Հինգշաբթի, 18.04.2024, 17:23
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հունվար » 7 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
14:16
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

84-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2015 թ-ի հունվարի 3-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց Նոր տարվա իր առաջին և ստեղծման օրից հերթական 84-րդ հանդիպումը:

Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց հանդիպման մեկ տասնյակից ավելի անդամներին Հայոց պատմական 4507-րդ տարվա, նոր ժամանակների 2015 թվական մուտք գործելու առթիվ, մաղթեց, որ Նոր տարում յուրաքանչյուն իր համար գծի ցանկությունների որոշակի շրջանակ ու տարվա ընթացքում աննահանջ գնա դրա իրագործմանը, հաղթահարի առկա ու աներևույթ խոչնդոտները և իրականություն դարձնի իր երազանքները:

Տիգրան պետրոսՅանցն առաջարկեց հանդիպման մասնակիցներին իրենց ուղերձը ձևակերպել հայ ժողովրդին Նոր տարվա շնորհավորանքի տեսքով:

ՀՐԱՉՅԱ /ԺՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ/. «Տարիների բազմաբովանդակ ընթացքի մեջ հավերժության ճամփաներին գումարեցինք ևս մի Անանոր: Գումարեցինք և հարստացանք գումարումով: Նորամուտ 2015 թվականը հիրավի պատմական տարի է հայ ազգի, հայոց պատմության, հայ մշակույթի համար: Հայ ազգին մաղթում եմ ուժ ու եռանդ՝ ամեն կարգի մարտահրավերներին դիմակայելու համար»:

ԻՇԽԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. «Ձմեռ Պապիկի նամակը:
Իմ նախշուն բալիկ,
Քեզ եմ տալիս հողն իմ հայոց,
Պիտի մշակես Հոգուս այգին
Երկնաց լույսի գործիքներով,
Պտղավորես ծառը հայոց
Անմահական բարիքներով:
Իմ սիրասուն բալիկներով
Պիտի կերտես դու նոր գալիք,
Պիտի քայլես փառքիս ճամփով
Իմ երգերով և իմ կյանքով»:

ԱՆԱՀԻՏ ԹՈՒՄԱՂԱՅԱՆ. «Հարգելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այս տարի հայ ազգի համար շատ կարևոր ու ցավալի տարի է՝ Ցեղասպանության 100-ամյակի տարին: Այդ իսկ պատճառով կմաղթեմ միայն ու միայն ուժ, հավատ և ամենակարևորը՝ հայրենասիրություն: Չէ որ մեր հայրենասիրությունն ու հավատն է մեզ օգնել գոյատևել: Թող այս տարին լինի անփորձանք մեր զինվորների համար: Եվ թող ի կատար ածվեն մեր բոլոր նպատակներն ու ցանկությունները»:

ՄԱՐԳԱՐԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «Սիրելի հայեր, շնորհավոր Նոր տարին: Ցանկանում եմ այս տարին լինի հաղթանակի, միասնության, հաջողությունների տարի: Բոլորս այս Նոր տարվա շեմից ներս մտնելով բերք ու բարիքի տարի դարձնենք այն»:

ՎԱՀԵ ԽԱԼԱՖՅԱՆ. «Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Թող այս տարին Խաղաղության, Լիության և Հաղթանակների տարի լինի Հայոց հողի համար: Եվ մեզ բոլորիս Սիրո, Երջանկության և ուրախության հույզեր, մարդկային սրտերին Ամբողջականության ապրումներ բերի»:

ԱԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ուզում եմ, որ այս տարի լինի բարության տարի: Ուզում եմ, որ մարդիկ սովորեն սիրել, ոչ միայն հարազատ մարդկանց, այլև աշխարհի բոլոր մարդկանց: Ուզում եմ մարդկանց միջից դուրս գա չարությունը, հիշաչարությունը, նախանձն ու փառասիրությունը: Ուզում եմ այս տարի մարդիկ սովորեն գնահատել, նույնիսկ ամենափոքր բանը, որ արվում է բոլորիս համար: Ուզում եմ մարդիկ ազատվեն անվերջ դժգոհ բնավորությունից: Ուզում եմ այս տարի մի քիչ ներողամիտ լինեն ու դադարեն կեղծիքով շրջապատել իրենց: Ուզում եմ մարդիկ սիրեն անկեղծությունը»:

ՄԻԽԱՅԻԼ ՇԱՀԻՆՅԱՆ. «Ես փափագում եմ, որ առհասարակ կյանքում այս քաոսային, բայց և համակարգված պայքարում բոլորս՝ փոքրից մեծ, կերտենք իրար, քաջալերենք, կոչենք ստեղծագործելու ու արարելու: Լինենք ինքներս մեզ, մեր ընտանիքներին, մեր խրոխտ ազգին անմնացորդ նվիրված զինվորներ: Եվ մեծագույն փափագս է, որ այն ինչ ունենք, որ դարերի շունչն ու սերունդների վաստակն է, պահենք աչքի լույսի պես, լուսավորենք ու լույս սփռենք ապագայի ուղիներում»:

ԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ այս տարին լինի խաղաղություն, հաջողություն, սիրո, երջանկության, երազանքների իրականացման տարի և թող մեր նախաձեռնած յուրաքանչյուր գործ պսակվի միայն հաջողությամբ: Եկեք այս պահից սկսած լինենք ավելի բարի և ավելի հանդուրժող, փորձենք պահպանել ու գնահատել այն արժեքային համակարգը, որը բնորոշ է հայ մարդուն, թույլ չտանք մեր կենցաղ ներխուժեն օտար բարքերն ու սովորույթները, քանի որ մեր արժեքային համակարգն է հայի ինքնության պահպանման միակ միջոցը: Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ աշխարհի հանրությունը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և ոճրագործ դահիճը ստանա իր արժանի պատիժը: Թող Աստծո լույսը իշխի բոլորիս ընտանիքներում»:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Ես ուզում եմ, որ այս տարվանից հայ ազգը Նոր տարին նշի ժպիտը դեմքին և այսուհետ ավելի խաղաղ ապրի: Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհի հայությունը միավորվի և դառնա ծովից-ծով Հայաստան: Եվ, եթե հայը արցունք պիտի թափի, ապա միայն մանուկ հայի ծննդի ճիչի համար»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Շնորհավորում եմ Հայոց աշխարհին: Թող առողջություն լինի բոլորին: Փորձելով աշխարհում լինել մի քիչ մարդ՝ հայի անունը մենք պահենք անմահ: Ցանկանում եմ, որ բոլորը հավատան հրաշքների և դրանք իսկապես կատարվեն այս տարի: Լինենք երջանիկ, ուրախ մեկս մյուսի համար, համախմբվենք հայ ազգի համար և հպարտանանք, որ հայ ենք»:

ՆԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ. «Եթե իմանամ, թե քաղցր խոսքերով տարին կքաղցրացնեմ, ապա անպատճառ կխոսեմ: Եթե իմանամ, որ ջերմ խոսքերս տարին կջերմացնեն, ապա համաձայն եմ նույնիսկ այսօր արբել խոսքս ասելու համար: Բայց գիտեմ, որ իմ խոսքը ոչինչ չի փոխի: Պարզապես կցանկանամ սրտանց, որ որքան ապրենք, ապրենք գնահատելով միմյանց ու պարզ գիտակցելով մեր ինքնությունը՝ մեր հայությանը»:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկներին, Մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսեցի Անահիտ Թումաղայանին և Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Ալվարդ Հարությունյանին:

Հանդիպման սկզբում Էվելինա Միրզոյանը «Չորեքշաբթի» գրական ակումբին նվիրեց տոնածառի կոներով պատրաստած զամբյուղը /այդ կոները դեռևս ամռանը հավաքվել էին «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների Աբովյան քաղաք կատարած այցի ժամանակ/:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Հրաչյան /Ժորա Հակոբյան /«Հետաձգված երջանկություն», «Մնացած՝ մնացածը»/, Վահե Խալաֆյանը /«Կորավ օրը», «Եկա քեզ մոտ»/, Միխայիլ Շահինյանը /«Ծովում», «Լավ»/, Ալվարդ Հարությունյանը /«Ես մոռացել էի», «Անվերնագիր»/, Անի Հովսեփյանը /«Իմ երազած աշխարհը»/, Մարիամ Գևորգյանը /«Սյունյաց աշխարհ», «Փրկություն և հաղթանակ», «Հորիզոն»/, Արմենուհի Մելքոնյանը /«Սիրում եմ այն»/, Նանա Մկրտչյանը /Սայաթ Նովայի «Նազանի» բանաստեղծություն-երգի իր կատարած ռուսերեն թարգմանությունը, «Ամանորյա հեքիաթ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Քնած թախիծ»/, Իշխան Բադալյանը /«Աստված պապիկը»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Առանց ցավի հիշողության»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Հրաչյան կատարեց մի երգ «Կարինե» օպերայից, Միխայիլ Շահինյանը՝ «Կարմիր կակաչներ» երգը: Խմբովի կատարվեցին տասնյակից ավելի երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 1011 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/15
Всего комментариев: 1
1 Yhxypw  
0
order atorvastatin 80mg online cheap <a href="https://lipiws.top/">lipitor for sale</a> atorvastatin 40mg cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz