
Դու միշտ քո ձայնը հնչեցրու հպարտ,
Հայկական հողում, Հայոց աշխարհում,
Քեզ չի մոռանա ոչ մի հայ անհատ:

15.05.2013

***

Այս ինչ տարագույն շղարշ է պատել, իմ ապագայի փակված դռան շեմին,
Ուղում եմ գորշ պատերց ես ազատվել, հոգնել եմ արդեն փակ պատուհանից,
Բազմերանգ գույները հուսադրող են շատ, սակայն վախենում եմ նորից խավարումից,
Չէ որ ծիածանը երևում է այն ժամ, երբ հանդարտվում է երկինքն անձրևից:

Այս ինչ քաղցրաձայն հնչյուններ են պատել, իմ մթագնած գիտակցության խորքում,
Կարծես ուզում եմ սիրո տաղ ասել, ի
մ սրտի համար մեղմ երգել թաքուն,
Սակայն վախենում եմ ես նոտաներից, սրտիցս բխած հնչյուններն են թույլ,
Չէ, ոչ, կարող է երգը շուրթերիս մենակության դեմ պայաքարեմ անքուն:

Բայց կա ցանկություն դուրս նայել կրկին, բաց պատուհանի լույսը որսալով,
Եվ հնչյուններից մի երգ ստեղծել, ու ժպտալ կյանքին քնքուշ երգելով,
Ես գիտակցելով խավարի միջից կդիմավորեմ քեզ տարագույն քող,
Միայն թե դուռը բաց արա կրկին ու տուր իմ կյանքին դու հրեղեն շող,
Տուր արև սիրո, տուր բարև բարի, ես քեզ կսպասեմ, միայն թե արի...


14.05.2013

***
Երանի՜ նորից գրկեի քեզ մայր իմ,
Ու սառած սիրտս հալվեր քո ջերմությամբ,
Երնաի՜ նորից լաց լինեի մայր իմ,
Դու ինձ ամոքեիր քո բարությամբ:

Ա՜խ, երանի սիրտս թե չզգար,
Ինչ բան է կյանքում զգալ մոր կարոտ,
Ա՜խ, իմ հառաչանք, երնի չզգայի,
Քեզ հոգուս խորքից այսքան սուր, ցավոտ:

Ինչ պարգևներ էլ որ ես ստանամ,
Ինձ համար կարծես ոչին էլ չարժեն,
Ուր ես մայրիկ, որ այդ պահին գոռամ,
Բարձրաձայն գոչեմ` Մամ, տես, հաղթել եմ:

Ճակատամարտել բախտիս դեմ զուր է,
Ու գիշեր ու զօր սպասելն իզուր է,
Հավատքն է միայն ուժ տալիս մարդուն,
Աղոթում եմ մամ քեզ համար թաքուն:

Երանի այն օրը լուսավոր, սպասված,
Երբ նորից գիրկտ կառնես կարոտած,
Քո համբույներին կարոտ եմ մամ,
Չթողնես կրկին ինձ մենակ մնամ:

12.05.2013

***
Բարև սիրելիս, բարի առավոտ,
Իմ բարևի մեջ այսօր կա կարոտ,
Կարոտ որ ծնվեց ժամանակի մեջ,
Կարոտ, որ կընթանա ժամանակի հետ:

Բարև հարգելիս, քեզ բարի լույս,
Բարևը իմ թող քեզ չտա հույս,
Բարևն Աստծուն է, այդպես են ասում,
Չէ որ ես էլ քեզ էի միշտ աստվածացնում:

Բարի օր քեզ սեր իմ ու խաղաղություն,
Այսօր և երբևէ թող չտեսնես դառնւթյուն,
Ամեն օրդ թող բարի լինի,
Իմ սիրտն ամեն օր քեզ կբարևի...


11.05.2013

***
Մի օր հասկանալ որ ստեղծածդ
Ոչ իրական է, այլ` վերացական,
Մի օր գիտակցել որ հարազատդ 
Ոչ բարեկամ է, ոչ էլ քեզ օտար,
Կչարանաս դու աշխարհի առաջ:

Մի օրում կորցնել ողջ կուտակածդ,
Ու մնալ մենակ, ցավոք նաև դատարկ,
Մի օրում պարտվել ողջ ուժով պայքարած
Անթիվ մարտեր քո հաղթահարած,
Կհասկանաս որ մարդ ես կործանված:

Եվ դեռ ինչքա՞ն ես պիտի շարունակեմ
Այսպես ինձ խաբելով, հույս տալով ապրեմ,
Եվ դեռ որքա՞ն է մեզ սպասվում ապրել,
Օտար վայրերում հարազատ փնտրել,
Այս անօրոշությունից դառնում ես անտեր:

Բայց կգա մի օր, կգա այդ պահը,
Երբ բաժանման վայրում նորից կհանդիպենք,
Երկու օտար սրտեր, երկու թաց աչքեր,
Սակայն հարազատ մի տան սուրբ պատկեր,
Ու այդ օրվանից նոր կյանքով կապրենք...


Լռությամբ լցված դատարկ ջրհորը...


Խաղաղվեց օրը, անձրևը հանդարտվեց,
Սակայն մայթերը դեռ թաց են, աղտոտ,
Մռայլ է երկինքը, չկա էլ արև,
Անգամ ամպերն են գոռգոռում ցավոտ:

Մշուշով պատված աչքերս չեն` ոչ,
Ոչ էլ մտովի հոգիս խավարոտ,
Այլ իրական է այս մառախուղը,
Օրն էլ է դարձել կարծես մելամաղձոտ:

Եվ ի՞նչ շառաչյուն, ի՞նչ քրքիջ, ի՞նչ ձայն,
Պիտի ողողի ջրվեժին անծայր,
Եվ ի՞նչ ջերմություն, ի՞նչ արև, ի՞նչ փայլ,
Պիտի մութ օրը լուսավորի պայծառ:

Ես չեմ հավատում արդեն հրաշքների,
Եվ ոչ էլ արդեն դատարկ ջրհորների,
Ուր` անդունդում, կա միայն արձագանք,
Սակայն չկա արդեն ջուրը` մաքուր ու թանկ:

Խաղաղվեց օրը, անձրև չի տեղում,
Մշուշով պատված օրն է լուսավորվում,
Սակայն ծիածան է պետք այս ամենին,
Որ հիացնի տխուր աչքերին:

Արև էլ է պետք, որ պայծառ շողա,
Ամպրոպ էլ է պետք, որ սիրուց գոռա,
Եվ դատարկ ջրհորը, որ էլ չթնդա,
Ու կյանքում գոնե միայն օգուտ տա:


24.12.2012

Просмотров: 1280 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/140
Всего комментариев: 1
1 Xtiqth  
0
lipitor online <a href="https://lipiws.top/">lipitor us</a> atorvastatin 10mg usa

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz